|
|
|
|
|
Նորություններ
23/12/2020
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրենի պաշտոնում ընտրվեց Արմեն Սարգսյանը
|
|
 |
|
|
Սույն թվականի դեկտեմբերի 23-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվեց տնտեսական գիտությունների թեկնածու Արմեն Սարգսյանը: Արմեն Սարգսյանը ծնվել է 1986թ-ին: 2008թ. ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտության համալսարանը: 2011թ-ին ստացել է տնտեսական գիտությունների թեկնածուի աստիճան:

Սովորել է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում՝ դառնալով իրավագիտության մագիստրոս: Իր աշխատանքային ուղին Արմեն Սարգսյանն անցել է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում՝ լինելով համակարգչային լաբորատորիայի ղեկավար, ցանցային ադմինիստրատոր, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ուսումնական մասի պետի տեղակալ, Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ: 2020թ-ի հոկտեմբերից Արմեն Սարգսյանը ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատարն էր:
ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն 23.12.2020թ. |
|
|
|
|
Վերջին հայտարարություններ
Հրապարակումներ մամուլում
13/12/2020
1in.am |
10/12/2020
168.am |
04/12/2020
hraparak.am |
04/12/2020
hraparak.am |
03/12/2020
panorama.am |
03/12/2020
hraparak.am |
Կայքը հաճախել են 4 648 227
անգամ սկսած 01.01.2005թ.
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
|
|