ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Գրիգորի Գաբրիելյանց
դոկտոր, պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
COVID-19
Նորություններ
16/07/2024
ՀՀ ԳԱԱ-ում քննարկվեց Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում առկա գիտական ներուժի միջև համագործակցության խորացման հարցը

Սույն թվականի հուլիսի 15-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ քննարկում՝ նվիրված Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում առկա գիտական ներուժի միջև համագործակցության խորացմանը։ Քննարկմանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ նախագահության, ԳԱԱ ինստիտուտների, ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի, ՀՀ Անվտանգության խորհրդի, ԲՈՒՀ-երի, Մոսկվայի «Դիալոգ» կազմակերպությունից ներկայացուցիչներ։

Մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ Սփյուռքի հարցերով պատասխանատու, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ  Գոհար Իսկանդարյանը։ Նա թվեց այն հաստատությունները, որոնք զբաղվում են Սփյուռքի հարցերով՝ ՀՀ ԳԱԱ ինստիտուտներ, Երևանի պետական համալսարան, Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարան, Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե,

Անվտանգության խորհուրդ և ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ։ «Սակայն, ըստ էության, մեր՝ բոլորի գործողությունները միասնական և համակարգված չեն։ Եթե մեր նպատակն է ամրապնդել կապը Սփյուռքի հետ, ապա մենք պետք է կարողանանք միավորել մեր ջանքները։ Այս նպատակով որոշում կայացվեց փորձել համատեղել Սփյուռքով զբաղվող մասնագետներին և հնարավորության դեպքում մշակել մեխանիզմներ գիտական Սփյուռքի հետ լավագույնս համագործակցելու համար»,- իր ելույթում ասաց Գոհար Իսկանդարյանը։

ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության հարցերով պատասխանատու Հովհաննես Ալեքսանյանը նշեց, որ վերջին տարիներին իրականացնում են Սփյուռքի ներուժի հաշվառման ծրագիրը։ «Ծրագրի շրջանակներում ստեղծված տեղեկատվական բազայի մեջ կան, անշուշտ, մեր գիտնականների տվյալները։ Ակադեմիային, ինստիտուտներին, համալսարաններին եթե պետք են գիտնականներ, որոնց վերաբերյալ տվյալներ կան, անհրաժեշտ ընթացակարգն անցնելուց հետո դրանք հնարավոր է ձեռք բերել»,- ասաց նա։ 

Ելույթներում նշվեց Սփյուռքի ներուժի գնահատման, համագործակցության համար հստակ գաղափարախոսություն ունենալու, Սփյուռքի ռազմավարության, սերնդափոխության, դրանով պայմանավորված կապերի ուժեղացման անհրաժեշտության մասին։ Հովհաննես Ալեքսանյանն նշեց, որ ներկայում իրականացվում են մի շարք ծրագրեր Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման համար,

որոնցից են «Քայլ դեպի տուն»-ը,  «Ի գործ»-ը, «Սփյուռքի երիտասարդ դեսպան»-ը։  Սակայն անելիքներ շատ կան։ «Սփյուռքը հիմա տրանսֆորմացիայի փուլում է, բայց դա միայն մեր Սփյուռքին չէ հատուկ։ Իհարկե, սերունդները փոխվել են, այլ մտածողություն կա, հիմա ավելի ինտեգրված են, և շահագրգռություններ են պետք»,- ասաց նա։

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի հետազոտությունների բաժնի վարիչ Ռուբեն Կարապետյանը և ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանն առաջարկեցին ստեղծել Սփյուռքի հարցերով մասնագիտական խումբ, որը կգործի ՀՀ ԳԱԱ նախագահության ենթակայության տակ, ինչը կնպաստի գիտական Սփյուռքի և Հայաստանի հետ կապերի մեխանիզմների ստեղծմանը, հարաբերությունների ակտիվացմանը։

Քննարկումը կազմակերպվել էր սույն թվականի հունիսի 28-ին ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանի և ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա՝ խորացնել համագործակցությունը՝ ակտիվացնելով գիտական Սփյուռքի հետ փոխգործակցությունը: 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
16․07․2024թ․


Ազդեր








Ս.թ. հոկտեմբերի 24-ին ժամը 14.00-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում «Բաժանմունքի կազմակերպությունների հետազոտական ուղղություններով գիտական զեկույցներ» շրջանակներում հանդես կգա ՀՀ ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ միջազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Սահակյանը «Բազմաալիքային աստղաֆիզիկա. ներկա հետազոտություններ և ապագա ծրագրեր» զեկուցմամբ

Ս.թ. հոկտեմբերի 24-ին ժամը 14.00-ին ՀՀ ԳԱԱ Նախագահության նիստերի դահլիճում «Բաժանմունքի կազմակերպությունների հետազոտական ուղղություններով գիտական զեկույցներ» շրջանակներում հանդես կգա ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն Տիգրան Զաքարյանը «Ռադիոֆիզիկական մեթոդների և համակարգերի մշակումը ռադիոլոկացիայի, տեխնոլոգիական պրոցեսների հսկման, անվտանգության և այլ կիրառումների համար» զեկուցմամբ

2024թ.-ի նոյեմբերի 4-6-ը ՀՀ ԳԱԱ Լ․Ա․ Օրբելու անվ․ Ֆիզիոլոգիայի ինստիտուտը կազմակերպում է միջազգային կոնֆերանս՝ «Բնության գաղտնիքների բացահայտումը առաջադեմ կենսապատկերավորման մոտեցումների օգնությամբ» (Երևան, Հայաստան)

2024թ. նոյեմբերի 7-8-ը ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում տեղի կունենա «Արևմտահայերենը 21-րդ դարում. Մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով միջազգային գիտաժողով

2024թ. նոյեմբերի 6-7-ը ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը կազմակերպում է միջազգային առցանց գիտաժողով՝ «Բարբառային լեզվի ուսումնասիրությունը ԱՊՀ երկրներում» խորագրով

Ս.թ. նոյեմբերի 14-15-ը կկայանա «Բարբառագիտական ընթերցումներ» խորագրով միջազգային գիտաժողովը, որը տեղի կունենա ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հրապարակումներ մամուլում
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
29/10/2024

Ամփոփվել են 2 մրցույթների արդյունքներ․ ֆինանսավորման է երաշխավորվել 7 նախագիծ
hesc.am
26/10/2024

На территории крепости Джрадзор в Армении археологи обнаружили храм урартского периода. Что показали раскопки?
mir24.tv
Կայքը հաճախել են
7 140 553

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  15:52, 01/11/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ - COVID-19
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: