|
|
|
|
|
Նորություններ
08/09/2020
ՀՀ ԳԱԱ նախագահը շնորհավորել է ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Դենհամի պրոֆեսոր, լորդ Արա Դարզիին Բրիտանական գիտության ասոցիացիայի (BSA) նախագահությունը ստանձնելու կապակցությամբ
|
|
|
|
|
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը շնորհավորական նամակ է հղել ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Դենհամի պրոֆեսոր, լորդ Արա Դարզիին Բրիտանական գիտության ասոցիացիայի (BSA) նախագահությունը 2020-ի սեպտեմբերի 1-ից մեկ տարով ստանձնելու կապակցությամբ:
«Հարգելի պրոֆեսոր Արա Դարզի,Մեծ ուրախությամբ տեղեկացանք Ձեր՝ Բրիտանական գիտության ասոցիացիայի նախագահի պաշտոնում նշանակվելու մասին: Ընդունեք մեր ջերմ շնորհավորանքներն այդ առթիվ: Հուսով ենք, որ Ձեր նշանակումը կամրապնդի մեր կապերը և մեր գիտական համագործակցությունը կբարձրացնի նոր մակարդակի: Մաղթում ենք Ձեզ հաջողություններ այսօր և միշտ»:
Ի արձագանք ՀՀ ԳԱԱ նախագահի շնորհավորանքի՝ պրոֆեսոր Արա Դարզին պատասխան նամակում գրել է.
«Հարգելի պրոֆեսոր Մարտիրոսյան, Ես շատ ուրախ եմ եկող տարի ստանձնելու Բրիտանական գիտության ասոցիացիայի նախագահությունը և համակարծիք եմ Ձեզ հետ, որ այս նշանակումը կօգնի հետագայում ամրապնդելու մեր հարաբերությունները»:
Արա Վարդգես Դարզին ծնվել է 1960թ. Իրաքի Բաղդադ քաղաքում՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից փրկված հայ ծնողների ընտանիքում: Նա աշխարհի առաջատար վիրաբույժներից է։ Լոնդոնի Կայսերական քոլեջի նրա ղեկավարած ամբիոնը զբաղվում է ռոբոտացված վիրաբուժությամբ։Պրոֆեսորը Դարզին Լոնդոնի Կայսերական քոլեջի Գլոբալ առողջության նորարարության ինստիտուտի տնօրենն է, քոլեջի Փոլ Համլինի վիրաբուժության ամբիոնի և Քաղցկեղի հետազոտության ինստիտուտի ղեկավարը։ Արա Դարզին նաև խորհրդատու վիրաբույժ է Imperial College հոսպիտալում, Royal Marsden-ում։ Պրոֆեսոր Դարզին վիրաբուժությունում ռոբոտների և տեխնոլոգիաների կիրառման հեղինակ է։ |
|
|
|
|
Ազդեր
Հրապարակումներ մամուլում
04/09/2024
hraparak.am |
04/09/2024
1lurer.am |
02/09/2024
arevik.armradio.am |
31/08/2024
1lurer.am |
Կայքը հաճախել են 7 090 691
անգամ սկսած 01.01.2005թ.
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
|
|