ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
20/05/2022
ՀՀ ԳԱԱ-ում քննարկվեց «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» իրականացման գործընթացը

Ս.թ. մայիսի 19-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում քննարկվեց «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակներում 2022թ-ին նախատեսվող ծրագրերի իրականացման գործընթացը: Քննարկմանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը, ՀՀ ԳԱԱ Ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Գևորգ Փանոսյանը, ՀՀ ԳԱԱ Հաշվապահական հաշվառման և հաշվետվության բաժնի գլխավոր հաշվապահ Լաուրա Առուստամյանը, ՀՀ ԳԱԱ Գիտակազմակերպչական վարչության պետ Ասյա Գալոյանը, ՀՀ ԳԱԱ իրավախորհրդատու Ռիմա Մաթոսյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղարի օգնական Հերմինե Օհանյանը, ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ինգա Զարաֆյանը, ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնի առաջին կարգի մասնագետ Մոնիկա Երիցյանը, «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» մասնագիտական փորձագիտական խորհրդի անդամներ Հայկ Զաքարյանը, Գևորգ Տեփանոսյանը և Մաքսիմ Սարգսյանը:

«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակներում 2022թ-ին նախատեսվում է 6 ծրագրերի իրականացում՝ ընդհանուր 100.000 միլիոն ՀՀ դրամ բյուջեով.

  • գիտական սարքերի կամ նյութերի ձեռքբերման մրցույթ
  • երիտասարդ գիտնականների վերապատրաստման դրամաշնորհներ
  • բարձրորակ գիտական հոդվածների տպագրության մրցանակներ
  • հայագիտության և հումանիտար ճյուղերի զարգացման միջոցառումներ
  • գիտության հանրայնացման խրախուսման դրամաշնորհներ
  • գիտական միջոցառումների իրականացում:

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը նշեց. «ԵԳԱԾ-ը ստեղծված է որպես պիլոտային ծրագրերի իրականացման հարթակ, այնպիսի ծրագրերի, որոնց մեծամաշտաբ իրականացումը բարդ է: ԵԳԱԾ-ի ծրագրերով ենթադրվում է իրականացնել կետային ազդեցություններ տարբեր ոլորտների վրա՝ թողնելով լուրջ որակական փոփոխություն»:

Արթուր Իշխանյանն ասաց, որ «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» բյուջեն ավանդաբար ծախսվել է բացառապես երիտասարդ գիտնականներին աջակցելու նպատակով, և գործավարական ծախսեր չեն կատարվել: «Նույն կերպ է վարվելու նաև Գիտությունների ազգային ակադեմիան: Ունենալով համապատասխան ստորաբաժանումներ՝ ակադեմիան անվճար տրամադրելու է հաշվապահական, իրավաբանական և այլ անհրաժեշտ ծառայություններ ծրագրի մասնագիտական փորձագիտական խորհրդին համապատասխան մրցույթներն ու միջոցառումները նախապատրաստելու և իրականացնելու համար», - ասաց նա:

«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» մասնագիտական փորձագիտական խորհրդի կազմում են Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի գիտաշխատող Հռիփսիմե Մկրտչյանը, «YEREVANN» լաբորատորիայի տնօրեն Հրանտ Խաչատրյանը, ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտաշխատող Ռոբերտ Հակոբյանը, Գերմանիայի Համբուրգի համալսարանի ասպիրանտ Սուսաննա Գևորգյանը, ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի Շրջակա միջավայրի երկրաքիմիայի բաժնի ղեկավար Գևորգ Տեփանոսյանը, Երևանի պետական համալսարանի ասպիրանտ, «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Մաքսիմ Սարգսյանը, Երևանի պետական համալսարանի Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դասախոս, Կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնի գիտաշխատող Հայկ Զաքարյանը:

 

Հայկ Զաքարյանը ներկայացրեց 2022թ-ին նախատեսվող ծրագրերի հիմնական նպատակները, պահանջներն ու իրականացման ժամկետները: Գիտական սարքերի և նյութերի ձեռքբերմանն ուղղված ծրագրի նպատակն է նպաստել նոր գիտական խմբերի ձևավորմանը, աջակցել գիտություն նոր մուտք գործող երիտասարդներին: Երիտասարդ գիտնականների վերապատրաստմանն ուղղված ծրագրի նպատակը՝ ծանոթացնել ուսանողներին առաջատար լաբորատորիաներում գիտական աշխատանք կատարելու մշակույթին, խթանել և մոտիվացնել բարձր որակի աշխատանք կատարած ուսանողներին մնալ գիտության մեջ թեկնածուական ատենախոսութան պաշտպանությունից հետո: Բարձրորակ գիտական հոդվածների տպագրությանն ուղղված ծրագիրը նպատակ ունի խրախուսել առաջին տպագրություն անող երիտասարդներին, խրախուսել հումանիտար և հասարակագիտական ոլորտներում անգլալեզու հոդվածների տպագրությանը տեղական և արտասահմանյան՝ Scopus, Web of Science, շտեմարաններում: Հայագիտության և հումանիտար ճյուղերի զարգացմանն ուղղված ծրագրի նպատակը՝ նպաստել, որպեսզի երիտասարդ գիտնականները մնան գիտության մեջ, նաև նպաստել  տպագրությունների միջազգայնացմանը: Գիտության հանրայնացման խրախուսմանն ուղղված ծրագրի՝ հանրայնացնել գիտությունը և դարձնել այն հանրամատչելի, ճանաչելի դարձնել Հայաստանի գիտնականներին: Գիտական միջոցառումներին ուղղված ծրագրի նպատակն է ակտիվացնել երիտասարդ գիտնականներին գիտակազմակերպչական հարցերով զբաղվելու համար, ծանոթացնել երիտասարդ գիտնականներին միմյանց և այլ ոլորտների մասնագետների հետ։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
20.05.2022թ.


Ազդեր
Հրապարակումներ մամուլում
17/12/2025

Առաջին անգամ պատմության մեջ տեխնոլոգիաները սպառնում են մոլորակին և մարդկությանը․ Արթուր Իշխանյան
tech.news.am
16/12/2025

«Նպատակային ծրագրեր — 2027» մրցույթ
hesc.am
08/12/2025

Հանրային բուհերն ու գիտական կազմակերպությունները կարող են ղեկավարել միայն մինչեւ 65 տարեկան անձինք
hetq.am
05/12/2025

Կառավարությունն առաջարկում է ակադեմիական ինստիտուտները հանձնել ԿԳՄՍՆ-ին
hetq.am
Կայքը հաճախել են
7 593 051

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  18:29, 22/12/2025 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2025 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: