ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Երվանդ Զորյան
դոկտոր, պրոֆեսոր
COVID-19
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում
Կայքի քարտեզ
Նորություններ
28/04/2022
ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքն ամփոփեց 2021թ-ի գործունեության արդյունքները

Սույն թվականի ապրիլի 28-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը: Բաժանմունքի կազմում ընդգրկված են Պատմության, Քոթանյանի անվան տնտեսագիտության, Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի, Աճառյանի անվան լեզվի, Աբեղյանի անվան գրականության, Արևելագիտության, Հնագիտության և ազգագրության, Արվեստի ինստիտուտները, Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը, «Հայկական հանրագիտարան» հրատարակչությունը, Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամը: Բաժանմունքի կազմում ընդգրկված են ԳԱԱ 6 ակադեմիկոս և 16 թղթակից անդամ:

ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը ներկայացրեց 2021թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները:

ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի գիտաշխատողների հեղինակությամբ հրատարակվել են 138 գիրք, որից 9-ը՝ արտասահմանում, 16 դասագիրք և ձեռնարկ, 1187 հոդված, որից 369-ը՝ արտասահմանում, 61 թեզիս, որից 37-ը՝ արտասահմանում կազմակերպված գիտաժողովների ժողովածուներում։ Բաժանմունքի կազմակերպությունների կողմից անցկացվել են 22 միջազգային և 29 հանրապետական գիտաժողովներ։

Ակադեմիկոս Սուվարյանը կարևորեց Սանկտ-Պետերբուրգի համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելյան ձեռագրերի ինստիտուտի, Վենետիկի Մխիթարյան միաբանության, Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի պետական համալսարանի հետ համատեղ 2021 թ-ի ապրիլին անցկացված հայ մեծ լուսավորիչներ Մկրտիչ Խրիմյանի և Ղևոնդ Ալիշանի ծննդյան 200-ամյակներին նվիրված միջազգային գիտաժողովը: Մյուսը «Հայոց ցեղասպանության, հայկական պահանջատիրության և արցախյան հիմնահարցի խաչմերուկներում. հետահայաց գնահատումներ և հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովն է, որը անցկացվել էր 2021 թ-ի սեպտեմբերին` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի, Երևանի պետական համալսարանի և ԱՄՆ-ի Հայագիտական ուսմանց ընկերակցության հետ համատեղ: Նա նաև կարևորեց Արցախի Ազգային ժողովի, Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ 2021 թ-ի  սեպտեմբերին անցկացված գիտաժողովը՝ նվիրված Արցախի Հանրապետության և Հայաստանի երրորդ Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձին։

Բաժանմունքի բյուրոյի նախաձեռնությամբ արվել է ՀՀ ԳԱԱ եռալեզու հայտարարություն «Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության և անկախ տեխնիկական առաքելության կազմակերպման մասին, որը հասցեագրվել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարին: Մեկ այլ հայտարարություն վերաբերում է Ադրբեջանի կողմից Արցախում իրագործվող հայկական մշակութային ցեղասպանության ծրագրի փաստարկված մերժմանը և միջազգային հանրությանը դրա բովանդակության ու նպատակների մասին իրազեկմանը, Ալիևյան Աղվանական եկեղեցու և ուդիական խնդրի վերաբերյալ կեղծիքի բացահայտմանը։

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում անգլերեն լեզվով հրատարակվել է 1920-1930-ական թվականներին քեմալական Թուրքիային և Խորհրդային Ադրբեջանին բռնակցված հայկական տարածքների հիմնախնդրին վերաբերող կոլեկտիվ աշխատություն:

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում քննարկվել են Արցախ և Ուտիք նահանգների, Բուն Աղվանքի վաղ շրջանից մինչև զարգացած միջնադարի ժամանակաշրջանն ընդգրկող պատմությունը, դիտարկվել են Հայկական լեռնաշխարհում նախամաշտոցյան գրերի պատմությունը, արաբատառ վավերագրերը:

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում առաջին անգամ վերլուծվել են 1992թ-ի փետրվարի 26-ին հայկական ռազմական ուժերի կողմից Արցախի Խոջալու բնակավայրի գրավման և դրան հաջորդած օրերին բնակավայրի քաղաքացիական բնակչության ճակատագրի մանրամասները: Իրականացվել է սիրիահայության ներկայիս իրավիճակի վերլուծությանը նվիրված հետազոտությունը՝ Մեսսինայի համալսարանի պրոֆեսոր Մարչելլո Մոլլիկայի համահեղինակությամբ։ Ներկայացվել են Հոլոքոստի հիշողության պահպանությանն ուղղված առանձնահատուկ քայլերը, հիմնավորվել է, որ դրանք են լինելու 21-րդ դարում Հայոց ցեղասպանության հիշողության պահպանման հիմնական մարտահրավերները։ Հստակ հիմնավորվել է, որ Հայոց ցեղասպանության փաստի չճանաչումը բերել է դրա կրկնման վտանգին, որի դրսևորումներից էր արցախյան 44-օրյա պատերազմը, նաև տասնամյակներ շարունակ հայատյացության վերելքն Ադրբեջանում, որի դրսևորումներից էր «Ռազմական փառքի թանգարանի» բացումը Բաքվում։

Ջրաձորի ամրոց-բնակավայրի, Ազատանի ամրոցի և Լեռնակերտի N 1 դամբանադաշտի պեղումների արդյունքում ստացվել են կարևոր արդյունքներ Շիրակի պատմության լուսաբանման համար։

ՀՀ ԳԱԱ Աճառյանի անվան Լեզվի ինստիտուտում քննվել են Ղարաբաղի (Արցախի) բարբառի բայական համակարգում առկա գրաբարի, միջին հայերենի, զուտ բարբառային, փոխառությունների հիմքով կազմված բայեր  և բայաձևեր, ինչպես նաև գրաբարում չվկայված, բարբառային շուրջ երեք տասնյակ բայեր։ Ինստիտուտում մշակվել են արևմտահայերենի կանոնարկման սկզբունքները, հայերենագիտության մեջ առաջին անգամ հանգամանորեն ներկայացվել է վիճակագրական լեզվաբանության նորագույն փուլի ընդհանուր պատկերը։ Կատարվել է բարբառային հատկանիշների խմբավորում ըստ տարածական վերաբերության, դիտարկվել են հոգնակի թվի արտահայտության ձևերը բարբառային հայերենում:

ՀՀ ԳԱԱ Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտում վեր են հանվել ժամանակի գրական և ազգային-քաղաքական այն գործոնները, որոնք պայմանավորել են յուրաքանչյուր հեղինակի գրական արժևորումը ժամանակի հայ գրաքննադատության կողմից: Ինստիտուտում Մշակվել են Մխիթարյան միաբանության անդամների նամակագրական ժառանգության հրատարակության ընդհանուր սկզբունքները:

ՀՀ ԳԱԱ Տնտեսագիտության ինստիտուտում վերլուծվել են հարկային համակարգում տեղի ունեցող փոփոխությունները, ՀՀ պետական բյուջեի հարկային մուտքերի շարժընթացի միտումները, ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխությունների ազդեցությունը ՀՀ պետական պարտքի վրա։

ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայություն, սոցիոլոգիա, իրավագիտություն, քաղաքագիտության ինստիտուտում իրականացվել են  միջգիտակարգային լայնածավալ հետազոտություններ՝  ուղղված  Հայաստանում և տարածաշրջանում առկա արդի հիմնախնդիրների վերլուծությանը, այդ թվում՝  միգրացիոն բազմաշերտ գործընթացներին, հայրենադարձությանը, հայոց քաղաքակրթական ինքնության վերհանմանը, արդի հայ ընտանիքի ինստիտուտի հիմնախնդիրներին,  սահմանադրաիրավական և դատաիրավական բարեփոխումներին, հայ-ադրբեջանական պատերազմի սոցիալ-քաղաքական հետևանքների վերլուծությանը, իշխանության ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների նկատմամբ հասարակական  կարծիքի բացահայտմանը։ Ինստիտուտում արդյունավետ գիտահետազոտական և գիտագործնական աշխատանքներ են իրականցվել՝ նվիրված անձի իրավական դրության հիմնախնդիրների բացահայտմանն ու հանգամանալից վերլուծությանը:

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում ուսումնասիրվել և առաջին անգամ ռուսալեզու ընթերցողին են ներկայացվել հայ-ռուսական գեղարվեստական առնչությունների պատմության  ուշագրավ արդյունքները:

Ժողովի ընթացքում ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները՝

  • «Միջազգային համագործակցության շրջանակներում կատարվող հնագիտական ծրագրերի հիմնական արդյունքների մասին», զեկուցող՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Պ. Ավետիսյան
  • «Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և արցախյան հիմնախնդրի կարգավորման գերակայությունները», զեկուցող՝ պ.գ.դ., պրոֆ. Ա. Մարուքյան
  • «Ներսես Շնորհալու գրական ժառանգության ուսումնասիրության մեթոդա-բանական մի քանի հարցեր», զեկուցող՝   բ.գ.դ. Վ. Դևրիկյան:

ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ստացված գիտական և կիրառական արդյունքներն առանձին հրապարակումներով կներկայացվեն ՀՀ ԳԱԱ պաշտոնական կայքում:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
28.04.2022թ.


Ազդեր








Սույն թվականի մարտի 6-ին ժամը 15.00-ին ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում (Բաղրամյան պող., 24) տեղի կունենա Նովա Գորիցայի համալսարանի (Սլովենիա, ԵՄ) դոցենտ Արտեմ Բադասյանի «Ջրում սպիտակուցների կոնֆորմացիաների տեսական և փորձառական հարցեր» թեմայով գիտական զեկուցումը

ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը սկսում է «Գիտական աշխատություններ» պարբերականի 2024թ.1 (27) հատորի հոդվածների ընդունումը: Առաջնահերթությունը տրվում է անգլերեն և ռուսերեն լեզուներով հոդվածներին: Հոդվածների ընդունման վերջնաժամկետն է՝ 2024թ. մարտի 1-ը

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2024 году и очередной Стажировки молодых ученых и специалистов стран СНГ в Дубне в апреле - мае 2024года

2024թ․ մարտի 28-30-ը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան և Երևանի պետական համալսարանը անցկացնելու են «Հայաստանը որպես քաղաքակրթական խաչմերուկ․ պատմամշակութային առնչություններ» թեմայով միջազգային գիտաժողով

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հրապարակումներ մամուլում
28/02/2024

Բելգիայում տեղի կունենա Մարի Սկլոդովսկա-Կյուրի գործողություններ ծրագրի վարպետության դաս
hesc.am
27/02/2024

Հովակիմ Զաքարյան. Կառավարությունն իրավունք չունի մեր հարկերով ձևավորվող բյուջեից միլիարդներ ծախսել մեգանախագծերի վրա
panorama.am
27/02/2024

STEM ոլորտում կանանց հնարավորությունների ընդլայնում. Բրիտանական խորհրդի կրթաթոշակային ծրագիրը
hesc.am
27/02/2024

Գիտարբուք Արսեն Առաքելյանի հետ․ Մոլեկուլային կենսաբանությունն ու հիվանդությունները
infocom.am
Կայքը հաճախել են
6 857 051

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  17:11, 29/02/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - COVID-19
Նախագահության անդամներ - Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ
Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես - Հրապարակումներ մամուլում
Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է - Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները - Հայտարարություններ - Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: