Սույն թվականի նոյեմբերի 24-ին՝ ՀՀ Գիտտությունների ազգային ակադեմիայի Մաթեմատիկայի ինստիտուտի դահլիճում, տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի համատեղ գիտական սեմինարը: Սեմինարի ընթացքում զեկույցով հանդես եկավ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր Արսեն Առաքելյանը:
Զեկույցի թեման էր «Mathematical models of temporal changes of gene expression in health and mental disorders»:
Ներկայացվեց խնդիրը և փորձ արվեց տալ խնդրի ճժգրիտ մաթեմատիկական ձևակերպումը: Ծավալվեց ակտիվ քննարկում, և եղան օգտակար առաջարկներ: Ձեռք բերվեց պայմանավորվածություն շարունակելու համատեղ սեմինարները:
Նաև, նշվեց նման նախաձեռնության՝ համատեղ գիտական սեմինարներ կազնակերպելու, կարևորությունը: Անկասկած, այն լուրջ խթան է գիտության զարգացման համար և կարևոր է երկուստեք:
Մաթեմատիկայի ինստիտուտում ԳԱԱ տարբեր ինստիտուտների հետ համատեղ գիտական սեմինարների կազմակերպումը կլինի շարունակական:
ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտ