Սույն թվականի հոկտեմբերի 1-ից 6-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Համազգային Գիտության շաբաթ, որի նպատակն է մոտեցնել գիտությունը հասարակությանը։ Գիտության շաբաթը կազմակերպում են «Գիտուժ» նախաձեռնությունը և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Գիտության շաբաթվա շրջանակում Երևանում և Հանրապետության բոլոր մարզերում տեղի կունենան գիտությանն ու տեխնոլոգիաներին նվիրված բազմազան միջոցառումներ։
Հոկտեմբերի 1-6-ն Ազատության հրապարակում կանցկացվի Գիտության փառատոն։
Հոկտեմբերի 1-2-ն անցկացվելու են «Գիտությունն ամենուրեք է» խորագրով միջոցառումներ, որոնք կուղեկցվեն գիտափորձերով, ցուցադրություններով և գիտնականների հետ քննարկումներով։
Հոկտեմբերի 3-4-ն անցկացվելու են «Մասնագիտական կողմնորոշում. ապագա գիտնականները» խորագրով միջոցառումներ, որոնց շրջանակում երեխաներն ու երիտասարդները գիտնականների ու գիտությանը մոտ մարդկանց հետ շփումներում կստանան իրենց հարցերի պատասխանները։
Հոկտեմբերի 5-6-ն անցկացվող միջոցառումները նվիրված են լինելու «Գիտական ֆանտաստիկա. երևակայի՜ր» թեմային՝ Ազատության հրապարակը դարձնելով ֆանտաստիկ մոլորակ՝ սիրելի հերոսներով, զարմանալի պատմություններով և տարատեսակ մրցույթներով։
ամազգային Գիտության շաբաթվա շրջանակում անցկացվելու են նաև ապակենտրոնացված միջոցառումներ Հանրապետության կրթական հաստատություններում՝ մանկապարտեզներում, դպրոցներում ու ԲՈՒՀ-երում։
Սիրով հրավիրում ենք մասնակցելու գիտության և տեխնոլոգիաների այս աննախադեպ տոնին։
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
30.09.2024թ.