ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Գրիգորի Գաբրիելյանց
դոկտոր, պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
COVID-19
Նորություններ
02/11/2022
ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց «Պրիմակովյան ընթերցումներ» համաժողովի արտագնա նստաշրջանը

Սույն թվականի նոյեմբերի 1-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Պրիմակովյան ընթերցումներ» համաժողովի արտագնա նստաշրջանը՝ նվիրված Հարավային Կովկասի արդի խնդիրների վերլուծությանը: Այն կազմակերպվել է Հայաստանում «‎Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ներկայացուցչության, Եվգենի Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի հետ համատեղ՝ Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի կազմակերպչական աջակցությամբ:

Նստաշրջանի մասնակիցներին ողջունեց Հայաստանում «‎Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը և շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպմանն աջակցություն ցուցաբերած բոլոր կողմերին:

Իր ելույթում ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանն ասաց. «Մենք ողջունում ենք «Պրիմակովյան ընթերցումներ» համաժողովի կազմակերպչական կոմիտեի՝ համաժողովի արտագնա նստաշրջանը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում անցկացնելու որոշումը: Մեր ակադեմիաները, մեր գիտնականները պատմականորեն կապված են իրար հետ, և այս համաժողովը ևս մեկ քայլ է մեր երկու երկրների ակադեմիաների միջև համագործակցության զարգացման ուղղությամբ: 

Համաժողովի ընթացքում կանցկացվեն կառուցողական քննարկումներ, տեղի կունենա բաց գիտական երկխոսություն խոշոր փորձագիտական, վերլուծական կենտրոնների գիտնականների, փորձագետների, մասնագետների միջև, կքննարկվեն գլոբալ և տարածաշրջանային հարցեր: Այսօր դա կարևոր և պահանջված է: Մաղթում եմ բոլորին բեղմնավոր աշխատանք»:

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշեց՝ «Պրիմակովյան ընթերցումներ» համաժողովի արտագնա նստաշրջանի ՀՀ ԳԱԱ-ում անցկացումը միջոցառմանը հաղորդում է նոր կշիռ և հեղինակություն: «Վստահ եմ, որ նստաշրջանի մասնակիցներն առարկայական և բեղմնավոր կքննարկեն սուր և արդիական հարցերը և կմշակեն առաջարկություններ դրանց լուծման համար: Մեր երկրներն ունեն այդ առաջարկությունների կարիքը», - ասաց Սերգեյ Կոպիրկինը: Դեսպանն ընթերցեց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ուղերձը: Սերգեյ Լավրովի ուղերձում նշված է. «Սրտանց ողջունում եմ Երևանում անցկացվող «Պրիմակովյան ընթերցումներ» համաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին: Ներկայիս նստաշրջանն անցկացվում է Հայաստանում այն տարում, երբ մենք նշում ենք մեր եղբայրական երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Անցած տասնամյակների ընթացքում, հենվելով բարեկամության և փոխադարձ համակրանքի վրա, մեզ հաջողվել է ամուր հիմքեր դնել երկարաժամկետ ռազմավարական գործընկերության և դաշնակցության համար։ Այսօր դուք դիտարկելու եք հարցերի լայն շրջանակ՝ սկսած ռուս-հայկական կապերի հեռանկարների վիճակից մինչև ընդհանուր տարածաշրջանային համագործակցության առաջխաղացման ճանապարհներ: Վստահ եմ, որ քննարկումների արդյունքները թույլ կտան մշակել օգտակար և գործնական առաջարկություններ, կնպաստեն մեր ժողովուրդների միջև վստահության և փոխըմբռնման ամրապնդմանը: Մաղթում եմ ձեզ բեղմնավոր աշխատանք»:

«Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավարի տեղակալ Դմիտրի Պոլիկանովը նշեց. «Շատ կարևոր է, որ այս դժվարին ժամանակներում անցկացվում են նման բարդ քննարկումներ: Եթե մենք ուզում ենք այս մոլորակի վրա գոյատևել, պետք է ընդհանուր լեզու գտնենք: Եվ հենց գիտնականները կարող են օգնել մշակելու այդ ընդհանուր լեզուն»: 

Եվգենի Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի Ֆյոդոր Վոյտոլովսկին ասաց. «Ինձ համար մեծ պատիվ է գտնվել Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում, որի հետ մեր ինստիտուտը երկար տարիների գիտական կապեր ունի: Հայ գործընկերների հետ մեր ինստիտուտն անցկացնում է սեմինարներ և գիտաժողովներ: Հույս ունեմ, որ այստեղ մենք կունենանք բաց, անկեղծ, երբեմն էլ բարդ քննարկում: Մենք դրան պատրաստ ենք»:

ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանն անդրադարձավ Արցախի հարցին: «Արցախի հիմնախնդիրը լուծում չի ստանում երկու պատճառներով: Ադրբեջանն արհամարհում է Արցախի հիմնախնդրին առնչվող պատմական, ազգային, մշակութային և իրավական օբյեկտիվ իրողությունները՝ նպատակ հետապնդելով գրավել Արցախի տարածքը: Հաջորդ պատճառն այն է, որ Ադրբեջանը կեղծ դրույթ է պարտադրում աշխարհին՝ իբր Արցախն Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքն է, մինչդեռ այն 1300 տարի հանդիսացել է հայկական պետության բաղկացուցիչ մաս, իսկ 485 թվականից մինչև 1813 թվականն ունեցել է անկախ պետականության զանազան կազմավորումներ, մինչդեռ Ադրբեջանն ունի 100 տարվա պատմություն, այդ թվում 70-ը՝ Խորհրդային Միության կազմում: Այսօրվա խնդիրն է՝ մերժել թուրք-ադրբեջանական տանդեմի պնդումն այն մասին, որ Արցախն Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքն է, որովհետև այն չունի իրավական, աշխարհագրական և պատմամշակութային հենք, մշակել միջոցառումներ Արցախի Հանրապետության անվտանգության ամրապնդման համար՝ վերականգնելով Արցախի տարածքը և Ռուսաստանի Դաշնության ու այլ բարեկամ երկրների հետ միասին ապահովել Արցախի Հանրապետության անվտանգությունը»:

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը նշեց. «Կուտակվել են շատ հարցեր, և հնարավոր պատասխանները գտնելու համար կարևոր է լսել տարբեր երկրների վերլուծաբանների կարծիքը: Մեզ համար հատկապես կարևոր է քննարկել տարածաշրջանային և միջազգային հարցերը Ռուսաստանի առաջատար փորձագետների հետ: Մեզ համար հատուկ հետաքրքրություն են ներկայացնում Արցախի հարցով քննարկումները: Նաև շատ կարևոր է հաստատել և ամրապնդել նոր կապեր»:

«Պրիմակովյան ընթերցումներ» գիտական և փորձագիտական համաժողովը միջազգային հարաբերությունների և համաշխարհային տնտեսության ոլորտի փորձագետների ամենամյա միջազգային հանդիպում է: Այն առաջին անգամ անցկացվել է 2015 թվականին և անվանվել է գիտնական և պետական գործիչ Եվգենի Պրիմակովի անունով։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
01.11.2022թ.

Լուսանկարներ

Ազդեր
Հրապարակումներ մամուլում
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
Կայքը հաճախել են
7 148 629

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  17:03, 11/11/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ - COVID-19
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: