ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Մկրտիչ Թումանյան
Մ.գ.դ., պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
18/05/2022
ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Արմեն Հայրապետյանը

Ս.թ. մայիսի 18-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվեց Արմեն Սերգոյի Հայրապետյանը:

Արմեն Հայրապետյանը ծնվել է 1978թ-ին, Գյումրի քաղաքում: 1995-2000թթ-ին սովորել է Գյումրու Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետում, 2000-2003թթ-ին եղել է ինստիտուտի ասպիրանտ: 2003թ-ին ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: 2006թ-ին ստացել է դոցենտի կոչում:

2003թ-ից մինչ օրս Գյումրու Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի (ներկայում «Շիրակի պետական համալսարան» հիմնադրամ) Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետի «Պատմության և փիլիսոփայության ամբիոն»-ի դոցենտ է, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի «Նոր պատմության» բաժնի ավագ գիտաշխատող, 2004թ-ից նաև ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող, 2019թ-ից կենտրոնի տնօրենն է: Արմեն Հայրապետյանը 3 մենագրության, 73 գիտական հոդվածի և 1 մեթոդական ձեռնարկի հեղինակ է:

Ներկայացնելով ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի զարգացման ծրագիրը՝ Արմեն Հայրապետյանը նշեց, որ նախատեսվում է ընդլայնել կենտրոնի թեմատիկ աշխարհագրությունը և ակտիվացնել համատեղ հետազոտական ծրագրերի իրականացումն այլ հայագիտական կառույցների հետ: «Անհրաժեշտ է հետևողական ջանքեր գործադրել միջազգային շրջանակային ծրագրերին մասնակցության համար, ներգրավել սփյուռքի գիտական ներուժը: Կենտրոնն ունի հնարավորություն ստանձնելու տարածաշրջանային խնդիրների լուծման առաքելություն՝ իր վրա վերցնելով Շիրակի և հարակից շրջանների հայագետ մասնագետների պատրաստման, վերապատրաստման և փորձի փոխանակման գործը», - ասաց Արմեն Հայրապետյանը:
 
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
18.05.2022թ.


Ազդեր








Միջոցառում նվիրված Լույսի միջազգային օրվան (16-ին մայիսի 2025թ․, Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ)

2025թ. hունիսի 16-21-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը կազմակերպում է Ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանի անվան «Ճառագայթային ֆիզիկա և հարակից կիրառություններ» 4-րդ միջազգային գիտական դպրոցը Երևան քաղաքում

2025թ․ սեպտեմբերի 8-11 ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը Երևանում անց է կացնում «Մագնիսական և գերհաղորդիչ նյութեր» XIII միջազգային գիտաժողովը (MSM25)

Ս.թ սեպտեմբերի 26-27-ը ՀՀ ԳԱԱ ՇՀՀ կենտրոնը հրավիրում է Ձեզ Գյումրի՝ առկա և հեռավար կարգով մասնակցելու «Շիրակի պատմամշակութային ժառանգությունը. հայագիտության արդի հիմնահարցեր» խորագրով 12-րդ միջազգային գիտաժողովի աշխատանքներին

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) объявляет о проведении в 2025 году очередного Конкурса на соискание грантов и 18-й научной Стажировки для молодых ученых и специалистов из стран СНГ

Հրապարակումներ մամուլում
13/05/2025

ՀՀ ԳԱԱ–ն հայտարարում է մրցույթ. յուրաքանչյուր մրցանակի դրամական պարգևի չափը 5 մլն դրամ է
news.am
05/05/2025

Կյանքից հեռացել է ԳԱԱ նախկին նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը
armenpress.am
05/05/2025

Մահացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը
factor.am
05/05/2025

Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը
hesc.am
Կայքը հաճախել են
7 332 805

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  01:51, 17/05/2025 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2025 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: