ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Յուրի Ցոլակի Հովհաննիսյան
ֆիզ.մաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
COVID-19
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում
Կայքի քարտեզ
Նորություններ
14/04/2023
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վանիկ Զաքարյանը

Կյանքից հեռացել է անվանի մաթեմատիկոս և շախմատիստ, գիտության, կրթության և սպորտի հմուտ կազմակերպիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վանիկ Սուրենի Զաքարյանը: 

Վանիկ Զաքարյանը ծնվել է 1936թ. մարտի 21-ին Մեղրի քաղաքում և նույն տարում ընտանիքի հետ տեղափոխվել Երևան: Ոսկե մեդալով ավարտել է թիվ 40 միջնակարգ դպրոցը: 1959թ. գերազանցության դիպլոմով ավարտել է ԵՊՀ Մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը մաթեմատիկա մասնագիտությամբ: Սովորել է ԵՊՀ ասպիրանտուրայում ակադեմիկոս Մխիթար Ջրբաշյանի ղեկավարությամբ, ստացել հիմնարար արդյունքներ մերոմորֆ ֆունկցիաների եզրային հատկությունների վերաբերյալ: Թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է 1963թ. ԽՍՀՄ ԳԱ Վլադիմիր Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտում: Կոմպլեքս անալիզում մերոմորֆ ֆունկցիաների տեսության բնագավառում ճանաչում գտած իր մաթեմատիկական արդյունքների հիման վրա Վանիկ Զաքարյանը 1976թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն, նրան շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, 1979թ.՝ պրոֆեսորի գիտական կոչում: Նրա գիտական ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփվել են «Классы и граничные свойства мероморфных в единичном круге функций», М., Наука,1993, մենագրությունում և ավելի քան 150 գիտական և գիտամեթոդական աշխատանքներում:

1990թ. Վանիկ Զաքարյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, իսկ 1996թ.՝ ակադեմիկոս: 

1962-1977թթ. Վանիկ Զաքարյանն աշխատել է ԵՊՀ-ում, ՀՍՍՀ ԳԱ Մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտում, Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում:

1975թ-ից Վանիկ Զաքարյանն աշխատում էր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, սկզբում որպես բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի, այնուհետև մաթեմատիկայի դեպարտամենտի վարիչ, ֆակուլտետի դեկան, պատվավոր պրոֆեսոր: Ամենուրեք կարողացել է ստեղծել համերաշխ և ստեղծագործ աշխատանքային կոլեկտիվներ:

Գիտական և դասախոսական գործունեությանը զուգահեռ մեծ եռանդ ու ջանք է ներդրել երիտասարդ, որակյալ մասնագետների պատրաստման գործում հատկապես «կիրառական մաթեմատիկա» մասնագիտության գծով: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են բազմաթիվ թեկնածուական ատենախոսություններ: Երկար տարիներ նախագահել է մաթեմատիկայի գծով գիտական կոչումներ շնորհող ԵՊՀ 050 Մասնագիտական խորհուրդը, այնուհետև՝ Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի 053 Մասնագիտական խորհուրդը:

Ակադեմիկոս Զաքարյանը երկար տարիներ ղեկավարել է ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտամեթոդական խորհուրդը: Նրա լայն գիտական էրուդիցիան հնարավորություն է տվել բարձր մակարդակով ղեկավարել երկու գիտական պարբերականներ՝ «ՀՀ ԳԱԱ Զեկույցներ» և իր կողմից հիմնադրված «Մաթեմատիկան բարձրագույն դպրոցում»:

Վանիկ Զաքարյանը նաև ԽՍՀՄ սպորտի վարպետ էր շախմատի գծով,  Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության բազմակի չեմպիոն: 1990թ-ից Հայաստանի շախմատի Ֆեդերացիայի փոխնախագահն էր, 1994թ-ից՝ նախագահը, 2004թ-ից՝ պատվավոր նախագահը: 1996 թ. նա ընտրվել է ՖԻԴԵ–ի փոխնախագահ և բազմիցս վերընտրվել է այդ պաշտոնում:

Վանիկ Զաքարյանի գործունեությունն արժանացել է բարձր գնահատականի կառավարության կողմից: Պարգևատրվել է «Անանիա Շիրակացի», «Մովսես Խորենացի» մեդալներով, արժանացել է «ՀՀ ֆիզիկական  կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ» պատվավոր կոչմանը:

ՀՀ ԳԱԱ Նախագահությունը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (Պոլիտեխնիկ), ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքը, Մաթեմատիկայի ինստիտուտը խորապես սգում են նշանավոր գիտնականի կորուստը և ցավակցում նրա հայեցի ընտանիքի անդամներին, բոլոր հարազատներին:

Բարի հիշատակ վաստակաշատ գիտնականին ու հայրենանվեր քաղաքացուն:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
14.04.2023թ.


Ազդեր








2023թ.-ի դեկտեմբերի 8-ին Եվրոպական միությունը Հայաստանում կազմակերպում է ԵՄ պատժամիջոցների մասին ուսուցողական սեմինար: Սեմինարը հասցեագրված է հայկական այն մասնավոր օպերատորներին, որոնք հետաքրքրված են ԵՄ պատժամիջոցների և դրանց կիրառման վերաբերյալ իրենց տեղեկացվածության բարելավմամբ ու համագործակցության դյուրացմամբ՝ այդ միջոցների հնարավոր շրջանցմանը հակազդելու համար:Գրանցումների վերջնաժամկետն է 2023թ.-ի նոյեմբերի 29-ը

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան հայտարարում է «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մրցանակի» հայցման 2023թ. հայտերի մրցույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթի կազմակերպման աշխատանքները: Մանրամասներին կարելի է ծանոթանալ http://escs.am/ կայքում

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2023 году

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հրապարակումներ մամուլում
27/11/2023

ԼՂ-ից բռնի տեղահանվածներն աշխատանքի են անցել Հայաստանի գիտական կենտրոններում
1lurer.am
25/11/2023

Շրջակա միջավայրի հետազոտություններ՝ հեռազննման տեխնոլոգիաների կիրառմամբ
1lurer.am
24/11/2023

Ընդհանուր 930 մլն դրամ արժողությամբ 60 սարք և սարքավորում՝ գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար
scs.am
21/11/2023

Գյուտերի առևտրայնացում. հայկական միտքն ու միջազգային շուկայի պահանջները
1lurer.am
Կայքը հաճախել են
6 760 893

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  16:03, 04/12/2023 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - COVID-19
Նախագահության անդամներ - Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ
Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես - Հրապարակումներ մամուլում
Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է - Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները - Հայտարարություններ - Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2023 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: