ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Երվանդ Զորյան
դոկտոր, պրոֆեսոր
COVID-19
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում
Կայքի քարտեզ
Նորություններ
20/07/2020
Ակադ. Վիկտոր Համբարձումյանի անվան 2020թ. միջազգային գիտական մրցանակը շնորհվում է Ալեքսանդր Սալային, Իզաբել Բարաֆին և Ադամ Բարոուզին

Ակադ. Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի միջազգային հանձնաժողով
Պաշտոնական մամուլի հաղորդագրություն, 18.07.2020թ․, Երևան, Հայաստան

20200720_1.jpg
    Ակադ. Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակն աստղագիտության և աստղաֆիզիկայի և հարակից գիտությունների կարևոր մրցանակներից մեկն է: Այն շնորհվում է որևէ երկրի և ազգության ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ոլորտում նշանակալից ներդրում ունեցող ականավոր գիտնականներին: Մրցանակը շնորհվում է 2010 թվականից ի վեր յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ: 2010-2016 թթ. այն սահմանվել է ՀՀ կառավարության կողմից որպես 500,000 ԱՄՆ դոլար: 2018թ.-ից սկսած այն կազմում է 300, 000 ԱՄՆ դոլար: Մրցանակի համար շնորհվում է մրցանակի դափնեկրի դիպլոմ, պատվոնշան՝ այն հավաստող հավաստագրով, 200,000 ԱՄՆ դոլարի չափով դրամական պարգև և 100,000 ԱՄՆ դոլարի չափով դրամական միջոցներ, որոնք մրցանակը ստանալու հաջորդող երկու տարիների ընթացքում, օգտագործվում են Հայաստանի Հանրապետությունում աստղաֆիզիկայի, ինչպես նաև դրան հարակից ֆիզիկայի և մաթեմատիկայի բնագավառների հետագա զարգացման համար ըստ հետևյալ նպատակների. 50000 ԱՄՆ դոլարի չափով ՝ գիտահետազոտական նախագծերի համար, 25000 ԱՄՆ դոլարի չափով՝ ՀՀ գիտնականների արտասահմանյան աշխատակցությունների համար, 15000 ԱՄՆ դոլարի չափով՝ Հայաստանում գիտական միջոցառումների կազմակերպման  համար, 7200 ԱՄՆ դոլարի չափով՝ պետական բուհերում մագիստրոսի ուսումնական ծրագրով ուսումնառող ուսանողների կրթաթոշակների համար և 2800 ԱՄՆ դոլարի չափով՝ աստղագիտության հանրայնացման նախագծերի համար:
Միջազգային հանձնաժողովը բաղկացած է 9 ականավոր գիտնականներից. ակադ․ Ռադիկ Մարտիրոսյան (ՀՀ ԳԱԱ նախագահ, Հայաստան, հանձնաժողովի նախագահ), պրոֆ. Քսավիեր Բարկոնս (Գերմանիա), պրոֆ. Ջոսլին Բել Բառնել (Մեծ Բրիտանիա), պրոֆ. Միշել Մայոր (Շվեյցարիա), պրոֆ. Բրայան Շմիդտ (Ավստրալիա), պրոֆ. Անատոլի Չերեպաշչուկ (Ռուսաստան), պրոֆ. Վահե Պետրոսյան (ԱՄՆ), պրոֆ. Ջոզեֆ Սիլք (Մեծ Բրիտանիա) և Էվին Վան Դիսխուկ (Նիդերլանդներ)։
    Թեկնածուների առաջադրումների վերջնաժամկետն էր ապրիլի 18-ը, և միջազգային հանձնաժողովը գիտությունների ազգային ակադեմիաներից, համալսարաններից և աստղադիտարաններից ստացել էր ականավոր գիտնականների և գիտական խմբերի 8 առաջադրում աշխարհի տարբեր երկրներից: Ներկայացված աշխատանքների մանրակրկիտ ուսումնասիրության, ինչպես նաև անկախ գրախոսների կարծիքների հիման վրա, հանձնաժողովը մի շարք քննարկումներ ունեցավ, և արդյունքում որոշվեց մրցանակի գումարի կեսը շնորհել պրոֆ․ Ալեքսանդր Սալային, իսկ մյուս կեսը հավասարապես բաժանել պրոֆ․ Իզաբել Բարաֆի և պրոֆ․ Ադամ Բարոուզի միջև։

20200720_2.jpg   Պրոֆ․ Ալեքսանդր Սալայ (Ջոնս Հոփքինսի համալսարան, Բալթիմոր, ԱՄՆ), առաջադրված Նոբելյան մրցանակի դափնեկիր Ադամ Ռիսի կողմից «Տիեզերքում մութ նյութի՝ որպես չեզոք, թույլ փոխազդող մասնիկ լինելը ցուցադրող իր առաջնային աշխատանքի և տվյալների վրա հիմնված վիճակագրական տիեզերաբանության մեջ իր ներդրումների համար»։

 

20200720_3.jpg   Պրոֆ․ Իզաբել Բարաֆ (Էքսետերի համալսարան, ՄԹ և Լիոնի CRAL/ENS, CNRS, Ֆրանսիա), առաջադրված Էքսետերի համալսարանի (ՄԹ) կողմից «Ցածր զանգվածով աստղերի, գորշ թզուկների և արտարեգակնային մոլորակների բնագավառում իր հիմնարար ներդրումների և աստղասեյսմաբանության և կոմպակտ կրկնակիների ոլորտում նորարարական գաղափարների համար»։

 

20200720_4.jpg   Պրոֆ․ Ադամ Բարոուզ (Աստղաֆիզիկական գիտությունների բաժին, Փրինսթոնի համալսարան, ԱՄՆ), առաջադրված Փրինսթոնի համալսարանի (ԱՄՆ) կողմից «Գորշ թզուկների և արտարեգակնային մոլորակների տեսություններում իր բեղմնավոր և առաջնային ներդրումների և գորշ թզուկների և արտարեգակնային մոլորակների հետազոտությունների առաջնագծում գիտնականների սերունդ աճեցնելու գործում նրա առաջատար դերի համար»։


Մրցանակի նախորդ դափնեկիրներն են.


2010 Միշել ՄԱՅՈՐ (Ժնևի աստղադիտարան, Շվեյցարիա), Գարիկ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ (Կանարյան կզղիների աստղաֆիզիկայի ինստիտուտ, Իսպանիա) և Նունու ՍԱՆՏՈՒՇ (Պորտոյի համալսարանի աստղաֆիզիկայի կենտրոն, Պորտուգալիա)՝ մոլորակային համակարգերի և դրանց մայրական աստղերի միջև կապի ուսումնասիրության մեջ նշանակալի ներդրման համար։

2012 Յան ԷՅՆԱՍՏՈ (Տարտուի աստղադիտարան, Էստոնիա)՝ թաքնված զանգվածի և տիեզերական սարդոստայնի բացահայտման մեջ հիմնարար ներդրման համար և Իգոր ՆՈՎԻԿՈՎ (Պ. Ն. Լեբեդևի անվ. ֆիզիկայի ինստիտուտի տիեզերական աստղագիտության կենտրոն, Ռուսաստան)՝ Տիեզերքի՝ որպես ջերմ Տիեզերք առաջանալու դիտողական հաստատման առաջին ձևակերպման և քվազարների զանգվածների որոշման եղանակի առաջարկման համար։

2014 Ֆելիքս ԱՀԱՐՈՆՅԱՆ (Իռլանդիա և Գերմանիա)՝ բարձր էներգիաների աստղաֆիզիկայի և տիեզերական արագացուցիչների ֆիզիկայի ոլորտում նշանակալի ներդրման և չերենկովյան դիտակների ստերեոդիտական համակարգի մշակման գործում առաջատար դերի համար և համատեղ՝ Իգոր ԿԱՐԱՉԵՆՑԵՎ (Ռուսաստան) և Բրենթ ԹԱԼԻ (ԱՄՆ)՝ Տեղական Տիեզերքի տիեզերաբանության մեջ հիմնարար ներդրման համար։

2016 մրցանակը չի շնորհվել։

2018 Էդվարդ ՎԱՆ ԴԵՆ ՀՅՈՎԵԼ (Ամստերդամի համալսարանի Անտոն Պանեկուկի անվան աստղագիտության ինստիտուտ, Նիդերլանդներ), Ալեքսանդր ՏՈՒՏՈՒԿՈՎ (ՌԴ ԳԱ աստղագիտության ինստիտուտ (ИНАСАН), Մոսկվա, ՌԴ), Լև ՅՈՒՆԳԵԼՍՈՆ (ՌԴ ԳԱ աստղագիտության ինստիտուտ (ИНАСАН), Մոսկվա, ՌԴ) գիտական խմբին՝ զանգվածեղ կրկնակի աստղերի, հատկապես ռելատիվիստական կրկնակիների և գրավիտացիոն ալիքների աղբյուրների ձևավորման ոլորտում առաջնային ուսումնասիրությունների համար։

Մրցանակի հանձնման պաշտոնական արարողությունը տեղի կունենա 2020թ․ սեպտեմբերի 18-ին։


Ազդեր








Ս.թ. մարտի 21-ին ժամը 11:00-ին ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը կազմակերպում է «Ֆրանսերեն տպագիր ժառանգության ոսկե ֆոնդը» խորագրով միջոցառում՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան: Միջոցառումը տեղի կունենա ՀՀ ԳԱԱ նախագահության շենքի կլոր դահլիճում

Սույն թվականի մարտի 6-ին ժամը 15.00-ին ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում (Բաղրամյան պող., 24) տեղի կունենա Նովա Գորիցայի համալսարանի (Սլովենիա, ԵՄ) դոցենտ Արտեմ Բադասյանի «Ջրում սպիտակուցների կոնֆորմացիաների տեսական և փորձառական հարցեր» թեմայով գիտական զեկուցումը

ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը սկսում է «Գիտական աշխատություններ» պարբերականի 2024թ.1 (27) հատորի հոդվածների ընդունումը: Առաջնահերթությունը տրվում է անգլերեն և ռուսերեն լեզուներով հոդվածներին: Հոդվածների ընդունման վերջնաժամկետն է՝ 2024թ. մարտի 1-ը

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2024 году и очередной Стажировки молодых ученых и специалистов стран СНГ в Дубне в апреле - мае 2024года

2024թ․ մարտի 28-30-ը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան և Երևանի պետական համալսարանը անցկացնելու են «Հայաստանը որպես քաղաքակրթական խաչմերուկ․ պատմամշակութային առնչություններ» թեմայով միջազգային գիտաժողով

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հրապարակումներ մամուլում
16/03/2024

Գիտական նոր խումբ, լաբորատոր նոր միջավայր՝ պետական դրամաշնորհով
1lurer.am
15/03/2024

Ակադեմիական քաղաքի կառուցվածքը հայտնի կդառնա հավանաբար 2025-ին․ մամուլում շրջանառվող ցանկում աշխատանքային խմբերի կազմն է
infocom.am
14/03/2024

«Գիտական հոդվածների տեսքով ներկայացվում է Արցախի մշակութային ժառանգությունը, Ադրբեջանի բռնայուրացման քաղաքականությունը»
aravot.am
13/03/2024

Բաց մրցույթներ և դրամաշնորհներ․ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ծրագրերը
1lurer.am
Կայքը հաճախել են
6 873 552

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  17:29, 18/03/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - COVID-19
Նախագահության անդամներ - Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ
Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես - Հրապարակումներ մամուլում
Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է - Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները - Հայտարարություններ - Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: