ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Արմեն Սեդրակյան
Ֆ.-մ.գ.դ., պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
COVID-19
Նորություններ
05/10/2021
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը Մինսկում մասնակցել է Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի նիստին

    ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատվիրակությունը՝ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանի գլխավորությամբ, սեպտեմբերի 28-ին և 29-ին Մինսկում մասնակցել է «Անկախ պետությունների համագործակցության 30 տարին. արդյունքներ, հեռանկարներ» միջազգային գիտագործնական համաժողովին և Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի նիստին:

    Ակադեմիկոս Աշոտ Սաղյանը ներկայացրել է այն ծրագրերը, որոնք ՀՀ ԳԱԱ-ի ինստիտուտները իրականացնում են ԱՊՀ պետությունների գիտական կազմակերպությունների հետ համատեղ: Աշոտ Սաղյանն առաջարկել է ստեղծել ԱՊՀ պետությունների միջակադեմիական հիմնադրամ հիմնարար հետազոտությունների իրականացման համար, ինչը կխթանի երիտասարդ գիտնականների համագործակցությունը և առաջընթացը: Նա նաև առաջարկել է ստեղծել հանձնաժողով, որը կիրականացնի միջակադեմիական հետազոտություններ պատմական գիտությունների ոլորտում: «Եթե առաջանում է քաղաքական կոնֆլիկտ պետությունների ղեկավարների միջև, գիտնակաները պետք է ասեն իրենց խոսքը և տան իրենց գնահատականը», - շեշտել է Աշոտ Սաղյանը:

    Համաժողովին ներկա գրեթե բոլոր ակադեմիաների պատվիրակություններն առաջարկել են իրականացնել համատեղ հետազոտություններ՝ կապված ՔՈՎԻԴ-19-ի հետ: «Այսօր տեղի են ունենում անսպասելի մարտահրավերներ, որոնց պետք է դիմակայել, ինչպես ՔՈՎԻԴ-19-ը: Հրատապ է, որպեսզի պետությունները, ակադեմիաները, գիտնականները համախմբվեն, համալրեն իրենց գիտական ուժն ու պոտենցիալը, որպեսզի կարողանան պայքարել այս արհավիրքի դեմ», - ասել է ակադեմիկոս Սաղյանը: Նա հայտնել է, որ ավելի քան մեկ տարի ՀՀ ԳԱԱ-ին կից ստեղծված է գիտական խորհուրդ՝ կազմված լավագույն մասնագետներից, որոնք ՔՈՎԻԴ-19-ի հետ կապված աշխատանքներ են տանում,  կազմել են  համալիր ծրագիր, և ՀՀ ԳԱԱ-ն իր առաջարկություններով պատրաստ է մտնելու համագործակցության դաշտ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարում:

    ՀՀ ԳԱԱ-ի պատվիրակության կազմից համաժողովին ելույթ են ունեցել ՀՀ ԳԱԱ նախագահի գլխավոր խորհրդական, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Ռուբեն Հարությունյանը, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը: 

    Անցկացվել են Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի նոր ընտրությունները: Աշոտ Սաղյանն ընտրվել է ԳԱՄԱ անդամ: 

    ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Վլադիմիր Գուսակովի հետ քննարկել են համագործակցության ծրագրերը: Ներկայում կա 16 ծրագիր, որոնք համատեղ իրականացնում են երկու պետությունների ակադեմիաների ինստիտուտները՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտեի և Բելառուսի Հիմնարար հետազոտությունների հիմնադրամի ֆինանսավորմամբ: «Որոշվել է առաջիկայում կնքել համագործակցության հուշագիր, որը կազմված կլինի Հայաստանի և Բելառուսի համար հրատապ և ակտուալ կետերից: Հայաստանը Բելառուս կգործուղի մասնագիտական պատվիրակություն՝ ճանապարհային քարտեզը կազմելու նպատակով, իսկ հուշագիրը կստորագրվի Վլադիմիր Գուսակովի՝ նոյեմբերին նախատեսված Հայաստան այցի ժամանակ», - ասաց Աշոտ Սաղյանը:

    Սեպտեմբերի 30-ին Աշոտ Սաղյանը մեկնել է Մոսկվա և հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի նախագահ Ալեքսանդր Սերգեևի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը: Կողմերը քննարկել են երկու պետությունների ակադեմիաների միջև ստորագրվելիք համագործակցության ճանապարհային քարտեզը, որում ներառված են այն ուղղությունները, որոնք գերակա են և ՀՀ-ի, և ՌԴ-ի համար: Ընդգծվել է Սևանա լճի և Բայկալ լճի հիդրոէկոլոգիական վիճակի վերաբերյալ, ինչպես նաև  սեյսմոլոգիական, կենսատեխնոլոգիական համատեղ հետազոտությունների իրականացման   անհրաժեշտությունը: «Մենք պետք է ուժեղացնենք համագործակցությունը և ընտրենք այն ուղղությունները, առավելագույն 10-ը, որոնք արդիական են երկու պետությունների համար», - նշել է Աշոտ Սաղյանը: Ճանապարհային քարտեզի ստորագրումը նախատեսված է հոկտեմբերին՝ Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի պատվիրակության՝ Հայաստան այցի ժամանակ:

    Ալեքսանդր Սերգեևի հետ հանդիպմանը Աշոտ Սաղյանը բարձրացրել է նպատակային ասպիրանտուրայի հետ կապված հարցը:  «Սա կլինի լուրջ քայլ երիտասարդներին հայ-ռուսական գիտության շրջանակներում պահելու ուղղությամբ: Մեր պատմական կապերը պետք է զարգացնել ու ճկուն կերպով փոխանցել սերունդներին», - ասել է ակադեմիկոս Աշոտ Սաղյանը: Ալեքսանդր Սերգեևը դրական է արձագանքել ՀՀ ԳԱԱ նախագահի առաջարկին:

    05.10.2021 թ.
    ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն


Ազդեր








Ս.թ. հոկտեմբերի 7-11-ը ՀՀ ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ կենտրոնի միջազգային կազմակերպությունը կազմակերպում է "High Energy Astrophysics and Cosmology in the era of all-sky surveys (HEACOSS 2024)" միջազգային գիտաժողովը

2024թ․ հոկտեմբերի 11-13-ը ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա «Բնագիտությունը, մաթեմատիկան, տեխնիկան, ինֆորմատիկան XXI դարում. hանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» խորագրով համահայկական կրթական գիտաժողով

Ս.թ. հոկտեմբերի 15-19-ը հրավիրում ենք մասնակցելու Երևանում (Հայաստան) կայանալիք «Օպտիկան և նրա կիրառությունները» 12-րդ միջազգային սիմպոզիումին (12th Symposium on "Optics & its Applications (OPTICS12)): Գրանցման վերջնաժամկետն է ս․թ․ օգոստոսի 15-ը

2024թ.-ի նոյեմբերի 4-6-ը ՀՀ ԳԱԱ Լ․Ա․ Օրբելու անվ․ Ֆիզիոլոգիայի ինստիտուտը կազմակերպում է միջազգային կոնֆերանս՝ «Բնության գաղտնիքների բացահայտումը առաջադեմ կենսապատկերավորման մոտեցումների օգնությամբ» (Երևան, Հայաստան)

2024թ. նոյեմբերի 6-7-ը ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը կազմակերպում է միջազգային առցանց գիտաժողով՝ «Բարբառային լեզվի ուսումնասիրությունը ԱՊՀ երկրներում» խորագրով

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հրապարակումներ մամուլում
30/09/2024

Գիտության շաբաթ
gituzh.am
29/09/2024

«Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի նախագիծը՝ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում
escs.am
29/09/2024

Բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենք. Գիտուժի ու գիտական համայնքի արձագանքը
media-center.am
28/09/2024

ԳԱԱ կազմում չեն լինի գիտական կազմակերպություններ, այն կդառնա խորհրդատվական մարմին
1lurer.am
Կայքը հաճախել են
7 118 738

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  15:30, 08/10/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ - COVID-19
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: