ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
22/02/2022
ՀՀ ԳԱԱ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության հետ քննարկվեցին գիտատեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները

    Ս.թ. փետրվարի 21-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանն ընդունեց ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությանը՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանի գլխավորությամբ: 

    Հանդիպմանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Հրանտ Մաթևոսյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը, ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ՀՀ ԳԱԱ բաժանմունքների ակադեմիկոս-քարտուղարները, ինստիտուտների տնօրենները, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, պատգամավորներ Վիգեն Խաչատրյանը, Խաչատուր Սուքիասյանը, Ալխաս Ղազարյանը, Ալեքսեյ Սանդիկովը: 

    Քննարկվեցին Հայաստանում գիտության և գիտատեխնոլոգիական ոլորտի հեռանկարային զարգացման հարցերը:

    «Այսօր Գիտությունների ազգային ակադեմիան բարեփոխումների շեմին է: Բարեփոխումներն իրականացվում են Գիտության կոմիտեի հետ համաձայնեցված և գիտության ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի հետ համահունչ: Բարեփոխումներ ասելով՝ նկատի ունենք գիտաարտադրական, գիտատեխնոլոգիական և  գիտահետազոտական ոլորտների կառավարման  ճիշտ շեշտադրում, գերազանցության կենտրոնների ստեղծում, դրանց հենքի վրա հետազոտական ցանցերի ստեղծում, կրթական, արդյունաբերական բաղադրիչների ներառում և այդ ամենի հիման վրա կրթություն-գիտություն-արդյունաբերություն կապի ապահովում, ինչը լուրջ գործոն է գիտության, տեխնոլոգիաների, տնտեսության զարգացման, գիտահեն տնտեսության ստեղծման գործում», - ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը:

    ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանն իր խոսքում նշեց. «Մենք գտնվում ենք մի շենքում, որտեղ աշխատել են Մերգելյանի, Ալիխանյանների, Համբարձումյանի նման համաշխարհային մասշտաբի գիտնականներ և համոզված եմ, որ այսօր էլ մեր գիտնականների մեջ կան նմանօրինակ պրոֆեսորներ, ովքեր իրենց ավանդն են ներդնում գիտության զարգացման գործում»։ 

    Հակոբ Արշակյանը շեշտեց՝ գիտատեխնոլոգիական ոլորտի զարգացումը քաղաքական իշխանության նպատակն է: «Բացի ռազմավարական երկարաժամկետ ծրագրերից, ինչպիսին են «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ը, կառավարության գործունեության միջոցառումների ծրագիրը, բյուջետային պլանավորման համակարգը, ռազմավարական տեսանկյունից կարիք կա պետական երկարաժամկետ պլանավորման, ինչը պետք է իրականացվի Գիտությունների ազգային ակադեմիայի, կառավարության համապատասխան գերատեսչությունների և մասնավոր ընկերությունների ներգրավվածությամբ: Հայաստանում գիտակրթական ոլորտում ներդրումներն ամենաարդյունավետն են, և այս տեսանկյունից երկու կարծիք լինել չի կարող»: 

    ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը նշեց, որ պետք է լինի սերտ համագործակցություն Ազգային ժողովի, Գիտությունների ազգային ակադեմիայի, Գիտության կոմիտեի և նախարարությունների միջև: «Պետության կողմից ընդունված կարգախոսը, ըստ իս, պետք է լինի մեկ նախադասությամբ՝ գիտատեխնոլոգիական արդիականացումը պետք է հանդիսանա ազգային զարգացման դոկտրին: Այդ դոկտրինը պետք է մշակել և ընդունել ամենալուրջ մակարդակով», - ասաց Արթուր Իշխանյանը: 

    ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանն ասաց. «Գիտության ոլորտում մի շարք փոփոխություններ են իրականացվել: Ամենակարևորը՝ գործընկերային հարաբերությունների ստեղծումն է համակարգի բոլոր կազակերպությունների և դերակատարների միջև: Կառավարությունն ընդունել և հանձն է առել գիտության ոլորտի հետ Հայաստանի ապագան կապելու առաքելությունը, ընդունել է գիտատեխնոլոգիական զարգացման ճանապարհը: Այդ ուղղությամբ առաջին քայլն արվել է՝ գիտության ոլորտի ֆինանսավորման ավելացում մոտ 85 տոկոսով:  Քայլեր են արվում Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգի բարեփոխումների, օպտիմալացման ուղղությամբ: Այսօր Գիտությունների ազգային ակադեմիայի հետ ունենք աննախադեպ համագործակցություն, բոլոր հարցերը քննարկվում են բաց ու հանգիստ մթնոլորտում: Աշխատանքը տալիս է իր արդյունքները»: 

    Հանդիպման ժամանակ, մասնավորապես, քննարկվեցին խնդիրներ՝ կապված «Գնումների մասին» ՀՀ օրենքի դրույթների հետ: Ըստ Արթուր Իշխանյանի՝ անհրաժեշտ է օրենքում կատարել համապատասխան խմբագրում, որը հնարավորություն կտա գիտական կազմակերպություններին ժամանակին կատարել գնումները: 

    Եզրափակելով հանդիպումը՝ Հակոբ Արշակյանը նշեց, որ նմանօրինակ հանդիպումները պետք է լինեն շարունակական. «Ազգային ժողով, կառավարություն, գիտական ինստիտուտներ համագործակցությունը զարգանալու մեծ հեռանկար ունի: Այս հանդիպումը համարենք առաջին քայլն ու շարժվենք առաջ»: 

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
22.02.2022թ.


Ազդեր








Ս.թ. հոկտեմբերի 22-25-ին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ՌԳԱ Ա. Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտը, Մխիթարյան միաբանությունը, Երևանի պետական համալսարանը, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը, ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը հրավիրում են մասնակցելու Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջազգային գիտաժողովին

Ս.թ. հոկտեմբերի 23-ից 25-ը ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը անց է կացնում «Ամրոցները և պաշտպանական համակարգը Առաջավոր Ասիայում» միջազգային գիտաժողով (բացումը հոկտեմբերի 23-ին ժ. 11.00 ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում, Մարշալ Բաղրամյան պող., 24 հասցեով)

Ս.թ. հոկտեմբերի 24-ին, ժ. 11.00, ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում (Մարշալ Բաղրամյան պող., 24 հասցեով) տեղի կունենա «Արցախի Տիգրանակերտ. պատմամշակութային կերպարը հնագիտական հետազոտությունների լույսի ներքո» (Երևան, ՀԱԻ հրատարակչություն, 2025) գրքի շնորհանդեսը

Ս․թ․ հոկտեմբերի 28-ին, ժամը 16։00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում կանցկացվի տեղեկատվական հանդիպում «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» հանձնաժողովի հետ

Հրապարակումներ մամուլում
17/10/2025

Գիտության շաբաթը՝ բուսաբանական այգում
1lurer.am
15/10/2025

Նոր որակի կերամիկայի ստացման գիտափորձ
1lurer.am
10/10/2025

Ստորագրվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը
hesc.am
09/10/2025

Մեկնարկել է «Մարի Սկլոդովսկա-Կյուրիի գործողություններ» ծրագրի նոր պիլոտային ծրագիրը՝ «Choose Europe for Science»
hesc.am
Կայքը հաճախել են
7 506 644

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  17:13, 24/10/2025 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2025 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: