ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Անահիտ Տոնապետյան
բանասիրական գիտությունների դոկտոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում
Կայքի քարտեզ
COVID-19
Նորություններ
23/12/2022
«Իրանական մշակութային ժառանգությունը Հարավային Կովկասում» աշխատաժողով՝ ՀՀ ԳԱԱ-ում

Սույն թվականի դեկտեմբերի 22-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտում տեղի ունեցավ «Իրանական մշակութային ժառանգությունը Հարավային Կովկասում» խորագրով աշխատաժողով։

Աշխատաժողովը բացեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը։ «Հարավային Կովկասի տարածաշրջանի երկու բնիկ ժողովուրդները՝ հայերն ու իրանցիները, նրանց ստեղծած քաղաքակրթությունները հազարամյակների փոխառնչությունների պատմություն ունեն։ Մեր տարածաշրջանում իրանական քաղաքակրթության ազդեցությունն ակնհայտ է։

 

Այսօր աշխարհում այնպիսի գործընթացներ են ընթանում, երբ որոշ պետություններ, որոշ ժողովուրդներ փորձում են յուրացնել ուրիշ պետությունների, ուրիշ ժողովուրդների մշակույթը, քաղաքակրթությունը։ Այս գործընթացները մեր տարածաշրջանում նույնպես ակնհայտ են։ Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել, յուրացնել, սեփականաշնորհել ոչ միայն հայերի և իրանցիների պատմությունը և մշակութային ժառանգությունը, այլ նաև այլ բնիկ ժողովուրդների՝ վրացիների, իրանախոս ժողովուրդների, Աղվանքի ժառանգորդներ համարվող կովկասյան որոշ ժողովուրդների մշակույթը և ժառանգությունը: Դրանով  այդ երկիրը փորձում է հնացնել իր պատմությունը։ Իհարկե, սա անընդունելի է մեզ համար։ Մենք պետք է միավորենք մեր ջանքերը և փորձենք հակադարձել այդ քաղաքականությանը, որն արվում է պետական մակարդակով», - ասաց Ռոբերտ Ղազարյանը։

ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին նշեց, որ հայերն ու իրանցիներն ունեն շատ ընդհանրություններ ինչպես աշխարհագրական, այնպես էլ մշակութային ու պատմական: «Աշխարհագրորեն հայկական մշակութային ու պատմական ժառանգությունը տարածված է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքական սահմաններից դուրս, իսկ Հեռավոր Արևելքից մինչև Եվրոպայի սիրտն ընդգրկող այս մեծ աշխարհագրական տարածքում կան իրանական պատմական և քաղաքակրթական ժառանգության նմուշներ: Այդ ժառանգության բազմաթիվ նմուշներ կան նաև Հարավային Կովկասում: Իրանական այդ ժառանգության մի մասը դեռ պահպանված է, սակայն մի մասը տարբեր պատճառներով ենթարկվել է ոչնչացման կամ աղավաղման:

Ցավոք, երկար ժամանակ մենք ականատես ենք եղել տարածաշրջանի ժողովուրդների պատմական փաստերը խեղաթյուրելու կամ նույնիսկ մշակութային ժառանգությունը ոչնչացնելու փորձերի: Այս ջանքերը թիրախավորել են տարածաշրջանի բնակիչների թե՛ նյութական և թե՛ ոչ նյութական ժառանգությունը: Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նման գործողությունների ակունքներին, մեթոդներին և նպատակներին։ Մենք պետք է գիտակցենք այդ առնչությամբ մեր պարտականությունները և ձեռնարկենք համապատասխան քայլեր», - ասաց Աբբաս Բադախշան Զոհուրին։ 

Դեսպանը նշեց, որ այլ ժողովուրդների ժառանգությունը ժխտելը կամ խեղաթյուրելը հաճախ ուղեկցվում է վտանգավոր քաղաքական նպատակներով: «Մշակութային ժառանգությունն ավելի լավ ճանաչելու ջանքերը, հավանաբար, կհանգեցնեն այդ ժառանգության փաստագրմանը և հիմք կհանդիսանան առավել խորն ուսումնասիրությունների իրականացման, խեղաթյուրման, կանխարգելման և մշակութային ժառանգության պահպանման շուրջ կոնսենսուսի հասնելու համար հող նախապատրաստելուն։ Այս արժեքավոր գիտաժողովը պետք է առաջին քայլը լինի այս կարևոր ճանապարհին: Մենք պետք է անենք ավելին, որպեսզի ճանաչենք մեր ժառանգությունը, փաստագրենք այն և փորձենք պահպանել», - ասաց Աբբաս Բադախշան Զոհուրին։

Իրանի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանը նշեց, որ երկու պետությունների փոխադարձ համագործակցության հիմքը հենց մշակութային ճանաչողությունն է։  

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի վարիչ Գոհար Իսկանդարյանը նշեց՝ պետք է միավորվել և ուժ գտնել՝ դիմակայելու մարտահրավերներին․ «Ամենօրյա աշխատանքի շնորհիվ հնարավոր է լուծել ծառացած առկա խնդիրները: Այս աշխատաժողովը նոր լույս կսփռի Հայաստան-Իրան բազմադարյա հարաբերությունների վրա։ Կքննարկենք Կովկասում առկա իրանական հուշարձանների պահպանության անհրաժեշտությունը, կխոսենք Ադրբեջանի կողմից այդ հուշարձանների սեփականացման փորձերի մասին»։ 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
23.12.2022թ.


Ազդեր








Ս.թ. հոկտեմբերի 15-19-ը հրավիրում ենք մասնակցելու Երևանում (Հայաստան) կայանալիք «Օպտիկան և նրա կիրառությունները» 12-րդ միջազգային սիմպոզիումին (12th Symposium on "Optics & its Applications (OPTICS12)): Գրանցման վերջնաժամկետն է ս․թ․ օգոստոսի 15-ը

2024թ․ հոկտեմբերի 11-13-ը ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա «Բնագիտությունը, մաթեմատիկան, տեխնիկան, ինֆորմատիկան XXI դարում. hանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» խորագրով համահայկական կրթական գիտաժողով

Ս.թ. սեպեմբերի 16-17-ը ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը և ՌԴ ԳԱ Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտը համատեղ կազմակերպում են միջազգային գիտաժողով՝ նվիրված Վ.Յ.Բրյուսովի մահվան 100-րդ տարելիցին

Օգոստոսի 29-30-ը ԳԱԱ կլոր դահլիճում տեղի կունենա «Պատմամշակութային ժառանգության հիմնախնդիրները հետխորհրդային շրջանում» թեմայով միջազգային գիտաժողով

Հուլիսի 12-ին՝ ժամը 12․00-ին ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում (ք․ Երևան, Մ․ Բաղրամյան պող․, 24) տեղի կունենա աշխարհագրագետ, քարտեզագետ-քարտեզաբան Ռուբեն Գալչյանի «Ադրբեջանի 2014թ․ ազգային ատլասի «պատմական» քարտեզների քննություն և «Արևմտյան Ադրբեջան» հորինված եզրույթը» երկլեզու գրքի շնորհանդեսը

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2024 году и очередной Стажировки молодых ученых и специалистов стран СНГ в Дубне в апреле - мае 2024года

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հրապարակումներ մամուլում
24/07/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
23/07/2024

Քիմիան՝ շոշափելի արդյունքներով. միջազգային գործակցության նոր սահմաններ
1lurer.am
22/07/2024

«Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր-2025» մրցույթի հայտերի ընդունման փուլը մեկնարկել է
hesc.am
18/07/2024

Գիտական թափուր հաստիքները համալրվում են
1lurer.am
Կայքը հաճախել են
7 043 981

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  17:08, 26/07/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ
Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես - Հրապարակումներ մամուլում
Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է - Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները - Հայտարարություններ - Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում - Կայքի քարտեզ - COVID-19
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: