|
|
|
|
|
Նորություններ
04/03/2021
ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն ՊՈԱԿ-ի հայտարարությունը
|
|
 |
|
|
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնն իր խորին մտահոգությունն է հայտնում երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ: 2020 թ-ի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո զարգացող գործընթացներն էլ ավելի խորացրեցին երկրում առկա ռազմաքաղաքական ճգնաժամը: Ցավալի է այն հանգամանքը, որ ներկայիս իշխանությունն ի զորու չէ լուծել երկրի առջև ծառացած հետպատերազմական խնդիրները, իսկ օրեցօր զարգացող անցանկալի գործընթացներն էլ ավելի են վտանգում մեր երկրի անվտանգությունը և տարածաշրջանի փխրուն խաղաղությունը: Վերջերս բանակի, մասնավորապես, Զինված ուժերի Գլխավոր շտաբի դեմ ուղղված ՀՀ կառավարության անհեռանկար քայլերն էլ ավելի են վտանգում Հայոց Պետականության հիմքերը: Հայոց բանակն իր ողջ պատմության ընթացքում եղել է և կլինի Հայոց պետականության գոյության բացառիկ երաշխավորը: Ստեղծված իրավիճակում, հաշվի առնելով Պետական գերակա շահը, Հայաստանի և Արցախի անվտանգությունը, տարածաշրջանային կայունությունը, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն ՊՈԱԿ-ն իր աջակցությունն ու զորակցությունն է հայտնում ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբին և բանակի ողջ անձնակազմին: ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն 04.03.2021թ. |
|
|
|
|
Վերջին հայտարարություններ
Հրապարակումներ մամուլում
08/04/2021
president.am |
17/02/2021
armtimes.com |
16/02/2021
armlur.am |
16/02/2021
aysor.am |
16/02/2021
aysor.am |
16/02/2021
panorama.am |
Կայքը հաճախել են 5 237 316
անգամ սկսած 01.01.2005թ.
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
|
|