ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
11/04/2024
Անվանի գիտնական Արտեմ Օհանովը ՀՀ ԳԱԱ-ում աշակերտներին և ուսանողներին ներկայացրեց «Փաթիլների տեսությունը»

Ինչպես է առաջացել տիեզերքը, հետո Երկրի վրա՝ ջուրը, ջրածնի և թթվածնի ատոմները, ինչպես գիտության մեջ հասնել հաջողության։ Այս և շատ այլ հարցերի պատասխանեց անվանի գիտնական, Սկոլկովոյի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի պրոֆեսոր Արտեմ Օհանովն ապրիլի 10-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում՝ աշակերտների և ուսանողների հետ ունեցած հանդիպման ժամանակ։

Հանդիպումն անցկացվեց «Գիտությունն այսօր» շարքի երրորդ՝ «Հավաքում ենք փաթիլ. ատոմներից դեպի մոլեկուլ և բյուրեղ» խորագրով սեմինարի շրջանակներում։

Մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լևոն Թավադյանը։ «Մենք շարունակում ենք Գիտությունների ազգային ակադեմիայում ստեղծված ավանդույթը՝ ծանոթացնելով ձեզ ականավոր գիտնականների հետ, որոնց գործունեության արդյունքում ստացված տվյալները մեծ ներդրում են գիտության մեջ», - ասաց Լևոն Թավադյանը և ներկայացրեց պրոֆեսոր Օհանովի գիտական հայտնագործությունները։

Արտեմ Օհանովը հայտնի է նոր նյութերի համակարգչային դիզայնի և բյուրեղային կառուցվածքների կանխատեսման մեթոդների ստեղծման, ինչպես նաև բարձր ճնշումների քիմիայի և մոլորակի ընդերքի նյութի ուսումնասիրություններով։

«Ես միշտ հուզմունք եմ զգում, երբ գալիս եմ իմ նախնիների հայրենիք, այս զարմանալի հող, երկիր և դեպի այս զարմանալի ժողովուրդ», - այսպես իր խոսքը սկսեց պրոֆեսոր Օհանովը:

Նա ներկայացրեց սառույցի բյուրեղային կառուցվածքը, ինչպես կենդանի օրգանիզմները սովորեցին կառավարել ջրի բյուրեղացումը, պատմեց նոր կանխատեսված տարրերի մասին և քիմիական փորձ անցկացրեց պատանիների, երիտասարդների մասնակցությամբ։

Արտեմ Օհանովը նաև պատմեց իր նախասիրությունների, ճանապարհորդությունների մասին, ինչպես է Հայաստանում բարձրացել  Ուխտասար, ինչ տպավորություններ է ստացել «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում, ինչպես է գիտական փորձեր անցկացնում երեխաների հետ միասին իր ամառանոցում ստեղծած լաբորատորիայում, նաև գիտության մեջ հաջողության հասնելու իր փորձի մասին։

«Ուսանողական տարիներին եղել են դժվարություններ, եղել է նաև շատ ծանր։ Բայց գիտությունը հրաշալի է, աշխատանքն է շատ հետաքրքիր, ես երբեք չեմ մտածել հեռանալ գիտությունից: Նայեք աշխարհին հարցական նշանով, և կյանքն ավելի հետաքրքիր կդառնա, - ասաց Արտեմ Օհանովը և հավելեց, - հավատացեք ինքներդ ձեզ, կլինեն պարտություններ և հաղթանակներ, բայց հաղթանակները չպետք է  գլխապտույտ առաջացնեն, իսկ պարտությունները՝ կոտրեն։ Եթե կարողանանք ճիշտ վերաբերվել կյանքին, ունենաք ներքին ուժ և մղում, ձեզ մոտ ամեն ինչ կստացվի»։

Արտեմ Օհանովը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր է, Մոսկվայի ազգային հետազոտական տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր, Եվրոպայի ակադեմիայի իսկական անդամ, Քիմիայի Թագավորական ընկերության իսկական անդամ, Ամերիկյան ֆիզիկական ընկերությունների իսկական անդամ: 2008-2017 թթ-ին նա եղել է Նյու Յորքի Սթոուն Բրուքի համալսարանի Նյութերի համակարգչային դիզայնի լաբորատորիայի ղեկավար։ Արտեմ Օհանովը «Ֆորբս» ամսագրի կողմից ընդգրկվել է «Աշխարհը նվաճած 50 ռուսների» ցանկում:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
11․04․2024թ․


Ազդեր








2026 թ. hունիսի 21-28-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը անց է կացնում «Փնջեր և ճառագայթներ, փոխազդեցություն և կիրառություններ» միջազգային գիտաժողով և «Ճառագայթային ֆիզիկա» Ալպիկյան միջազգային գիտական դպրոց (ASRP)՝ նվիրված ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանին (ք. Երևան և Ջերմուկ)

Ս. թ. ապրիլի 20-ին, ժամը 15.00-ին ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում տեղի կունենա «Իրավունքի դերը արժեքների համաշխարհային համայնքի ծագման գործում (Միրեյ Դելմա-Մարտի)» թեմայով սեմինար

Ս. թ. ապրիլի 20-ին, ժամը 14.00-ին ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում տեղի կունենա «Երկրաքաղաքականության ֆրանսիական դպրոցը» թեմայով սեմինար

2026 թ. մայիսի 4 - 8-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների և ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտները կազմակերպում են 15-րդ միջազգային սիմպոզիում և COST գիտաժողով «Օպտիկան և նրա կիրառությունները (OPTICS-15)» թեմայով (ք.Երևան)

2026թ․ մայիսի 25-29-ը ՀՀ ԳԱԱ Վ․Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանը Բյուրականում կազմակերպում է «Աստղագիտության հաղորդակցումը հասարակության հետ» միջազգային գիտաժողով

ԱՊՀ Նանոտեխնոլոգիաների միջազգային նորարարական կենտրոնը (IINC CIS) հայտարարում է ԱՊՀ երկրների երիտասարդ գիտնականների և մասնագետների համար դրամաշնորհների և վերապատրաստման մրցույթ (Դուբնա, 2026)

Հրապարակումներ մամուլում
06/03/2026

Lույսը և լուսային տեխնոլոգիաները մեր կյանքում
boon.am
04/03/2026

Հեղուկ բյուրեղային վիճակի առավելությունները խոնավության սենսորներում
infocom.am
26/02/2026

Տեղի է ունեցել անվանի գիտնական Յուրի Հովհաննիսյանի հիմնած «OGANESSON» մրցանակի հանձնման արարողությունը
aravot.am
20/02/2026

Ժաննա Անդրեասյանը Երևանի և ՀՀ մարզերի դպրոցականների հետ այցելել է ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ
escs.am
Կայքը հաճախել են
7 678 588

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  16:42, 11/03/2026 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2026 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: