ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
22/10/2021
ՌԴ գիտությունների ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ալեքսանդր Սերգեևն ընտրվել է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ

    ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողովը Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ալեքսանդր Սերգեևին ընտրել է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ՝ ՀՀ ԳԱԱ նախագահության որոշման հիման վրա:  

    Ալեքսանդր Սերգեևը ՌԳԱ նախագահ է 2017 թ-ից: Նրա գիտական հետազոտություններն ընդգրկում են լազերային ֆիզիկայի, ֆեմտովայրկյան օպտիկայի, ոչ գծային ալիքային երևույթների տեսության, պլազմայի ֆիզիկայի և բիոֆոտոնիկայի բնագավառները: 

    Ակադեմիկոս Սերգեևի ղեկավարած գիտական խմբի մշակած պատկերապատման մեթոդները հնարավորություն են ընձեռում ախտորոշել ուռուցքաբանական հիվանդությունները: Խմբի աշխատանքներն ուղղված են կենսաբանական հյուսվածքների օպտիկական տոմոգրաֆիայի գործիքների ստեղծմանն ու օգտագործմանը և ներառում են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են օպտիկական համահունչ տոմոգրաֆիան, օպտիկական դիֆուզիոն տոմոգրաֆիան, դիֆուզիոն լյումինեսցենտային տոմոգրաֆիան, ուլտրամիկրոսկոպիան: 

    Ալեքսանդր Սերգեևի բեղմնավոր գիտական գործունեության մասին են վկայում նրա 350 գիտական հոդվածներն ու աշխատությունները՝ զուգակցված մանկավարժական արգասաբեր աշխատանքի հետ: 

    Գիտության մեջ ծանրակշիռ ներդրումների համար վաստակաշատ գիտնականն արժանացել է Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի  (1999թ.), կառավարության մրցանակի  (2012թ.), պարգևատրվել է Պատվո շքանշանով (2006թ.):

    Ալեքսանդր Սերգեևը ՀՀ և ՌԴ գիտությունների ակադեմիաների  համատեղ գիտահետազոտական գործունեության ջատագովներից է: Համաձայն գիտատեխնիկական համագործակցության ճանապարհային քարտեզի նախագծի՝ երկու երկրների ակադեմիաների  կողմից իրականացվելու են լայնամաշտաբ ծրագրեր՝ լեռնային  լճերի էկոլոգիական վիճակի գնահատման հեռահար մեթոդի մշակում, երկրաֆիզիկական և սեյսմագեոդինամիկ գործընթացների ուսումնասիրություն, սինթեզված նոր նյութերի վրա հիմնված ակուստաէլեկտրոնային սարքերի մշակում և ստեղծում, COVID-19 ախտորոշիչ փաթեթների մշակում,  երիտասարդ գիտնականների առաջխաղացման  հարցերի քննարկում  և այլն:

    Հիշեցնենք, որ  սեպտեմբերի 30-ին ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը Մոսկվայում հանդիպել էր ՌԳԱ նախագահ Ալեքսանդր Սերգեևի հետ,  քննարկվել էին երկու պետությունների ակադեմիաների համագործակցության գերակա ուղղությունները: 

22.10.2021
ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն


Ազդեր








Ս. թ. ապրիլի 20-ին, ժամը 15.00-ին ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում տեղի կունենա «Իրավունքի դերը արժեքների համաշխարհային համայնքի ծագման գործում (Միրեյ Դելմա-Մարտի)» թեմայով սեմինար

Ս. թ. ապրիլի 20-ին, ժամը 14.00-ին ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում տեղի կունենա «Երկրաքաղաքականության ֆրանսիական դպրոցը» թեմայով սեմինար

ԱՊՀ Նանոտեխնոլոգիաների միջազգային նորարարական կենտրոնը (IINC CIS) հայտարարում է ԱՊՀ երկրների երիտասարդ գիտնականների և մասնագետների համար դրամաշնորհների և վերապատրաստման մրցույթ (Դուբնա, 2026)

Հրապարակումներ մամուլում
17/02/2026

Առցանց տեղեկատվական հանդիպում՝ նվիրված «Հորիզոն Եվրոպա» ծրագրի Նոր Եվրոպական Բաուհաուս նախաձեռնության 2026թ․ մրցույթներին
hesc.am
11/02/2026

Ակտիվ գիտություն և մայրություն. ֆինանսական և ենթակառուցվածքային խնդիրներ
infocom.am
09/02/2026

«Ռիսկ կա, որ Հայաստանում վերածվենք ներքին սփյուռքի, եթե կորցնենք մեր մշակույթը, ինքնությունը»․ Գևորգ Պողոսյան
aravot.am
09/02/2026

Սևանա լճում սիգի արդյունագործական որսի իրականացման ժամկետ է սահմանվել փետրվարի 6-ից նոյեմբերի 20-ը
1lurer.am
Կայքը հաճախել են
7 667 435

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  17:14, 26/02/2026 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2026 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: