ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Գիտական խորհուրդ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
17/12/2020
ՀՀ վարչապետի հրաժարականի կոչին միացել է ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Վեհարի Սաքանյանը

    ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի՝ ՀՀ վարչապետի հրաժարականի կոչին միացել է ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Ֆրանսիայի Նանտի համալսարանի կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի վարիչ,  պրոֆեսոր Վեհարի Սաքանյանը: Նա նամակ է հղել ՀՀ  ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանին, որում նշված է. 

«Հարգելի պարո՛ն Մարտիրոսյան,Ես լիովին պաշտպանում եմ Հայաստանի Գիտությունների ակադեմիայի բողոքի ցույցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ որպես վարչապետ: Ես ողջունում եմ Ակադեմիայի և Վազգեն Մանուկյանի քննարկումն այս դժվարին պահին գիտության ճակատագրի, գիտության դերի մասին  երկրի կարևորագույն խնդիրներում այս և հետագա տարիներին: Դուք համարձակ և արդար անձնավորություն եք, և ես աջակցում եմ Ձեզ Ձեր գործողություններում»:

    Հիշեցնենք, որ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունն Արցախի և Հայաստանի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ սույն թվականի նոյեմբերի 24-ին ընդունել է հայտարարություն, որով պահանջում է ՀՀ կառավարության հրաժարականը: Դեկտեմբերի 16-ին էլ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի  նախագահությունում տեղի է ունեցել հանդիպում Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության առաջ ծառացած մարտահրավերների հաղթահարման ուղիները:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
17.12.2020թ. 


Ազդեր
Հրապարակումներ մամուլում
22/09/2026

Team-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր
hetq.am
16/09/2026

Ընտրվեցին ՀՀ ԳԱԱ նախագահության և գիտական խորհրդի անդամները
aravot.am
14/09/2026

«Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնությունն այս տարի կանցկացվի նաև Հայաստանում
1lurer.am
14/09/2026

Պետական պատվերը Հայաստանում․ պետական մարմիններ-գիտնականներ երկխոսություն և ինստիտուցիոնալ մեխանիզմներ
infocom.am
Կայքը հաճախել են
8 382 686

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  23:46, 02/10/2026 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Գիտական խորհուրդ - Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ
Միջազգային համագործակցություն - Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես - Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները - Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2026 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: