ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
09/12/2022
Հայ-ռուսական գիտական համագործակցության զարգացման մեխանիզմները քննարկվել են ՀՀ ԳԱԱ-ում

Սույն թվականի դեկտեմբերի 7-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ հանդիպում Ռուսաստանի Դաշնության նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի հետ: 

Հանդիպմանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամները, ՀՀ ԳԱԱ ինստիտուտների տնօրենները, Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի պրոֆեսոր, Դալի անվան Ռուսաստանի գրականության պատմության պետական թանգարանի տնօրեն Դմիտրի Բակը, Միխայիլ Շվիդկոյի օգնական Մաքսիմ Ռազումովը:

Ողջունելով ռուս գործընկերների այցը՝ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը նշեց, որ ՀՀ ԳԱԱ-ն  ունի սերտ կապեր Ռուսաստանի գիտական ինստիտուտների հետ: «Այդ կապերը պետք է շարունակել զարգացնել», - ասաց Աշոտ Սաղյանը՝ նշելով, որ երկկողմ համագործակցությունը պահանջում է ֆինանսական նոր մեխանիզմներ: Նա առաջարկեց ստեղծել հատուկ հիմնադրամ, որի միջոցով կֆինանսավորվեն համատեղ ծրագրերը:

Միխայիլ Շվիդկոյը նշեց. «Առանց ֆինանսական միջոցների հնարավոր չէ զբաղվել գիտությամբ: Համատեղ ծրագրերի համար պետք է գումար լինի: Մենք կմտածենք՝ ինչպես ստեղծել հատուկ հիմնադրամ: Կանենք այն ամենը, ինչը կախված է մեզանից», - ասաց Միխայիլ Շվիդկոյը: 

Պրոֆեսոր Դմիտրի Բակը շեշտեց հիմնարար գիտության կարևորությունը. «Մեր համագործակցության առանցքում ակադեմիական գիտությունն է, և ես վստահ եմ, որ այդ համագործակցությունը մեր երկրների միջև բովանդակային կլինի»:

ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը հայտնեց, որ բաժանմունքը պատրաստ է նպաստել այդ համագործակցության զարգացմանը: «Մենք պետք է իրականացնենք համատեղ թեմաներ՝ հարստացնելու համար Հայաստանի և Ռուսաստանի գիտությունը», - ասաց նա:

ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը խոսեց խնդիրների մասին.  «Ցավոք մենք տեսնում ենք, որ Ռուսաստանում կրճատվում է հայ գիտնականների քանակը: Մեր գիտնականների համար ավելի հեշտ է մեկնել Գերմանիա, քան Մոսկվա: Բարդ է նաև նյութերի և սարքավորումների տեղափոխման գործընթացը: Մեզ պետք է ստեղծել համակարգ, որը կնպաստի մասնագետների փոխանակմանը: Նաև պետք են նյութական ապահովման բարեփոխումներ, սա լուրջ խնդիր է»: 

Ռուբեն Հարությունյանը նշեց, որ պետք չէ սահմանափակվել երկկողմանի համագործակցությամբ, այլ պետք է ներգրավել այլ երկրների գիտական կենտրոնները: «Հատկապես ներկայիս իրականության պայմաններում սա կարևոր է: Հուսով ենք, որ ձեր մեծ փորձը և հեղինակությունը կօգնեն մեզ հասնել դրան», - ասաց նա:

«Ռուսաստանի համար կարևոր է պահպանել հարաբերությունները Հայաստանի հետ, որոնք ձևավորվել են երեք հարյուր տարի առաջ: Հայաստանում միշտ եղել են հրաշալի գիտական դպրոցներ աստղաֆիզիկայի, մաթեմատիկայի, պատմության, գրականության և այլ ուղղություններով: Մենք հետաքրքրված ենք և բաց ենք համագործակցության համար: Նաև հույս ունենք, որ մեր գիտնականներն էլ մասնակից կլինեն Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյակին», - ասաց Միխայիլ Շվիդկոյը:
 
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
09.12.2022թ.

Լուսանկարներ

Ազդեր








Ս.թ. հոկտեմբերի 22-25-ին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ՌԳԱ Ա. Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտը, Մխիթարյան միաբանությունը, Երևանի պետական համալսարանը, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը, ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը հրավիրում են մասնակցելու Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջազգային գիտաժողովին

Ս.թ. հոկտեմբերի 23-ից 25-ը ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը անց է կացնում «Ամրոցները և պաշտպանական համակարգը Առաջավոր Ասիայում» միջազգային գիտաժողով (բացումը հոկտեմբերի 23-ին ժ. 11.00 ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում, Մարշալ Բաղրամյան պող., 24 հասցեով)

Ս.թ. հոկտեմբերի 24-ին, ժ. 11.00, ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում (Մարշալ Բաղրամյան պող., 24 հասցեով) տեղի կունենա «Արցախի Տիգրանակերտ. պատմամշակութային կերպարը հնագիտական հետազոտությունների լույսի ներքո» (Երևան, ՀԱԻ հրատարակչություն, 2025) գրքի շնորհանդեսը

Ս․թ․ հոկտեմբերի 28-ին, ժամը 16։00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում կանցկացվի տեղեկատվական հանդիպում «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» հանձնաժողովի հետ

Հրապարակումներ մամուլում
28/10/2025

Մարի Սկլադովսկա-Կյուրիի անվան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունում
hesc.am
27/10/2025

Արևմտյան գործընկերների աջակցությամբ ոչ պիտանի ռադիոակտիվ աղբյուրները վնասազերծվում են
1lurer.am
24/10/2025

Մեզ շրջապատող նյութերի հնարավոր վտանգները, կենսաբանությունն ու մեքենայական ուսուցումը
infocom.am
21/10/2025

Կուր-Արաքսյան մշակույթը, արտասովոր մարդիկ և նրանց կավե արձանիկները
infocom.am
Կայքը հաճախել են
7 518 381

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  17:19, 31/10/2025 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2025 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: