National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
«Գիտություն» թերթ
N316 Մարտ 2018թ.
N316
Կառուցվածք
Բաժանմունքներ
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Նորություններ
Գիտաժողովներ
Բոլոր հրապարակումները մամուլում
Բոլոր հայտարարությունները
Լուսանկարներ
«Գիտություն» թերթ
Հիմնադրամներ
Հոբելյաններ
Հրատարակություններ
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
Համալսարաններ
Լինդաույում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում
Կայքի քարտեզ
Նորություններ
28/09/2017
Ֆրանսիացի գիտնականները պարգևատրվեցին ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ոսկե հուշամեդալով»

    ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Հայաստանում կրթության և գիտության ոլորտում ներդրած ավանդի համար նախարարության «Ոսկե հուշամեդալով»  պարգևատրեց Թուլուզի համակարգչային  գիտության ինստիտուտի տնօրեն, Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (CNRS) Գիտական հաշվարկների ուղղությամբ կոմիտեի ղեկավար, CSIT-2017 գիտաժողովի համանախագահ, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Միշել Դայդեին և Թուլուզի համակարգչային գիտության ինստիտուտի գիտական հետազոտությունների և համագործակցության պատասխանատու Պիեր-Հենրի Քրոսին: Պարգևատրումը կատարվեց սեպտեմբերի 28-ին` ՀՀ ԳԱԱ նախագահությունում  տեղի ունեցած հանդիպման ժամանակ: 

28092017_8.jpg
    «Եվ Թուլուզի, և Լիոնի, և ֆրանսիական մյուս գիտակրթական կենտրոններն անգնահատելի օգնություն են ցույց տվել Հայաստանին անկախության առաջին օրերից, և ես պաշտոնապես շնորհակալություն եմ ուզում հայտնել տարիների հետևողական համագործակցության համար: Եվ, իհարկե, ամեն ինչ անձնավորված է, կոնկրետ մարդիկ են, որոնք իրենց մեջ կրում են համագործակցության, բարեկամության խորհուրդը: Ես սիրով նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով» ուզում եմ պարգևատրել այդ մեծ թիմի երկու արժանի ներկայացուցիչներին, որոնք մեր ակադեմիայի գիտական հաստատությունների, մեր գիտնականների հետ միասին, իսկապես, ևս մեկ անգամ ապացուցում են, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է մնալ գիտակրթական տարածք»,-  ասաց ՀՀ կրության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

28092017_9.jpg
    «Ֆրանսիացի գործընկերների հետ մենք  հաջող համագործակցում ենք երկար տարիներ ոչ միայն գիտության զարգացման, այլ նաև բարձր որակավորման կադրերի պատրաստման գործում գիտության այնպիսի  ուղղություններում, ինչպիսիք են կոմպյուտերագիտությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, ֆիզիկան, հնագիտությունը, երկրագիտությունը: Մեր համագործակցությունը տվել է բարձր արդյունքներ: Մեր գործընկերների պարգևատրումը մեզ պարտավորեցնում է ավելի ընդլայնել մեր համագործակցությունը գիտության նոր բնագավառներում ևս»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: 

28092017_7.jpg
    Պրոֆեսորներ Միշել Դայդեն և Պիեր-Հենրի Քրոսը շնորհակալություն հայտնեցին նման պարգևի արժանանալու համար` ընդգծելով, որ Հայաստանն ունի գիտական մեծ ներուժ և ուրախ են համագործակցության համար, որը նպաստում է երկու երկրների գիտակրթական ոլորտների զարգացմանը:

28092017_6.jpg
    Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԳԱԱ նախագահության անդամներ, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ներկայացուցիչ Ֆրեդերիկ Ռեյնբոլդը, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը, CSIT-2017 միջազգային գիտաժողովին Ֆրանսիայից  ժամանած մասնակիցները:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
28.09.2017թ.

Վերջին հայտարարություններ
Ապրիլի 16-ին և 17-ին, ԵՊԲՀ նիստերի դահլիճում տեղի կունենա գիտագործնական համաժողով` նվիրված իմունաախտորոշման և իմունաթերապիայի արդի խնդիրներին: Զեկույցներով հանդես կգան 14 պրոֆեսորներ Ռուսաստանի Դաշնությունից և Հայաստանից: Գիտաժողովը ներկայացված է առողջապահության նախարարություն կրեդիտավորման համար

FAST կրթաթոշակային ծրագրի` 2018-2019թթ. ուսումնական տարվա համար նախատեսված հայտադիմումներն արդեն բաց են: Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2018թ. ապրիլի 30-ն է

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային Կենսաբանության Ինստիտուտը 2018թ. ապրիլի 25-ից 26-ը կազմակերպում է սեմինար «Թունաբանություն. Գիտական խնդիրներ և կրթական ծրագրեր» խորագրով: Դասախոսություններն անց են կացվելու անգլերեն լեզվով Հելգա Շտոպպերի (Վյուրցբուրգի համալսարան, Գերմանիա), Հենինգ Հինցշեի (Վյուրցբուրգի համալսարան, Գերմանիա) և Էյլուլ Բանկօղլու (Վյուրցբուրգի համալսարան, Գերմանիա) կողմից: Գրանցման վերջնաժամկետն է 2018թ. ապրիլի 15-ը

2018թ. ապրիլի 25-27-ը ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը կազմակերպում է պրակտիկ դասընթաց «R-ը կենսաինֆորմատիկայում. ուղեցույց սկսնակների համար» թեմայով, որի նպատակն է ուսանողներին և տվյալների մշակմամբ ու կենսաինֆորմատիկայով հետաքրքրվող գիտաշխատողներին ներկայացնել R հաշվողական լեզուն: Դասընթացը ներառում է R միջավայրում ծրագրավորման հիմունքները, ինչպես նաև կենսաբանական տվյալների վերլուծության հիմնական/տարածված համակարգչային փաթեթները

2018թ. ապրիլի 30-ից մայիսի 1-ը ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը կազմակերպում է պրակտիկ դասընթաց «Գիտական ծրագրավորում R-ի միջավայում» թեմայով, որի նպատակն է մասնակիցներին ներկայացնել մեծ ծավալներով կենսաբանական տվյալների վերլուծության համար կիրառվող վիճակագրական և մեքենայական ուսուցման մոտեցումները

ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտը 2018թ. մայիսի 7-ին կազմակերպում է կլոր-սեղան՝ նվիրված Կարլ Մարքսի ծննդյան 200-ամյակին

2018թ.-ի մայիսի 20-25-ը ՀՀ ԳԱԱ Նախագահությունը, ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը, Երևանի պետական համալսարանը, Հարավային Ֆլորիդայի համալսարանը, Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը ՓԲԸ-ը, Հայկական Մաթեմատիկական միությունը անց են կացնում Սերգեյ Մերգելյանի 90-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով (Երևան, Հայաստան)

ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, Երևանի պետական համալսարանը ՀՀ Սփյուռքի նախարարության աջակցությամբ 2018 թ. մայիսի 25-26-ին հրավիրում են միջազգային գիտաժողով «Հայաստանի Հանրապետություն - 100» խորագրով՝ նվիրված Հայաստանի Հանրապետության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100-րդ տարեդարձին

2018թ.-ի մայիսի 27-ից հունիսի 2-ը ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտը, Հայկական Մաթեմատիկական միությունը, Մաթեմատիկայի բանգավառում երիտասարդների համար մրցանակներ շնորհող Էմիլ Արթինի անվան կոմիտեն, Բերգենի համալսարանը, Երևանի պետական համալսարանը, Հայաստանի Ամերիկյան համալսարանը, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Վ.Ա. Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտի աջակցությամբ անց են կացնում Էմիլ Արթինի 120-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով (Երևան, Հայաստան)

2018թ. հունիսի 7-8-ը ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը կազմակերպում է միջազգային գիտաժողով՝ նվիրված անվանի դիվանագետ և վաճառական Մանուկ Բեյ Միրզայանին (1769-1817)

ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտը 2018 թ. նոյեմբերի 14-ին կազմակերպում է «Հումանիտար և հասարակական գիտությունները ակադեմիական համակարգում» թեմայով գիտաժողով` նվիրված ՀՀ ԳԱԱ 75-ամյակին

ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտը 2018 թ. նոյեմբերի 15-ին կազմակերպում է գիտաժողով նվիրված UNESCO-ի հռչակած փիլիսոփայության միջազգային օրվան

ՀՀ 2018 թ. պետական բյուջեից ֆինանսավորման երաշխավորված գիտական միջոցառումների ցանկ

ՀՀ 2018 թ. պետական բյուջեից ֆինանսավորման երաշխավորված երիտասարդ գիտնականների դպրոցների ցանկ

Հրապարակումներ մամուլում
07/04/2018
«Հայերը լավ ժողովուրդ են ու մեծ մշակույթ ունեն»․ հայագետ Մայքլ Սթոունը պարգևատրվեց «Մատենադարան» հուշամեդալով
1in.am
04/04/2018
ՄՀՄԻ հերթական նստաշրջանը Դուբնայում
scs.am
04/04/2018
Պայմանավորվածություններ հայ-ռուսական գիտական համագործակցության շրջանակներում
scs.am
03/04/2018
Անի Ապրահամյանը նշանակվել է Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տնօրեն
edu.am
30/03/2018
Ինչո՞ւ են Ծառուկյանը, մյուս օլիգարխները նախընտրում եկեղեցի կառուցել, քան գիտության ոլորտում ներդրում անել
aravot.am
30/03/2018
Ռուսաստանի ԳԱ-ի բարձրագույն պարգեւները հանձնվել են Յուրի Հովհաննիսյանին եւ Բյոռն Յոնսոնին
armenpress.am
Կայքը հաճախել են
1 459 217

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ լոգոտիպ (սև, կապույտ)
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  13:57, 13/04/2018 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Բաժանմունքներ
Նախագահության անդամներ - Փաստաթղթեր - Նորություններ - Գիտաժողովներ - Բոլոր հրապարակումները մամուլում
Բոլոր հայտարարությունները - Լուսանկարներ - «Գիտություն» թերթ - Հիմնադրամներ - Հոբելյաններ - Հրատարակություններ
Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - Համալսարաններ
Լինդաույում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2018, Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM)
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք գրել webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: