Սույն թվականի հունիսի 13-ին՝ ժամը 9։00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ) կմեկնարկի «Խորհրդային փորձառությունն ու ժառանգությունը Հայաստանում - 2» միջազգային գիտաժողովը։ Միջոցառման զեկուցումների և քննարկումների թեմաները նվիրված են Հայաստանում խորհրդային կարգերի 70 տարիների (1920-1991թթ․) ազդեցությանը, խորհրդային քաղաքականության անդրադարձներին, քաղաքական բռնություններին, խորհրդային և հետխորհրդային ուրբանիզացմանը և ապաուրբանիզացմանը, լեզվին և խոսքին, արվեստին և ճարտարապետությանը։
Գիտաժողովի առաջին մասն անցկացվել է 2022 թվականի հոկտեմբերին՝ Միչիգանի Համալսարանի Դիրբորնի մասնաճյուղի Հայագիտական հետազոտությունների կենտրոնում։
Գիտաժողովն իր աշխատանքները կշարունակի մինչև հունիսի 15-ը։ Կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը, Միչիգանի Համալսարանի Դիրբորնի մասնաճյուղի Հայագիտական հետազոտությունների կենտրոնը, Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամը և «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնը։
Գիտաժողովի ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ։
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
12․06․2023թ․