Նոյեմբերի 10-ին աշխարհը նշում է Հանուն խաղաղության և զարգացման գիտության համաշխարհային օրը: Այս օրը ևս մեկ առիթ է ընդգծելու գիտության կարևոր դերը մարդկության կյանքում, պետությունների զարգացման գործում, ընդգծելու գիտնականների դերը, ովքեր բացահայտում են անհայտը, ստեղծում՝ նորը:
Այս տարի Գիտության համաշխարհային օրվա թեման է «Հիմնարար գիտությունները հանուն կայուն զարգացման»: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան իր գործունեությամբ զարգացնում է Հայաստանում հիմնարար և կիրառական գիտությունները: Երկրի զարգացումը և անվտանգությունը հենված են գիտության նվաճումների վրա:
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը շնորհավորում է գիտական հանրությանն այս օրվա կապակցությամբ: Մեր հարգելի գիտնականներին մաղթում ենք մասնագիտական հաջողություններ: Հավատացե՛ք Ձեր ուժերին, համառորեն շարժվե՛ք դեպի զարգացում և նորարարություններ, առաջ տարե՛ք Ձեր գաղափարները: Յուրաքանչյուր օրը Ձեզ համար նոր հնարավորություն է:
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
10.11.2022թ.