ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Գրիգորի Գաբրիելյանց
դոկտոր, պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
COVID-19
Նորություններ
11/06/2024
ՀՀ ԳԱԱ կենաբազմազանության և կենսաանվտանգության պրոբլեմային խորհուրդը քննարկեց Սևանա լճի հիմնախնդիրները

Սույն թվականի հունիսի 7-ին ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ կենաբազմազանության և կենսաանվտանգության պրոբլեմային խորհրդի նիստը։ Քննարկվեցին Սևանա լճի հիմնախնդիրները։

«Սևանա լիճը մեզ օրինակ է տալիս, թե ինչպես չի կարելի վարվել բնության հետ»,- իր ողջույնի խոսքում ասաց  ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը։ 

ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Բարդուխ Գաբրիելյանը խոսեց Սևանա լճի մակարդակը 6 մետրով՝ մինչև 1903,5 մ նիշը բարձրացնելու անհրաժեշտության մասին, ինչը պետք է նպաստի հիպոլիմնիոնի շերտի ձևավորմանը և Սևանա լճի ջրի որակի բարելավմանը։ 

«Մեծ Սևանում մեծամասամբ չկա այդ շերտը։ Եթե մենք բարձրացնում ենք լճի մակարդակը 6մ-ով, ապա առաջանում է հիպոլիմնիոնի շերտ, որը բավական է, որ մենք ունենանք բավականին լավ ջրի որակ, և կապտականաչ ջրիմուռներով բուռն ծաղկում չենք ունենա։ Սակայն, պայմանները քանի որ փոխվել են, հնարավոր է, որ լճի մակարդակի բարձրացման թիվը փոխվի»,- ասաց Բարդուխ Գաբրիելյանը։

Նա նշեց, որ ամբողջ աշխարհում ջրամբարները ծերանում են, այդ թվում՝ Սևանա լիճը։  «Ինչ է լճի ծերանալը։ Երբ կենդանական և բուսական աշխարհի ներկայացուցիչները մահանում են, իջնում են հատակին, ապա հատակը սկսում է մոտենալ  մակերեսին, և հիպոլիմնիոնի շերտը կամաց-կամաց վերանում է,  լիճը մահանում է։ Փաստորեն, երբ 1930-ական թվականներին սկսեցին իջեցնել Սևանա լճի մակարդակը, մենք արհեստականորեն արագացրինք այդ գործընթացը՝ մոտեցնելով լճի մակերեսը հատակին»,- ասաց Բարդուխ Գաբրիելյանը։  

Անդրադառնալով լճի կենսառեսուրսներին՝ նա նշեց, որ Սևանա լիճն ունեցել է 3 էնդեմիկ ձկնատեսակ՝ Սևանի իշխանը, Սևանի կողակը և Սևանի բեղաձուկը, որոնք գրանցված են ՀՀ կենդանիների կարմիր գրքում։ Ներկայում լճում առկա է 9 տեսակի ձուկ, որոնցից միայն 3-ը՝ իշխանը, սիգը և կարասն են արդյունագործական նշանակություն ունեցող տեսակներ։

Ձկնապաշարների վրա ի թիվս այլ պատճառների իրենց ազդեցությունն ունեն Սևանա լիճ թափվող գետերի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երը։ «Դրանք էկոհամակարգին կարող են էական վնաս տալ։ Խողովակով ջուրը հոսելիս՝ փոխվում է ջրի արագությունը, ջերմաստիճանը։ Իսկ եթե ջերմաստիճանը փոխվում է, փոխվում է ամեն ինչ, կերային բազան, նույնիսկ ձկների բնազդը։ Ձկները որոշակի ջերմաստիճանի տակ պիտի բարձրանան ձվադրման, բայց եթե ավելի տաք լինի, իրենք չեն բարձրանա»,- նշեց Բարդուխ Գաբրիելյանը։

Սևանա լճում կտրուկ նվազել են խեցգետնի պաշարներն արգելված որսագործիքներով իրականացրած որսի և խեցգետինների շրջանում տարածված հիվանդության պատճառով, մինչդեռ խեցգետինը լճի սանիտարն է, որը սնվում էր դետրիտով, մահացած կենդանիներով՝ մաքրելով լիճը։

Բանախոսը նշեց, որ լճի վրա իր ազդեցությունն ունի նաև կլիմայի փոփոխությունը։ «Կլիմայի փոփոխության ազդեցության հետ մենք  չենք կարող պայքարել, բայց մենք կարող ենք մեղմել ազդեցությունը՝ ունենալով միջոցառումներ։ Առաջին հերթին անհրաժեշտ է նվազեցնել ջրառը Սևանա լճից, իսկ դրա համար պետք է ունենալ այլընտրանքային ջրի պաշարներ՝ կառուցելով ջրամբարներ։ Պետք է նվազեցնել ոռոգման ջրի կորուստները։ Պետք է ապահովվի ջրի ներհոսքը լիճ նաև իր ջրահավաք ավազանից։ Սևանի ավազանի որոշ գետեր ամբողջովին չորանում են ամռան սեզոնին»,- ասաց Բարդուխ Գաբրիելյանը։ 

Ամփոփելով իր ելույթը՝ նա նշեց, որ ՀՀ կառավարությունը պետք է ունենա Սևանա լճի զարգացման ռազմավարություն, որը պետք է արտահայտի կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում լճի գերիշխող տեսլականը։ Դրանից ելնելով` պետք է իրականացվեն համապատասխան միջոցառումներ՝ կապված լճի էկոհամակարգի և ջրի որակի բարելավման հետ: Բոլոր եզրակացությունները Սևանա լճի էկոհամակարգի վերաբերյալ պետք է գիտականորեն հիմնավորված լինեն համապատասխան մասնագիտացված պետական կառույցների կողմից:

ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի փոխտնօրեն Գոռ Գևորգյանը ներկայացրեց Սևանա լճի ջրիմուռների ծաղկումների խնդիրը: Նա նշեց, որ  1940-ական թվականներին  ֆիտոպլանկտոնում գերակայել են դիատոմային ջրիմուռները, առկա է եղել կանաչ ջրիմուռների սուր գերակայություն, իսկ կապտականաչ ջրիմուռները՝ ցիանոբակտերիաները, ամենափոքր մասն են կազմել։  Սակայն լճի մակարդակի 

իջեցմանը զուգընթաց դիատոմայինների դոմինանտությունը նվազել է, իսկ 1970-ական թվականներին արդեն դոմինանտությունն անցել է ցիանոբակտերիաներին։ «2018 թվականից նորից մենք ունենում ենք ցիանոբակտերիաների դոմինանտություն, ինչը ցուցանշում է պատմական վատ վիճակի  կրկնողություն։ Մենք տեսնում ենք, որ 2018 թվականից ի վեր ծաղկում դրսևորվում է գրեթե ամեն տարի»,- ասաց Գոռ Գևորգյանը։

Նա նշեց, որ ուսումնասիրել են ջրիմուռների թունարտադրության հնարավորությունը։ «Հայտնի է, որ ցիանոբակտերիաների որոշ տեսակներ կարող են արտադրել տոքսիններ։ Մեր հետազոտությունները հաստատել են, որ այս ծաղկող տեսակը տոքսիկ տեսակ է»,- ասաց Գոռ Գևորգյանը։ Նա նշեց, որ ծաղկման շրջանում չարժե Սևանա լճի ջուրը որևէ նպատակով օգտագործել։ «Ոռոգման ժամանակ նույն թույները կարող են գյուղատնտեսական մթերքում կուտակվել և անցնել մարդու օրգանիզմ»,- ասաց նա։ 

Ուսումնասիրության արդյունքները փաստում են, որ շարունակական աղտոտումը և գլոբալ տաքացումը կնպաստեն լճի ցիանոբակտերիաների անբարենպաստ զարգացումներին նաև ապագայում։ «ֆոսֆատի ներթափանցման կրճատումը միակ գործիքն է ցիանոբակտերիաների նման անբարենպաստ դինամիկան երկարաժամկետ վերահսկելու համար»,- ասա Գոռ Գևորգյանը։  

Ելույթներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը, ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը և ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի ծրագրի համակարգող Գրիգորի Ֆյոդորովը։
Խորհրդի նիստի արդյունքներով մշակվում է առաջարկությունների փաթեթ, որը պետք է ուղարկվի ՀՀ կառավարություն։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
11․06․2024թ․


Ազդեր








Ս.թ. հոկտեմբերի 24-ին ժամը 14.00-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում «Բաժանմունքի կազմակերպությունների հետազոտական ուղղություններով գիտական զեկույցներ» շրջանակներում հանդես կգա ՀՀ ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ միջազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Սահակյանը «Բազմաալիքային աստղաֆիզիկա. ներկա հետազոտություններ և ապագա ծրագրեր» զեկուցմամբ

Ս.թ. հոկտեմբերի 24-ին ժամը 14.00-ին ՀՀ ԳԱԱ Նախագահության նիստերի դահլիճում «Բաժանմունքի կազմակերպությունների հետազոտական ուղղություններով գիտական զեկույցներ» շրջանակներում հանդես կգա ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն Տիգրան Զաքարյանը «Ռադիոֆիզիկական մեթոդների և համակարգերի մշակումը ռադիոլոկացիայի, տեխնոլոգիական պրոցեսների հսկման, անվտանգության և այլ կիրառումների համար» զեկուցմամբ

2024թ.-ի նոյեմբերի 4-6-ը ՀՀ ԳԱԱ Լ․Ա․ Օրբելու անվ․ Ֆիզիոլոգիայի ինստիտուտը կազմակերպում է միջազգային կոնֆերանս՝ «Բնության գաղտնիքների բացահայտումը առաջադեմ կենսապատկերավորման մոտեցումների օգնությամբ» (Երևան, Հայաստան)

2024թ. նոյեմբերի 7-8-ը ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում տեղի կունենա «Արևմտահայերենը 21-րդ դարում. Մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով միջազգային գիտաժողով

2024թ. նոյեմբերի 6-7-ը ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը կազմակերպում է միջազգային առցանց գիտաժողով՝ «Բարբառային լեզվի ուսումնասիրությունը ԱՊՀ երկրներում» խորագրով

Ս.թ. նոյեմբերի 14-15-ը կկայանա «Բարբառագիտական ընթերցումներ» խորագրով միջազգային գիտաժողովը, որը տեղի կունենա ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հրապարակումներ մամուլում
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
29/10/2024

Ամփոփվել են 2 մրցույթների արդյունքներ․ ֆինանսավորման է երաշխավորվել 7 նախագիծ
hesc.am
26/10/2024

На территории крепости Джрадзор в Армении археологи обнаружили храм урартского периода. Что показали раскопки?
mir24.tv
Կայքը հաճախել են
7 140 956

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  15:52, 01/11/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ - COVID-19
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: