ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Գրիգորի Գաբրիելյանց
դոկտոր, պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
COVID-19
Նորություններ
01/12/2023
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը կմիավորի Հայաստանի և արտերկրի գիտնականներին՝ հակազդելու հակահայկական քարոզչությանը գիտական փաստերով

Սույն թվականի նոյեմբերի 29-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ նվիրված «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի ստեղծմանը։ 

Հիմնադրամի ստեղծման նպատակը, հիմնախնդիրները և նախատեսվող գործունեությունը ներկայացրին ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը և «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը։

ՀՀ ԳԱԱ նախագահ, «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աշոտ Սաղյանը նշեց, որ հիմնադրամի ստեղծման հարցը ծագեց, երբ Ադրբեջանը պաշտոնական մակարդակով հայտարարեց այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» նախաձեռնության մասին՝ պատվիրելով իր ակադեմիական համակարգի երեք ինստիտուտներին գիտական նախադրյալներ ստեղծել՝ իբր Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» է։

«Որոշվեց ստեղծել հատուկ կառույց, որը պետք է գիտականորեն հիմնավորված արձագանքի հակահայկական քարոզչությանը, մեր պետության տարածքային պատկանելիության, պատմության, մշակույթի վերաբերյալ հայտարարություններին», - ասաց Աշոտ Սաղյանը։ 

ՀՀ ԳԱԱ նախագահը նշեց, որ հակահայկական քարոզչությանը հակազդելու աշխատանքներ ՀՀ ԳԱԱ համակարգի ինստիտուտներում մշտապես կատարվել են, և այսօր պետք է ակտիվացնել այդ գործունեությունը՝ հիմքում ունենալով գիտական փաստեր և վերլուծություններ։

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը թվեց հիմնադրամի նպատակները։ «Հիմնական նպատակն է ստեղծել և զարգացնել նոր գիտահետազոտական հարթակ, բարձրացնել Հայաստանի գիտական կազմակերպություններում իրականացվող հետազոտությունների արդյունավետությունը, խթանել գիտավերլուծական աշխատանքները գիտական կազմակերպություններում և ԲՈՒՀ-երում, միավորող հարթակ հանդիսանալ հայագիտության և հասարակական գիտությունների ոլորտում գիտահետազոտական և գիտավերլուծական աշխատանքներ իրականացնող մասնագետների համար», - ասաց Ռոբերտ Ղազարյանը։

Հիմնադրամի նպատակներից են՝

  • իրականացնել հայագիտության և հասարակական գիտությունների ոլորտում հասարակության և պետության համար անկախ ու վստահելի փորձագիտական հետազոտություններ և հանրահռչակել դրանց արդյունքները
  • նպաստել Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող հայագիտության ոլորտում հետազոտությունների առաջանցիկ զարգացմանը
  • բարձրացնել  հայագիտական և հասարակագիտական հետազոտությունների արդյունքների թվայնացման և հանրայնացման մակարդակը
  • իրականացնել պետական կառավարման մարմինների գործունեության համար անհրաժեշտ գիտավերլուծական փորձաքննություն
  • իրականացնել պատմական, քաղաքական, տնտեսական, բնապահպանական և այլ թեմաներով հետազոտություններ և ուսումնասիրություններ
  • իրականացնել միջազգային երկկողմ և տարածաշրջանային հետազոտական ծրագրեր
  • հրապարակել առանձին կամ արտերկրի գիտնականների հետ համահեղինակությամբ գիտական հոդվածներ և վերլուծություններ «WoS» և «SCOPUS» գիտաչափական շտեմարաններում ընդգրկված ժողովածուներում
  • կազմակերպել միջգիտակարգային պարբերական գիտաժողովներ
  • կազմակերպել գիտահանրամատչելի հեռուստառադիոհաղորդումներ, հրապարակել ԶԼՄ-ներում հայագիտությունը և հասարակագիտությունը լուսաբանող հոդվածներ
  • զարգացնել հայագիտության և հասարակագիտության բնագավառում միջազգային համագործակցությունը, այդ թվում՝ հայկական Սփյուռքի ներուժի ներգրավմամբ։ 

«Մենք ունենք գիտական մեծ ներուժ արտերկրում։ Կան հայագիտական կենտրոններ, կան շատ գիտնականներ, վերլուծաբաններ, բայց միասնական գիտավերլուծական հարթակ, որը կարող է միավորել այդ գիտնականներին, չունենք։ Մեր հարևաններն ինտենսիվ քաղաքականություն են  վարում՝ յուրացնելու համար տեղաբնիկ ժողովուրդների պատմությունը և մշակույթը։ Մեր գիտնականները ծավալուն աշխատանք են տանում այդ ամենին հակազդելու համար, բայց կարիք կա մեկտեղելու այդ աշխատանքները և միասնական ուժերով հակազդելու, ներկայացնելու մեր մշակույթը, մեր պատմությունը գիտական օբյեկտիվ վերլուծությունների, գիտական փաստերի հիման վրա», - ասաց Ռոբերտ Ղազարյանը։  

Նա նշեց, որ հիմնադրամն ունի հնարավորություն գիտական պատվերներ տալու հայաստանյան և արտերկրի գիտնականներին՝ մեր պետության համար անհրաժեշտ թեմաների վերաբերյալ։ 

Հիմնադրամի գործունեությունն իրականացվելու է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության, ՀՀ ԳԱԱ գիտական կազմակերպությունների, ԲՈՒՀ-երի, գիտավերլուծական կենտրոնների, պետական շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների ջանքերի զուգակցմամբ։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
01․12․2023թ․


Ազդեր
Հրապարակումներ մամուլում
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
Կայքը հաճախել են
7 149 895

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  17:10, 12/11/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ - COVID-19
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: