ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Ազիզյան Ռուբեն Իլյիչի
Բժշկ.գ.դ., պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
08/11/2023
ՀՀ ԳԱԱ-ում նշվեց Էդվարդ Ջրբաշյանի ծննդյան 100-ամյակը

Սույն թվականի նոյեմբերի 8-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ գիտաժողով՝ նվիրված մեծավաստակ գրականագետ, ակադեմիկոս Էդվարդ Ջրբաշյանի ծննդյան 100-ամյակին։ 

Միջոցառման մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը։ Նա ներկայացրեց Էդվարդ Ջրբաշյանի անցած գիտական ուղին՝ նշելով, որ այն օրինակ է նոր սերնդի համար։ Յուրի Սուվարյանն առաջարկեց հավերժացնել Էդվարդ Ջրբաշյանի հիշատակը և ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գրականության տեսության բաժինը վերանվանել  ակադեմիկոս Էդվարդ Ջրբաշյանի անվան գրականության տեսության և գեղագիտության բաժին։ «Այսօր գրականության ոլորտում ժանրային տեսակները փոխվել են, դարձել բազմազան, և գրականության տեսությունը շատ ակտուալ է։ Ես կարծում եմ, որ մեր գրականագիտության ապագա հաջողություններն ավելի շատ կարող են պայմանավորված լինել նրանով, որ մենք լուրջ քայլեր կատարենք գրականության տեսության զարգացման գործում՝ շարունակելով ակադեմիկոս Ջրբաշյանի ավանդույթները», - ասաց Յուրի Սուվարյանը։


«Էդվարդ Ջրբաշյանի մարդկային, բարոյական բարձր նկարագիրը և գիտնականի բացառիկ նվիրումը հայրենի գիտությանը վառ օրինակ է եղել մեր սերնդի, այդ թվում՝ ինձ համար, ում բախտ է վիճակվել լինել նրա ուսանողը Երևանի պետական համալսարանում և աշխատել նրա հետ Գրականության ինստիտուտում։ Նրա մարդկային հմայքը ձևավորվում էր ներքին ազնվությունից, դիմացինին հարգելու կարողությունից, անաչառ վերաբերմունքից ուսանողի և աշխատակցի հանդեպ, գիտության երախտավորներին ըստ արժանվույն գնահատելու ունակությունից։ Նրա հիմնարար աշխատություններն այսօր էլ առանցքային նշանակություն ունեն գրականության պատմությամբ և տեսությամբ զբաղվող գիտնականների համար։ Այդ աշխատությունները դասագիրք են երիտասարդ գիտնականների ձեռքին։


Այս գիտաժողովը լայն հնարավորություն է մեկ անգամ ևս արժևորելու Էդվարդ Ջրբաշյանի գիտական ժառանգությունը, որով մեր գրականագիտությունը՝ հենված գրականության տեսության վրա, բարձրացավ ավելի բարձր մակարդակի», - ասաց ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Հերիքնազ Ոսկանյանը։


Ելույթներ ունեցան ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ  Գասպարյանը, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի նորագույն շրջանի հայ գրականության բաժնի վարիչ Սուրեն Աբրահամյանը, ակադեմիկոս Էդվարդ Ջրբաշյանի դուստր, ԵՊՀ ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի դոցենտ Աշխեն Ջրբաշյանը։

Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն նոյեմբերի 9-ին՝ Երևանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետում և նոյեմբերի 10-ին՝ ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում։

Գիտաժողովի ընթացքում կներկայացվեն շուրջ 3 տասնյակ զեկուցումներ՝ նվիրված Էդվարդ Ջրբաշյանի գիտական հարուստ ժառանգությանը։ 

Միջոցառման կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը և Երևանի պետական համալսարանը։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
08․11․2023թ․


Ազդեր








Մեկնարկել է 2026-2027 ուստարվա ասպիրանտուրայի առկա և հեռակա ընդունելության տեղերի ձևավորման գործընթացը։ Հայտերի ներկայացնելու վերջնաժամկետը՝ 2025թ․ հոկտեմբերի 20, ժամը 18:00 (Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի grants.hesc.am համակարգի միջոցով)

2025թ. հունիսի 16-ին ՀՀ ԳԱԱ-ն հայտարարեց համատեղ գիտական ծրագրերի մրցույթ Բուլղարիայի Գիտությունների ակադեմիայի հետ՝ 2026–2027թթ․ ժամանակահատվածի համար

2025թ. hունիսի 16-21-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը կազմակերպում է Ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանի անվան «Ճառագայթային ֆիզիկա և հարակից կիրառություններ» 4-րդ միջազգային գիտական դպրոցը Երևան քաղաքում

Ս․թ․ հունիսի 26-ին ՀՀ ԳԱԱ-ն, ՀՀ ԳԱԱ Ա.Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտը, Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը, Երկրաբանական գիտությունների ինստիտուտը, Գիտակրթական միջազգային կենտրոնը կազմակերպում է «Ժամանակակից քիմիա և Երկրի մասին գիտություններ. հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ» խորագրով գիտագործնական համաժողով ավագ դպրոցների քիմիայի և աշխարհագրության ուսուցիչների համար

2025թ․ սեպտեմբերի 8-11 ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը Երևանում անց է կացնում «Մագնիսական և գերհաղորդիչ նյութեր» XIII միջազգային գիտաժողովը (MSM25)

Ս.թ սեպտեմբերի 26-27-ը ՀՀ ԳԱԱ ՇՀՀ կենտրոնը հրավիրում է Ձեզ Գյումրի՝ առկա և հեռավար կարգով մասնակցելու «Շիրակի պատմամշակութային ժառանգությունը. հայագիտության արդի հիմնահարցեր» խորագրով 12-րդ միջազգային գիտաժողովի աշխատանքներին

Ս․թ․ հոկտեմբերի 17-18-ը ՀՀ ԳԱԱ-ն, ՀՀ ԿԳՄՍՆ-ը, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ը ՀՀ ԳԱԱ-ում կազմակերպում են «Բնագիտությունը, մաթեմատիկան, տեխնիկան, ինֆորմատիկան XXI դարում. հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» խորագրով համահայկական 8-րդ կրթական գիտաժողով

2025 թ. հոկտեմբերի 22-25-ին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ՌԳԱ Ա. Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտը, Մխիթարյան միաբանությունը, Երևանի պետական համալսարանը, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը, ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը հրավիրում են մասնակցելու Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջազգային գիտաժողովին

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) объявляет о проведении в 2025 году очередного Конкурса на соискание грантов и 18-й научной Стажировки для молодых ученых и специалистов из стран СНГ

Հրապարակումներ մամուլում
27/08/2025

Կառավարությունը պարտավորություն է վերցրել նաեւ գիտության ոլորտը դարձնել մրցունակ՝ էապես մեծացնելով ֆինանսավորումը. Ժաննա Անդրեասյան
aravot.am
26/06/2025

Մեկնարկել է հետդոկտորական կրթաթոշակների մրցույթ՝ ԵՄ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի Մարի Սկլոդովսկա-Կյուրի գործողություններ ենթածրագրի շրջանակներում
hesc.am
26/06/2025

Գիտության զարգացման ճշգրիտ գնահատում. երևանյան համաժողով
hesc.am
25/06/2025

Հայ-իտալական հնագիտական պեղումներ՝ Արուճի ամրոցում
1lurer.am
Կայքը հաճախել են
7 374 806

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  18:11, 03/07/2025 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2025 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: