ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Սփյուռքի բաժինը
ներկայացնում է
Ալեքսանդր Չուբարյան
պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
COVID-19
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Գիտաժողովներ
Հրապարակումներ մամուլում
Հայտարարություններ
Լուսանկարներ
Տեսադարան
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հիմնադրամներ
Հոբելյաններ
Հրատարակություններ
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
Համալսարաններ
Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում
Կայքի քարտեզ
Նորություններ
19/10/2021
Պատմության 100-ամյա դասերը. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում քննարկվեցին 1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերը

    Հոկտեմբերի 19-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Հայաստանը և տարածաշրջանը. դասեր, արժևորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովը՝ նվիրված 1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100-ամյակին:

    Գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը, Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայ Դատի կենտրոնական խորհուրդը, «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամը: Գիտաժողովին ներկա էին անվանի պատմաբաններ, հայաստանյան և միջազգային փորձագետներ, հետազոտողներ, ՀՀ ԳԱԱ գիտաշխատողներ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներ:

    Գիտաժողովի բացմանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի ուղերձը փոխանցեց Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը. «21-րդ դարի առաջին քառորդին Հայաստանը վերստին հայտնվել է տարածաշրջանային ռազմաքաղաքական գործընթացների կիզակետում: Այսօր էլ աշխարհաքաղաքական բուռն ընթացքները մտահոգիչ են մեր ժողովրդի համար, ինչպես 100 տարի առաջ, երբ ստորագրվեցին Մոսկվայի և Կարսի պայմանագրերը, որոնցով Թուրքիային տրվեցին զգալի հայկական տարածքներ: 2020թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմը անասելի ծանր հարված հասցրեց հայկական երկու պետություններին՝ կանգնեցնելով նոր մարտահրավերների առջև: Միջազգային այս գիտաժողովը իր նպաստը պետք է բերի արդարության և իրավունքի պաշտպանության տեսանկյունից տարածաշրջանում առկա հարցերի կարգավորմանը և խաղաղության հաստատմանը: Աղոթում եմ աշխարհի խաղաղության համար և հավատում եմ, որ արդարության հիմքերի վրա մեր տարածաշրջանում պետք է հասունանան խաղաղության արգասիքները»:

    Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսի ողջույնի ուղերձը փոխանցեց Շահան արքեպիսկիպոս Սարգսյանը. «Պատմագիրները և իրավագետները արդարացիորեն կասկածի տակ են առնում այս պայմանագրերի օրինականությունը և իրավականությունը, որովհետև այն չի համապատասխանում միջազգային օրենքի և միջպետական համաձայնագրերի սկզբունքներին ու գործընթացներին: Այս հարցը և հարակից հարցերը լայնորեն պետք է քննարկվեն գիտաժողովի ընթացքում: Կարսի և Մոսկվայի պայմանագրերը փաստորեն պարտադրվել են Հայաստանին: Այսօր Հայաստանին նոր պայմանագրեր պարտադրելու բացահայտ մթնոլորտ է տիրում տարածաշրջանում: Շրջանի աշխարհագրությունը չի կարելի փոխել, սակայն կարելի է և հրամայական է որդեգրել այնպիսի մոտեցումներ, որոնք չեն վտանգի Հայաստանի Հանրապետության գերագույն շահերը: Դիվանագիտության մեջ ճկուն, բայց ոչ պարտվողական, իրատես, բայց ոչ զիջող: Հայաստանի Հանրապետության անկախության, գերիշխանության, հողային ամբողջականության ու անվտանգության պահպանումը մեր ժողովրդի համար ազգային սրբություն է: Հայաստանը շրջապատած վտանգները ճիշտ չէ կառավարական ընթացիկ որոշումներով դիմագրավել: Հրամայական է ճակատագրական հիմնահարցերը համազգային մաշտաբով քննարկել:  Սփյուռքը իր հարուստ փորձառությամբ ու կապերով իր ասելիքը և անելիքը պետք է ունենա համազգային խնդիրների քննարկման հարցում»:

    ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, ասաց. «1921թ. մեզ համար ճակատագրական տարի էր վատ իմաստով. հանձնեցինք Ղարաբաղը, Նախիջևանը, որոշ հայկական տարածքներ բռնակցվեցին Թուրքիային և Ադրբեջանին, և 100 տարի անց մենք գտնվում ենք կրկին ճնշված վիճակում: Նման պայմաններում այսպիսի գիտաժողովները յուրահատուկ հարթակներ են քննարկումներ անցկացնելու համար, և դրանք կնպաստեն, որպեսզի մեր պետությունը կարողանա դուրս գալ ստեղծված բարդ իրավիճակից ավելի բարենպաստ, հայանպաստ պայմաններով»:

     ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը նշեց, որ գիտաժողովի գլխավոր խնդիրն է քննարկել պատմության դասերը և հեռանկարները: «Մեր գերխնդիրն է հասկանալ պատճառները, որոնք հանգեցնում են Մոսկվայի և Կարսի պայմանագրերի նման երևույթներին և 100 տարի հետո կրկնվում ավելի վատ սցենարներով: Մեր բնակչությունը և նաև քաղաքական էլիտան միշտ չէ, որ կարողանում են տիրապետել քաղաքական մաթեմատիկային: Այս առումով անհրաժեշտ է ձեռնարկել վճռական քայլեր, որպեսզի բարձրացվի բնակչության քաղաքագիտական մակարդակը ճիշտ կողմնորոշվելու, ճիշտ ընտրություն կատարելու համար, որպեսզի բնակչությունը կարողանա վերլուծել ստեղծված իրավիճակը և տեսնել հեռուն: Մինչև չհասենք այդ մակարդակին, ցավոք, նման ծանր իրավիճակներ մեր ժողովրդի համար կարող են կրկին լինել: Նաև միշտ չէ գիտակցվում, որ ժողովրդի՝ իր պապենական տարածքում ապրելու իրավունքը, ֆիզիկական գոյության իրավունքը, ազգային իրավունքների պաշտպանությունը սերտորեն կապված են պետականության հետ: Եթե երկիրը չունի ամուր, հզոր պետականություն, նման ռիսկերը գնալով ավելանալու են: Մեր ժողովրդի գիտակցության մեջ պետք է մտցնել ամուր պետականություն ունենալու չափազանց կարևոր գաղափարը: Եվ վերջապես, որպեսզի երկիրն ունենա ամուր պետականություն, իսկ բանակը՝ մարտունակություն, պետք է երկրի տնտեսությունն ունենա արդյունաբերական նվաճումներ, հատկապես ռազմաարդյունաբերական: Այս ամենին հասնելու համար պահանջվում է անպայման գիտության և տնտեսության ամուր կապ», - ասաց Յուրի Սուվարյանը:

    ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր Խաչատուրյանը նշեց, որ 1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերը հայ ժողովրդի իրավունքների կոպիտ ոտնահարում են: «Կարսի պայմանագրի վավերականության հարցն արդիական է նաև մեր օրերում, քանի որ դրանով պայմանավորված է ներկայիս հայ-թուրքական սահմանը: Հիմնախնդիրը ոչ այնքան այդ անարդարության մասին վերահաստատումն է, որքան նոր անարդարություններից խուսափելու ելքեր փնտրելը: Միջազգային իրավունքի տեսանկյունից Մոսկվայի և Կարսի պայմանագրերն անօրինական գործարքներ են և չեն կարող իրավական ուժ ունենալ: Պայմանագրերը կնքող կողմերից և ոչ մեկն այդ օրերին չէր հանդիսանում միջազգային իրավունքի ենթակա: Հնարավոր սխալներից խուսափելու, նախկին սխալները չկրկնելու համար կարևոր են այդ պայմանագրերի գիտական քննարկումները, անհրաժեշտ է դրանցից բխող առաջարկներ ներկայացնել թե քաղաքական դաշտին, թե հասարակությանը: Այս գիտաժողովը պատմաճանաչողական նշանակությունից ավելի գիտական, գործնական և քաղաքական նշանակություն պետք է ունենա: Տարածաշրջանում այսօրվա աշխահաքաղաքական զարգացումները բազմաթիվ  նմանություններ ունեն 100 տարի առաջ եղած իրավիճակի հետ, և այս հանգամանքը ստիպում է վերաքննել այդ օրերին տեղի ունեցածը», - ասաց Հակոբ Տեր Խաչատուրյանը:

    ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը նշեց, որ 1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերը խորը հետք են թողել Հայաստանի ներկայիս պատմության վրա. «Հայաստանի առջև այսօր ծառացած խնդիրների զգալի մասի աղբյուրները գալիս են 1921թ. պայմանագրերի կնքման ժամանակաշրջանից: Մենք պարտավոր ենք նորից ու նորից վերանայել և ուսումնասիրել այդ ժամանակաշրջանի պատմությունը, որպեսզի հետագայում նմանատիպ խնդիրների առջև չկանգնենք և նմանատիպ սխալներ չգործենք»:

    ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը ներկայացրեց «Կարսի պայմանագիրը, պատմություն և արդիական խնդիրներ» զեկույցը: Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը ներկայացրեց «Տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումները ներկա փուլում» զեկույցը: Իսկ պատմական գիտությունների դոկտոր Լևոն Մկրտչյանը ներկայացրեց «100-ամյա դասեր, մարտավարական և ռազմավարական հիմնախնդիրներ» զեկույցը: Գիտաժողովի ընթացքում կհնչեցվեն մի շարք զեկույցներ հայաստանյան և միջազգային փորձագետների, հետազոտողների, պատմաբանների կողմից:

    Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն հոկտեմբերի 20-ին և 21-ին՝ ՀՀ ԳԱԱ-ի նախագահության շենքում:

19.10.2021 թ.
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն


Հայտարարություններ








Ս.թ. նոյեմբերի 24-ին, Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնը (ԳՆԳԱԿ) և ՀՀ ԳԱԱ-ն՝ ՀՀ Գիտության կոմիտեի և Եվրոպական հանձնաժողովի հետ համագործակցությամբ, կազմակերպում են Եվրամիության «Հորիզոն Եվրոպա» ծրագրի և EURAXESS - Հայաստան պորտալի շնորհանդես – միջոցառումը: Գրանցման վերջնաժամկետն է 2021թ. նոյեմբերի 17-ը

ՀՀ կառավարությունը հաստատել է 2022 թվականին իրականացվելիք գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերը

Աջակցություն պոտենցիալ հայ դիմորդներին` «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանկներում նախագծերի առաջարկների մշակման համար

Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդները կարող են մասնակցել «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթին

Ազդարարվել է Մարի Կյուրիի անվան կրթաթոշակային ծրագրի 2021թ. մրցույթի մեկնարկը

Կրթության և հետազոտությունների դաշնային նախարարությունը (BMBF) հայտարարել է «Կանաչ ջրածնի» ոլորտում համատեղ նախագծերի առաջարկների մրցույթ. Հետազոտական համագործակցություն Ուկրաինայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների և Իրանի հետ

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական նախագծերի հայտերի ՄՐՑՈՒՅԹ: Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2021 թ. օգոստոսի 13-ը ներառյալ:

ILUCIDARE հատուկ մրցանակներ. «Եվրոպական ժառանգության մրցանակ» the European Heritage Awards / Europa Nostra Awards 2021թ. մրցույթը հայտարարված է

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հրապարակումներ մամուլում
23/11/2021
«Իրավունք». Ո՞րը կարող է լինել Հայաստանի համար մինիմում եւ մաքսիմում ընդունելի սահմանազատման եւ սահմանագծման տարբերակը ankakh.com
22/11/2021
Արտահանումը որպես ՀՀ տնտեսական աճի գրավական. Լիլիթ Սարգսյան yerepouni-news
22/11/2021
Հնագիտությունը ոչ միայն մասնագիտություն է, այլև՝ ապրելակերպ, մտածելակերպ, աշխարհի հետ հարաբերվելու եղանակ yerepouni-news
22/11/2021
Արամ Փախչանյան. Գիտության վերաբերյալ առաջարկվող օրենսդրական փոփոխությունները ծայրահեղ վտանգավոր են panorama.am
Կայքը հաճախել են
5 967 967

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  15:40, 25/11/2021 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - COVID-19
Նախագահության անդամներ - Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է -
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Գիտաժողովներ - Հրապարակումներ մամուլում - Հայտարարություններ - Լուսանկարներ - Տեսադարան - «Գիտություն» թերթ -
«Գիտության աշխարհում» հանդես - Հիմնադրամներ - Հոբելյաններ - Հրատարակություններ - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - Համալսարաններ
Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2021, Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: