National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Սփյուռքի բաժինը
ներկայացնում է
COVID-19
Կառուցվածք
Բաժանմունքներ
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Գիտաժողովներ
Հրապարակումներ մամուլում
Հայտարարություններ
Լուսանկարներ
Տեսադարան
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հիմնադրամներ
Հոբելյաններ
Հրատարակություններ
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
Համալսարաններ
Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում
Կայքի քարտեզ
Նորություններ
27/07/2021
Համաշխարհային ճանաչում ունեցող հայագետները բողոքի նամակով դիմել են «Քաղաքներ ծայրամասում. ուսումնասիրելով Հարավային Կովկասում ուշ անտիկ շրջանի քաղաքաշինությունը (մ.թ. 300–600 թթ.)» խորագրով միջազգային գիտաժողովի կազմակերպիչներին

    Դանիայի Օրհուս քաղաքի համալսարանը նախապատրաստել էր «Քաղաքներ ծայրամասում. ուսումնասիրելով Հարավային Կովկասում ուշ անտիկ շրջանի քաղաքաշինությունը (մ.թ. 300–600 թթ.)» խորագրով միջազգային գիտաժողով: Հրավիրվել էին մասնագետներ Ադրբեջանից, Վրաստանից, Դաղստանից, սակայն չէին հրավիրվել գիտնականներ Հայաստանից, ինչպես նաև հայագետներ այլ երկներից:
    Դոկտոր Իգոր Դորֆման-Լազարևի (Էքս ան Պրովանսի-Մարսելի համալսարան) նախաձեռնությամբ աշխարհի տարբեր երկրները ներկայացնող մի շարք ճանաչված գիտնականներ դիմեցին գիտաժողովի կազմակերպիչներին նամակով՝ առաջարկելով հրավիրել նաև հայագետների: Նամակի հեղինակները, հիշեցնելով, «որ ընդամենը մի քանի ամիս առաջ Ադրբեջանը պատերազմ սկսեց չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ, օգտագործելով քիմիական զենք նրա քաղաքացիական բնակչության դեմ, իսկ այսօր Ադրբեջանի զինված ուժերը փորձում են վերահսկողություն հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքի վրա», ընդգծում էին, որ «գիտաժողովից հայ գիտնականներին դուրս թողնելը ցավալի հիշեցում է այն ծավալուն ջանքերի մասին, որոնք Ադրբեջանի կառավարությունը գործադրում է Հայաստանի գոյություն չունենալը պնդելու ուղղությամբ»: 
    Կազմակերպիչները, թերևս մտավախություն ունենալով, որ հայագետների մասնակցությունը հնարավորություն չի տա ադրբեջանցի մասնակիցներին անարգել տարածել իրենց կեղծարարությունները, նախընտրեցին ընդհանրապես չեղյալ հայտարարել գիտաժողովը: 
    Նամակը ստորագրողների թվում էր ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը: Ստորև ներկայացնում ենք նամակի տեքստի հայերեն թարգմանությունը ամբողջությամբ:

«Պրոֆեսոր Ռուբինա Ռայային,
Գործադիր տնօրեն
Քաղաքային ցանցի էվոլյուցիայի կենտրոն
Մշակույթի և հասարակության դպրոց
Օրհուսի համալսարան

cc պրոֆեսոր Սյորեն Միքայել Սինդբեք
2 հուլիսի 2021 թ. 

    Հարգելի պրոֆեսոր Ռայա,
    Մեծ հետաքրքրությամբ տեղեկացանք «Քաղաքներ ծայրամասում. ուսումնասիրելով Հարավային Կովկասում ուշ անտիկ շրջանի քաղաքաշինությունը (մ.թ. 300–600 թթ.)» առաջիկա գիտաժողովի մասին, որը կազմակերպվել է Ձեր համալսարանի Մշակույթի և հասարակության դպրոցի հովանու ներքո: Այնուամենայնիվ, մեզ համար անչափ անակնկալ էր հայտնաբերել, որ նախատեսնված չէ այդ գիտաժողովում Հայաստանից գիտնականների կամ էլ առհասարակ հայոց պատմության որևիցե մասնագետի զեկուցումներով հանդես գալը, սակայն նրանց գործընկերները Ադրբեջանից, Դաղստանից և Վրաստանից պետք է ներկայացնեն իրենց հետազոտությունները: Մինչդեռ,  հայկական գրավոր աղբյուրները, պեղումների վայրերը և հնագիտական գտածոներն առաջնային նշանակություն ունեն Հարավային Կովկասի քաղաքաշինության պատմության ուսումնասիրման համար:
    Երբ մենք կապ հաստատեցինք գիտաժողովի երկու կազմակերպիչների հետ, որպեսզի հասկանանք նման անտեսման դրդապատճառները, մեզ ասացին, որ հայ գիտնականները անտեսվել են, քանի որ գիտաժողովը բացառապես նպատակ ունի կենտրոնանալ Կուր և Ռիոնի գետերի հովիտների վրա, որոնք չեն գտնվում Հայաստանի Հանրապետության տարածքում: Մենք կարծում ենք, որ այս բացատրությունը բավարար չէ երկու պատճառով: Առաջինը, որովհետև այս երկու գետերը չեն անցնում նաև Դաղստանի տարածքով, որը, այնուամենայնիվ, պատշաճ կերպով ներկայացված է գիտաժողովում (և լավ է, որ ներկայացված է): Երկրորդը, քանի որ ուշ անտիկ շրջանի և միջնադարի հայ աշխարհագրագետները, պատմագիրները, մատենագիրներն ու իրավագետներն անփոխարինելի աղբյուր են Կովկասյան Ալբանիայի և Կուր գետի (Մտկվարի/Կուր) հովտում, այսինքն, Կովկասյան Ալբանիայի և Հին Հայաստանի միջև հենց «եզրին» գտնվող Պարտավ/Բարդա, Գանձակ/Գյանջա և Շամխոր/Շամքուր քաղաքների սոցիալական կյանքը ուսումնասիրելու համար: Նախորդ տարիներին Հայաստանում և այլուր լույս են տեսել նման աղբյուրների բազմաթիվ նոր հրատարակություններ, այդ աղբյուրներն ուսումնասիրող մենագրություններ և հնագիտական գտածոները վերլուծող ուսումնասիրություններ: Մենք ի նկատի ունենք, մասնավորապես, Ալեքսան Հակոբյանի, Ազատ Բոզոյանի և Համլետ Պետրոսյանի կողմից Հայաստանում, Ալեսանդրո Օրենգոյի և Մարկո Բայսի կողմից Իտալիայում, Ժան-Պիեռ Մահեի և Կոնստանտին  Ցուկերմանի կողմից Ֆրանսիայում, Թիմ Գրինվուդի կողմից Մեծ Բրիտանիայում, Հեյկո Կոնրադի կողմից Գերմանիայում, և շատ ուրիշների կողմից իրակացրած հետազոտական աշխատանքները: Այս նամակը ստորագրողներից որոշները նույնպես իրենց ներդրումն են ունեցել այս ոլորտում: Գիտաժողովի մասնակիցների ներկայիս ցուցակն առավել զարմանալի է, քանի որ դրա կազմակերպիչներից մեկը ներկայացնում է Օքսֆորդի Արևելյան ինստիտուտը, հաստատություն, որն ունի հայագիտության ոլորտում հսկայական ավանդույթ:
    Թերևս ավելորդ է նշել, որ ընդամենը մի քանի ամիս առաջ Ադրբեջանը պատերազմ սկսեց չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ` օգտագործելով քիմիական զենք նրա քաղաքացիական բնակչության դեմ, իսկ այսօր Ադրբեջանի զինված ուժերը փորձում են վերահսկողություն հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքի վրա: Այդ պատերազմի հետևանքներն աղետալի էին Հայաստանի և նրա բնակչության համար:     
    Գիտաժողովից հայ գիտնականներին դուրս թողնելը ցավալի հիշեցում է այն ծավալուն ջանքերի մասին, որոնք Ադրբեջանի կառավարությունը գործադրում է Հայաստանի գոյություն չունենալը պնդելու ուղղությամբ: Մենք կցում ենք 2007թ. Ադրբեջանի մշակույթի նախարարության կողմից հրատարակված մենագրությունը, որտեղ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը ներկայացված է որպես «Արևմտյան Ադրբեջան»: Վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք լսել ենք բազմաթիվ ադրբեջանցի պաշտոնյաների և գիտնականների պնդումներն առ այն, որ հայ հետազոտողների կատարած հետազոտությունները չունեն որևիցե արժեք, և որ միայն ադրբեջանցի գիտնականներն են ի վիճակի  «հաստատել հնագույն հուշարձանների իսկությունը»: Նման հայտարարությունները չեն կարող մեզ չհիշեցնել Եվրոպայի պատմության ամենամութ էջերը:Հուսով ենք, հարգելի պրոֆեսոր Ռայա, որ Ձեր համալսարանում կազմակերպված գիտաժողովը կարող է դառնալ գիտական մտքերի իրական փոխանակման առիթ և կնպաստի մշակույթների միջև փոխըմբռնմանը:

Անկեղծորեն Ձեր՝ 
Պրոֆեսոր, դոկտոր Մայքլ Է. Սթոուն, Ավստրալիայի Հումանիտար գիտությունների ակադեմիայի անդամ, համեմատական կրոնագիտության ու հայագիտության էմերիտուս պրոֆեսոր, Երուսաղեմի Եբրայական համալսարան, Իսրայելի Գիտությունների և հումանիտար գիտությունների ակադեմիա 
Պրոֆեսոր Սեբաստիան Պ. Բրոկ, Օքսֆորդի համալսարանի Արևելյան ինստիտուտի Ասորիքի հետազոտման էմերիտուս դոցենտ 
Պրոֆեսոր, դոկտոր Ալեն Լը Բուլե, Կրոնագիտական հետազոտությունների էմերիտուս պրոֆեսոր, Խորացված հետազոտությունների բարձրագույն գործնական դպրոց, Փարիզ 
Պրոֆեսոր, դոկտոր Միշել Բաչի, Միջնադարյան արվեստի ամբիոնի վարիչ, Ֆրիբուրգի համալսարան, Շվեյցարիա
Պրոֆեսոր, դոկտոր Ռուբեն Սաֆրաստյան, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիա
Դոկտոր Ալեքսանդր Վ. Հակոբյան, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտ, Մոսկվա 
Էմերիտուս պրոֆեսոր Գևորգ Բ. Բարդակչյան, էմերիտուս պրոֆեսոր, Միչիգանի համալսարան 
Դոկտոր Գայանե Կասնատի, Եվրոպա Նոստրա խորհուրդ, Միլան
Դոկտոր Ռոզ Վարդենի Չեթանյան, Հումանիտար գիտությունների Միջերկրածովյան տուն (TDMAM, UMR 7297), Էքս-Մարսել)
Պրոֆեսոր Անահիդ Դոնապեդյան-Դեմոպուլոս, Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ (INALCO), Փարիզ 
Պրոֆեսոր Պատրիկ Դոնաբեդյան, Էքս ան Պրովանսի-Մարսելի համալսարան 
Դոկտոր  Հաբիլիտուս Իգոր Դորֆման-Լազարև, Էքս ան Պրովանսի-Մարսելի համալսարան 
Պրոֆեսոր Ժասմին Դում-Տրագուտ, Քրիստոնեական Արևելքի հետազոտությունների կենտրոն,  Զալցբուրգ 
Դոկտոր  Ֆիլիպ Ֆորնես, Յոհան Վոլֆգանգ Գյոթեի համալսարան, Մայնի Ֆրանկֆուրտ 
Դոկտոր  Էրվե Ջորջելեն, Աթենքի համալսարան
Պրոֆեսոր  Թալին Գրիգոր, Կալիֆոռնիայի համալսարան, Դեյվիս 
Պրոֆեսոր Կորնելիա Հորն, Մարտին Լյութերի համալսարան, Հալլե-Վիտտենբերգ  
Դոկտոր  Արմեն Ղազարյան, Ճարտարապետության տեսության և պատմության ինստիտուտ (НИИТИАГ), Մոսկվա
Պրոֆեսոր Լորի Խաչադուրյան, Կորնելի համալսարան, ԱՄՆ
Պրոֆեսոր Պիեռլուիջի Լանֆրանչի, Փոլ-Ալբերտ Ֆևրիերի կենտրոն, Մարսել 
Պրոֆեսոր Սերխիո Լա Պորտա, Կալիֆոռնիայի պետական համալսարան,  Ֆրեզնո 
Դոկտոր Սառա Լապորտ, Լիլլ III համալսարան 
Դոկտոր Աննա Լեյլոյան, Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ (INALCO), Փարիզ
Պրոֆեսոր Յեն Լինդսի, Պըրդյուի համալսարան, ԱՄՆ
Դոկտոր Բազիլ Լուրիյե, «Սկրինիում» հայրաբանության և քննական սրբախոսության հանդեսի (Բրիլլ հրատարչություն) գլխավոր խմբագիր 
Դոկտոր Մարկ Մամիգոնյան, Հայագիտական հետազոտությունների և ուսումնասիրության ազգային ասոցիացիայի տնօրեն, Բելմոնտ, Մասաչուսսեթս, ԱՄՆ 
Պրոֆեսոր Քրիստինա Մարանսի, Թաֆթսի համալսարան, Մեդֆորդ, Մասաչուսսեթս, ԱՄՆ
Դոկտոր Ալեքսեյ Մուրավյով, Տնտեսագիտության բարձրագույն դպրոց,  Մոսկվա 
Պրոֆեսոր, դդոկտոր   Իշտվան Պերցել, Կենտրոնական Եվրոպական համալսարան, Վիեննա, Ավստրիա  
Դոկտոր Զառա Պողոսյան, Ֆլորենցիայի համալսարան
Պրոֆեսոր Ադամ Թ. Սմիթ, Կորնելի համալսարան, ԱՄՆ
Դոկտոր Բերտ Վո, Թագավորական քոլեջ, Քեմբրիջ»: 


ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
27.07.2021թ.


Հայտարարություններ








ՀՀ կառավարությունը հաստատել է 2022 թվականին իրականացվելիք գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերը

Աջակցություն պոտենցիալ հայ դիմորդներին` «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանկներում նախագծերի առաջարկների մշակման համար

Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդները կարող են մասնակցել «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթին

Ազդարարվել է Մարի Կյուրիի անվան կրթաթոշակային ծրագրի 2021թ. մրցույթի մեկնարկը

Կրթության և հետազոտությունների դաշնային նախարարությունը (BMBF) հայտարարել է «Կանաչ ջրածնի» ոլորտում համատեղ նախագծերի առաջարկների մրցույթ. Հետազոտական համագործակցություն Ուկրաինայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների և Իրանի հետ

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական նախագծերի հայտերի ՄՐՑՈՒՅԹ: Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2021 թ. օգոստոսի 13-ը ներառյալ:

ILUCIDARE հատուկ մրցանակներ. «Եվրոպական ժառանգության մրցանակ» the European Heritage Awards / Europa Nostra Awards 2021թ. մրցույթը հայտարարված է

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հրապարակումներ մամուլում
21/10/2021
«Ակտուալ է հիմա, որ գիտությունը լինի անպայման կիրառելի և ցանկալի է, որ տա ինչ-որ վերջնական պրոդուկտ, որն ավելի արագ կհասնի շուկա և կծառայի ժողովրդին:»
Yerevan Tribune
21/10/2021
Հայ գիտնականները թոքերի արհեստական օդափոխության նոր համակարգ են մշակել
ankakh.com
18/10/2021
ТЕ, ЧТО БЫЛИ РАНЬШЕ НАС. В интервью «ГА» заведующий лабораторией вирусологии Института молекулярной биологии НАН РА, доктор биологических наук Завен Каралян рассказывает об исследованиях вирусов
golosarmenii.am
17/10/2021
Շատ դժվար է չքնել, միևնույն ժամանակ պահպանել սթափ միտք. երիտասարդ աստղագետը՝ մասնագիտական դժվարությունների ու հետաքրքրությունների մասին
168.am
12/10/2021
Սեւանը մաքրելու «դեղատոմսը» գտնված է. նորարարությունը հայ գիտնականները կփորձարկեն հաջորդ տարի
armenpress.am
Կայքը հաճախել են
5 933 924

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  18:07, 22/10/2021 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - COVID-19 - Բաժանմունքներ
Նախագահության անդամներ - Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է -
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Գիտաժողովներ - Հրապարակումներ մամուլում - Հայտարարություններ - Լուսանկարներ - Տեսադարան - «Գիտություն» թերթ -
«Գիտության աշխարհում» հանդես - Հիմնադրամներ - Հոբելյաններ - Հրատարակություններ - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - Համալսարաններ
Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2021, Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: