ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
17/01/2024
ՀՀ ԳԱԱ նախագահությունն ընդունեց ԱՄԷ Դաշնային ազգային խորհրդի պատվիրակությանը

Սույն թվականի հունվարի 16-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունն ընդունեց Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պատվիրակությանը՝ Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ և Միջազգային խորհրդարանական միության փոխնախագահ, դոկտոր Ալի Ալ-Նուայիմիի գլխավորությամբ։

Հանդիպմանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ նախագահության անդամներ, ՀՀ ԳԱԱ համակարգի ինստիտուտների, կենտրոնների տնօրեններ, գիտական համայնքի ներկայացուցիչներ։

Հանդիպման մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը։ «Շնորհակալ եմ նախաձեռնության համար և ակնկալում եմ, որ այս հանդիպմամբ մենք հիմք կդնենք հետագա ամուր և շարունակական համագործակցության գիտության, տեխնոլոգիաների և բարձրագույն կրթության ոլորտներում՝ ի նպաստ երկու բարեկամ երկրների բարօրության, երկու ազգերի միջև հետագա բարեկամության և գիտակրթական համագործակցության կապերի հաստատման։ Հայաստանն ունի ակադեմիական գիտության հարուստ անցյալ և ներկա, և հուսով ենք, որ մեր այսօրվա հանդիպումը ճանապարհ կհարթի մտքերի, գիտելիքների և փորձի արդյունավետ փոխանակման համար», - ասաց Աշոտ Սաղյանը։

Ներկայացնելով ՀՀ ԳԱԱ պատմությունն ու առաքելությունը՝ ակադեմիկոս Սաղյանը շեշտեց միջազգային համագործակցության կարևորությունը։ «Այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում իրականացվում են բարեփոխումներ՝ գիտության զարգացման ժամանակակից պահանջներին համապատասխան։ Հուսով եմ, որ կկնքվեն համագործակցության պայմանագրեր նաև Արաբական Միացյալ Էմիրությունների ակադեմիաների և համալսարանների հետ: Գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավարությունը կանի ամեն հնարավորն արդյունավետ համագործակցություն զարգացնելու համար», - ասաց Աշոտ Սաղյանը։

ՀՀ ԳԱԱ նախագահն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի ողբերգական դեպքերին․ «Հայրենազրկվել է Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությունը, որոնց շարքում են նաև գիտնականներն ու կրթության ոլորտի աշխատակիցները: Սա նոր մարտահրավեր է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի համար։ Մենք միջոցներ ենք ձեռնարկում Լեռնային Ղարաբաղից տեղահանված գիտնականներին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ։ Ակնկալում եմ, որ այս ուղղությամբ արձագանքներ կլինեն նաև Արաբական Միացյալ էմիրություններից»:

ԱՄԷ Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ և Միջազգային խորհրդարանական միության փոխնախագահ, դոկտոր Ալի Ալ-Նուայիմին ողջունեց հանդիպման մասնակիցներին։ «Հասարակարգի զարգացման գործում շատ կարևոր է գիտության և կրթության դերը։ Մեր աշխարհում կան շատ մարտահրավերներ, և մենք պետք է լինենք ունակ  հարմարեցնել գիտությունը նոր մարտահրավերներին, միասին պայքարենք այդ մարտահրավերների դեմ, կարողանանք ճիշտ օգտագործել նորագույն տեխնոլոգիաները, օրինակ՝ արհեստական բանականությունը։ Գիտությունը և կրթությունը կարող են լինել միասնականության հարթակ, որպեսզի ստեղծենք կամուրջներ այլ ազգերի հետ և ապահովենք ավելի լավ ապագա մեր սերունդների համար։ Մենք բաց ենք համագործակցելու և կենտրոնանալու ապագայի վրա», - ասաց դոկտոր Ալի Ալ-Նուայիմին։

Այնուհետև ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը ներկայացրեց կենտրոնի գործունեությունը։ ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գործունեությունը և ծրագրերը ներկայացրեց կենտրոնի տնօրեն Սահակ Գասպարյանը։ ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը ներկայացրեց աստղադիտարանի հիմնական հետազոտական ուղղությունները և միջազգային համագործակցության փորձը։ ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Հրաչյա Ասցատրյանը ներկայացրեց ինստիտուտի գործունեությունը, ռեսուրսները, ծառայությունները և ծրագրերը։ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Մարգարյանը ներկայացրեց ինստիտուտի  գործունեությունը։

Հանդիպման ժամանակ ցուցադրվեց ՀՀ ԳԱԱ 80-ամյակին նվիրված ֆիլմը։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
17․01․2024թ․


Ազդեր








Ս. թ. ապրիլի 17-ին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը, ՀՀ-ում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում, կազմակերպում է միջազգային գիտական գիտաժողով «Հայ-ֆրանսիական մշակութային կապերի պատմությունից» թեմայով

Ս. թ. ապրիլի 20-ին, ժամը 15.00-ին ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում տեղի կունենա «Իրավունքի դերը արժեքների համաշխարհային համայնքի ծագման գործում (Միրեյ Դելմա-Մարտի)» թեմայով սեմինար

Ս. թ. ապրիլի 20-ին, ժամը 14.00-ին ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում տեղի կունենա «Երկրաքաղաքականության ֆրանսիական դպրոցը» թեմայով սեմինար

2026 թ. մայիսի 4 - 8-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների և ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտները կազմակերպում են 15-րդ միջազգային սիմպոզիում և COST գիտաժողով «Օպտիկան և նրա կիրառությունները (OPTICS-15)» թեմայով (ք.Երևան)

2026թ․ մայիսի 25-29-ը ՀՀ ԳԱԱ Վ․Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանը Բյուրականում կազմակերպում է «Աստղագիտության հաղորդակցումը հասարակության հետ» միջազգային գիտաժողով

2026 թ. hունիսի 21-28-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը անց է կացնում «Փնջեր և ճառագայթներ, փոխազդեցություն և կիրառություններ» միջազգային գիտաժողով և «Ճառագայթային ֆիզիկա» Ալպիկյան միջազգային գիտական դպրոց (ASRP)՝ նվիրված ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանին (ք. Երևան և Ջերմուկ)

ԱՊՀ Նանոտեխնոլոգիաների միջազգային նորարարական կենտրոնը (IINC CIS) հայտարարում է ԱՊՀ երկրների երիտասարդ գիտնականների և մասնագետների համար դրամաշնորհների և վերապատրաստման մրցույթ (Դուբնա, 2026)

Հրապարակումներ մամուլում
27/03/2026

Նախարար Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ա․Նազարովի անվ․ երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ
hesc.am
26/03/2026

Հայկական էթնոգենեզի գենետիկական հենքը | Բուն զրույց.գիտություն
boon.am
25/03/2026

«Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակում կիրականացվի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի համակարգմամբ «WARIE» նախագիծը
hesc.am
24/03/2026

Հայաստանում գիտաշխատողների աշխատավարձը եռապատկվել է, ոլորտի ֆինանսավորումը՝ ավելի քան կրկնապատկվել
1lurer.am
Կայքը հաճախել են
7 695 180

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  17:08, 27/03/2026 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2026 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: