National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
«Գիտություն» թերթ
N318 Մայիս 2018թ.
N318
Կառուցվածք
Բաժանմունքներ
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Նորություններ
Գիտաժողովներ
Բոլոր հրապարակումները մամուլում
Բոլոր հայտարարությունները
Լուսանկարներ
«Գիտություն» թերթ
Հիմնադրամներ
Հոբելյաններ
Հրատարակություններ
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
Համալսարաններ
Լինդաույում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում
Կայքի քարտեզ
Նորություններ
11/09/2017
Կյանքից հեռացավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Մատինյանը

     Սեպտեմբերի 9-ին կյանքից հեռացավ հայ անվանի գիտնական, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Հայկի Մատինյանը:

    Մեծ է Սերգեյ Մատինյանի դերը հանրապետությունում տարրական մասնիկների տեսական ֆիզիկայի համաշխարհային մակարդակի դպրոցի ստեղծման և զարգացման գործընթացում: Ակադեմիկոս Մատինյանը հայտնաբերել է քվանտային քրոմոդինամիկայի վակուումի անկայունությունը, ինչպես նաև ոչ աբելյան տրամաչափական դաշտերի դինամիկ քաոսը: Նա կարևոր արդյունքներ է ստացել չեզոք Κ-մեզոնների օպտիկայի, վեկտորական մեզոնների ֆոտոծնման բնագավառներում։ Ակադեմիկոս Մատինյանի գիտական աշխատանքները վերաբերել են թույլ էլեկտրամագնիսական և ուժեղ փոխազդեցություններին, տարրական մասնիկների տեսությանը, դաշտի քվանտային տեսությանը, բարձր էներգիայի միջուկային ֆիզիկային, քվանտային հիդրոդինամիկային (գեր հոսունության տեսություն) և նեյտրոնային աստղաֆիզիկայի հարցերին։

Matinyan-1.jpg

    Սերգեյ Մատինյանը ծնվել է 1931 թվականին` Թբիլիսիում: 1954 թվականին ավարտել է Թբիլիսիի համալսարանը։ 1968-1994 թվականներին եղել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տարրական մասնիկների տեսության լաբորատորիայի վարիչ, 1970-1994 թվականներին` նաև ինստիտուտի փոխտնօրեն։

    Սերգեյ Մատինյանը մեծ ներդրում է ունեցել հանրապետության համար գիտական կադրերի պատրաստման գործում: Նա Հայաստանում ստեղծել է ֆիզիկոս տեսաբանների գիտական դպրոց: Սերգեյ Մատինյանի ղեկավարությամբ պաշտպանվել են բազմաթիվ թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ:

    Բեղմնավոր գիտական գործունեության համար Սերգեյ Մատինյանը պարգևատրվել է  Աշխատանքային Կարմիր Դրոշի շքանշանով:

    Սերգեյ Մատինյանը 1994 թվականից տեղափոխվել է ԱՄՆ։

    ՀՀ ԳԱԱ նախագահությունը ցավակցում է Սերգեյ Մատինյանի հարազատներին, մտերիմներին, գործընկերներին: Սերգեյ Մատինյանի հիշատակը միշտ վառ կմնա գիտության պատմության մեջ:


ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
11.09.2017թ. 
Վերջին հայտարարություններ
Հրապարակումներ մամուլում
13/06/2018
Горизонт-2020 - Экзамен Для Ученых Армении
golosarmenii.am
11/06/2018
Ռուբեն Սաֆրաստյանի համոզմամբ՝ Հայաստանն իր արտաքին քաղաքականությունը պետք է կառուցի ներդաշնակության սկզբունքի վրա
armenpress.am
11/06/2018
Землетрясения Не Остановить, Но...
golosarmenii.am
10/06/2018
«Երիտասարդ գիտնականների աջակցման ծրագիրը» ժամանակավորապես դադարեցնում է իր գործունեությունը. հայտարարություն
aravot.am
09/06/2018
Встреча президента РАН академика РАН Сергеева А.М. с президентом Национальной академии наук Республики Армения
ras.ru
07/06/2018
Ֆրանսիական կողմը ԳԱԱ-ին սուպերհամակարգիչ կնվիրի
mtcit.am
Կայքը հաճախել են
1 504 064

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ լոգոտիպ (սև, կապույտ)
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  15:05, 15/06/2018 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Բաժանմունքներ
Նախագահության անդամներ - Փաստաթղթեր - Նորություններ - Գիտաժողովներ - Բոլոր հրապարակումները մամուլում
Բոլոր հայտարարությունները - Լուսանկարներ - «Գիտություն» թերթ - Հիմնադրամներ - Հոբելյաններ - Հրատարակություններ
Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - Համալսարաններ
Լինդաույում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2018, Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM)
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք գրել webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: