ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
20/03/2023
ՀՀ ԳԱԱ Գիտական և գիտատեխնոլոգիական խոշորամասշտաբ ծրագրերի մշակման մշտական հարթակում քննարկվեցին ՀՀ ԳԱԱ ինստիտուտների առաջարկությունները

Սույն թվականի մարտի 16-ին տեղի ունեցավ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում ստեղծված Գիտական և գիտատեխնոլոգիական խոշորամասշտաբ ծրագրերի մշակման մշտական հարթակի նիստը: Նիստին մասնակցեցին ՀՀ ԳԱԱ ղեկավարությունը, ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտների տնօրենները, գիտքարտուղարներ, գիտաշխատողներ: Քննարկվեցին ՀՀ ԳԱԱ ինստիտուտների առաջարկությունները՝ ուղղված ՀՀ ԳԱԱ համակարգի բարեփոխումներին, մասնակցային որոշումների ընդունմանը, երիտասարդ գիտնականների խրախուսմանը, գիտական արդյունքների ապրանքայնացմանը, փոխգործակցության խորացմանը, գիտության հանրայնացմանը, գիտահետազոտական ինստիտուտների շենքերի պահպանմանը և այլ հարցեր: ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանն առաջարկությունների վերաբերյալ ներկայացրեց ՀՀ ԳԱԱ-ի դիրքորոշումը, առկա խոչընդոտները, իրականացվող և նախատեսվող քայլերը: «Ուսումնասիրելու ենք Չեխիայի, Բելառուսի, Լիտվայի ակադեմիաների փորձը և համատեղ քննարկումների ու աշխատանքի արդյունքում փորձելու ենք գտնել արդյունավետ լուծումներ»,- ասաց Աշոտ Սաղյանը: 

Անդրադառնալով երիտասարդ գիտնականների խրախուսման առաջարկին՝ ՀՀ ԳԱԱ նախագահը նշեց. «Մենք մտադիր ենք խրախուսման հատուկ ֆոնդ ստեղծել ՀՀ ԳԱԱ-ում շուրջ 100 միլիոն դրամի չափով: Ֆոնդը կստեղծվի ՀՀ ԳԱԱ միջոցներից և այն անընդհատ կհամալրվի արտաբյուջետային միջոցներից: Ֆոնդի շրջանակում գիտական լավագույն աշխատանքների համար մրցույթ կանցկացվի, երիտասարդները կֆինանսավորվեն մի քանի ամսով կամ մեկ տարով արտերկրի գիտահետազոտական կազմակերպություններում մասնագիտական կարողությունների զարգացման համար, արտերկրից մասնագետներ կհրավիրվեն: Հուսով եմ, որ ՀՀ կառավարությունը չի մերժի ՀՀ ԳԱԱ-ում երիտասարդների խրախուսման ֆոնդի ստեղծման առաջարկը»:

Աշոտ Սաղյանը նաև անդրադարձավ ՀՀ ԳԱԱ ռեսուրսների օգտագործման հնարավորություններին։ «Սարքավորումների բյուջեն երկու կետով է եղել՝ գիտական և ներդրումային, սակայն այս տարի ներդրումային մասով ֆինանսավորումը կտրել են և այդ մասով տվել Գիտության կոմիտեին: Իսկ մյուս մասը, այն է գիտական սարքավորումների ձեռքբերման համար ֆինանսավորում, սահմանափակ գումար է, այն բաշխվում է ինստիտուտներին», - ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը։ 

Աշոտ Սաղյանը նշեց, որ ՀՀ ԳԱԱ ինստիտուտների հին սարքավորումների դուրսգրման խնդրի լուծման համար կստեղծվի հանձնաժողով։

ՀՀ ԳԱԱ նախագահն ասաց, որ նախատեսվում է դիմել Գիտության կոմիտե՝ առաջարկելով մեծացնել կիրառական ծրագրերի համար տրամադրվող ֆինանսավորումը:

Հարցադրումներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի տնօրեն Սարգիս Աղայանը, ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն Ռաֆիկ Արամյանը:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
20.03.2023թ.


Ազդեր








Ս.թ. նոյեմբերի 10-ին ժամը 10:00-ին ՀՀ ԳԱԱ նիստերի մեծ դահլիճում (Մարշալ Բաղրամյան պող., 24) տեղի կունենա «Հանուն խաղաղության և զարգացման գիտության համաշխարհային օրվան» նվիրված հանդիսավոր նիստ

Ս.թ. նոյեմբերի 10-ին ժամը 11-ին ՀՀ ԳԱԱ նիստերի մեծ դահլիճում (Մարշալ Բաղրամյան պող., 24) տեղի կունենա Վ. Համբարձումյանի անվան միջազգային գիտական պետական մրցանակի դրամական միջոցների շրջանակում հայտարարված մրցույթներում հաղթող խմբերին հավաստագրերի հանձնում

Ս.թ. նոյեմբերի 12-ին ժամը 14.00-ին ՀՀ ԳԱԱ Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտում տեղի կունենա «Կենսաբանական հյուսվածքների օպտիկական լուսավորման մեթոդը կենսաբժշկական ախտորոշման մեջ և ֆոտոթերապիայում» թեմայով սեմինար

Ս.թ. նոյեմբերի 20-ին ժամը 14.00-ին ՀՀ ԳԱԱ Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտում տեղի կունենա «Բջիջների իմունագեն ոչնչացումը քաղցկեղի իմունաթերապիայում» թեմայով սեմինար

Հրապարակումներ մամուլում
11/11/2025

Նոյեմբերի 10-ը պետք է հռչակել պետական տոն․ Արթուր Իշխանյան
tech.news.am
10/11/2025

Ակադեմիան չի փակվելու, այս հարցում կա թյուրըմբռնում․ Աշոտ Սաղյան
tech.news.am
06/11/2025

Հայտնի են Գիտությունների ազգային ակադեմիայի 2025թ․ մրցանակի դափնեկիրները
aravot.am
03/11/2025

Համերաշխության ծառուղի՝ ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի ՊԳԿ 80-ամյակին
1lurer.am
Կայքը հաճախել են
7 539 239

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  16:48, 14/11/2025 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2025 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: