National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
«Գիտություն» թերթ
N352 ապրիլ 2021թ.
N352
COVID-19
Կառուցվածք
Բաժանմունքներ
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Նորություններ
Գիտաժողովներ
Հրապարակումներ մամուլում
Հայտարարություններ
Լուսանկարներ
Տեսադարան
«Գիտություն» թերթ
Հիմնադրամներ
Հոբելյաններ
Հրատարակություններ
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
Համալսարաններ
Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում
Կայքի քարտեզ
Նորություններ
20/04/2021
«Հայոց ցեղասպանություն. Թուրքիայի պատասխանատվությունը երեկ և այսօր» խորագրով կլոր սեղան-քննարկում՝ ՀՀ ԳԱԱ-ում

    Սույն թվականի ապրիլի 20-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան  ընդառաջ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվեց «Հայոց ցեղասպանություն. Թուրքիայի պատասխանատվությունը երեկ և այսօր» խորագրով կլոր սեղան-քննարկումը: 

«Այս կլոր սեղանի նպատակն է զուգահեռներ անցկացնել 1915-2020/2021 թվականների հետ, թե ինչ տեղի ունեցավ 100 տարի առաջ և ինչ տեղի ունեցավ 100 տարի հետո», - ասաց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը: Նա նշեց, որ թուրքական կողմը միշտ փորձել է Հայոց ցեղասպանության հարցը հանել օրակարգից: «Միշտ էլ պաշտոնական Անկարան հայտարարել է, որ եթե մենք ուզում ենք այսօր նորմալ հարաբերություններ ունենալ, ապա նայենք ապագային, մոռանանք պատմությունը… Արդյո՞ք արժե նման գնով Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել»,- ասաց ակադեմիկոս Մելքոնյանը: Նա հայտնեց, որ ԱՄՆ նախագահի նամակագրության գրասենյակը պատասխանել է Հայաստանի պատմագետների ընկերակցության, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի, Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի նամակին և ընթերցեց այն. «Շնորհակալություն Բայդեն, Հարիս վարչակազմի հետ կապեր հաստատելու համար: Նախագահ Բայդենը և փոխնախագահ Հարիսը գնահատում են մեզ հետ շփվելու յուրաքանչյուր հնարավորություն, և վարչակազմը շնորհակալ է ձեր տեղեկատվության համար: Մեր երկիրը բախվում է բազմաթիվ մարտահրավերների, և ձեր նմանօրինակ նամակներն օգնում են մեզ ավելի պարզ և լավ հասկանալու, թե ինչպես Բայդեն, Հարիս վարչակազմը կարող է օգտակար լինել ձեզ: Մենք ուշադիր կուսումնասիրենք ստացված նամակը և կաշխատենք տալ ընթացք:

Հարգանքներով՝
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակագրության գրասենյակ»:

    Կլոր սեղանի մասնակիցներին դիմելով՝ ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանն ասաց. «Մեր խնդիրը պիտի լինի այն, որ մտածենք, թե որն է պատճառը, որ ցեղասպանական քաղաքականությունն անընդհատ շարունակական է դառնում մեր ժողովրդի հանդեպ, և մենք կրում ենք լուրջ կորուստներ: Մենք պետք է գտնենք մեր շահերը պաշտպանելու, մեր պայքարի բանալին: Այս քննարկումն այդ խնդրին նույնպես պետք է ծառայի»,- ասաց Յուրի Սուվարյանը:
Կլոր սեղան քննարկման ընթացքում ելույթներով հանդես եկան ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատրյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինե Մելքոնյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Խաչատրյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը, Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդգար Հովհաննիսյանը, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայրունին, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը: 

    Մասնակիցներն անդրադարձան Թուրքիայի կողմից տարվող Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականության, հայկական դիվանագիության, ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորության հարցերին:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
20.04.2021թ.

Վերջին հայտարարություններ








2021 թ. Մայիսի 20-ին Եվրահանձնաժողովը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և Գիտական և նորարարական գործընկերության աջակցության կենտրոնի հետ համատեղ, կազմակերպում է առցանց Տեղեկատվական օր՝ նվիրված «Հորիզոն Եվրոպա» նոր եվրոպական շրջանակային ծրագրին

Կրթության և հետազոտությունների դաշնային նախարարությունը (BMBF) հայտարարել է «Կանաչ ջրածնի» ոլորտում համատեղ նախագծերի առաջարկների մրցույթ. Հետազոտական համագործակցություն Ուկրաինայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների և Իրանի հետ

ILUCIDARE հատուկ մրցանակներ. «Եվրոպական ժառանգության մրցանակ» the European Heritage Awards / Europa Nostra Awards 2021թ. մրցույթը հայտարարված է

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը հայտարարում է 2020-2021 ուս տարվա ընդունելություն մագիստրատուրայում

COST ծրագրի շրջանակներում հայտարարված է մրցույթ` ընթացող նախագծերին միանալու նպատակով

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հրապարակումներ մամուլում
26/04/2021
Գիտությունների ազգային ակադեմիայի մասին
engineeringassociation.am
08/04/2021
Մենք շատ անելիք ունենք, որ մեր երկիրը ոտքի կանգնեցնենք, և դրա ճանապարհը գիտությունն ու կրթությունն են. նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է ՀՀ ԳԱԱ խորհրդի նիստին
president.am
17/02/2021
«Ակադեմիական ինստիտուտները կհալվեն ու ի վերջո կփոշիանան». ԳԱԱ ինստիտուտները ցանկանում են մնալ ԳԱԱ կազմում
armtimes.com
16/02/2021
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վահրամ Դումանյանի հետ խոսակցություն ենք ունեցել. Ռադիկ Մարտիրոսյանը փակագծեր է բացում
armlur.am
16/02/2021
Գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակի էական փոփոխություն, ենթադրում ենք, որ չի լինի. Մարտիրոսյան (Տեսանյութ)
aysor.am
16/02/2021
Հայաստանը կործանիչների հանգույցներ է ստեղծել, Ռուսաստանի հետ համագործակցությունը կամրապնդեր մեր ներուժը. Ռադիկ Մարտիրոսյան
aysor.am
Կայքը հաճախել են
5 364 732

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  14:19, 05/05/2021 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - COVID-19 - Բաժանմունքներ
Նախագահության անդամներ - Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Նորություններ - Գիտաժողովներ - Հրապարակումներ մամուլում
Հայտարարություններ - Լուսանկարներ - Տեսադարան - «Գիտություն» թերթ - Հիմնադրամներ - Հոբելյաններ
Հրատարակություններ - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - Համալսարաններ
Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2021, Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: