ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Վարդան Գրեգորյան
դոկտոր, պրոֆեսոր
COVID-19
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում
Կայքի քարտեզ
Նորություններ
16/03/2017
ՀՀ ԳԱԱ-ի Բնական գիտությունների բաժանմունքն ամփոփեց 2016թ-ի գործունեության արդյունքները բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովում

Սույն թվականի մարտի 16-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ-ի Բնական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը: Բաժանմունքի կազմում ընդգրկված են Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների, «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական, Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնները, Բուսաբանության, Հ.Բունիաթյանի անվան կենսաքիմիայի, Գ.Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների, Մոլեկուլային կենսաբանության, Լ.Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտները: 

20170316-3.jpg
Բաժանմունքի կազմում ընդգրկված են` 8 ակադեմիկոս, 11 թղթակից և 27 արտասահմանյան անդամ, 12 պատվավոր դոկտոր: Բաժանմունքի կազմակերպությունները տպագրել են 347 հոդված, որոնցից 193-ը` արտասահմանյան ամսագրերում, 121 թեզիս, որոնցից 83-ը` արտասահմանյան գիտաժողովների նյութերում, 16 մենագրություն, 3 ուսումնական ձեռնարկ: Կազմակերպությունները ստացել են 3 արտոնագիր:Անցկացվել է հանրապետական և միջազգային 8 միջոցառում: Ժողովի ընթացքում 2016թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները ներկայացրեց բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը: Այնուհետև ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները՝ 

«Սերմերի բանկի ստեղծումը` որպես Հայաստանի ֆլորայի գենոֆոնդի պահպանության արդյունավետ եղանակ», զեկուցող՝ կենսաբանական գիտությունների թեկնածու Ա. Ներսեսյան
«ՀՀ լեռնահանքային շրջաններում աճեցված թարմ պտուղ-բանջարեղենի ռիսկերի գնահատումը», զեկուցող՝ կենսաբանական գիտությունների դոկտոր Դ. Պիպոյան
«Հայաստանում հյուսվածքային ինժեներիայի զարգացման նախադրյալները», զեկուցող՝ կենսաբանական գիտությունների թեկնածու Զ. Ղարաբեկյան  
«Գենետիկական գործոնների ներդրումը շիզոֆրենիայի զարգացման գործում», զեկուցող՝ կենսաբանական գիտությունների թեկնածու Ռ. Զախարյան
«Ուղեղի` էմոցիոնալ հագեցած ճանաչողական քարտեզը», զեկուցող` ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Արա Բազյան:Կարևորագույն գիտական արդյունքներԲուսաբանության ինստիտուտ
Ավարտված են «Հայաստանի անոթավոր բույսերի որոշիչ»-ի անգլերեն և ռուսերեն տարբերակների մշակումները: «Հայաստանի ֆլորա» բազմահատորյակում ներկայացված 3200 տեսակի փոխարեն որոշիչում բերվում է շուրջ 3800 տեսակ:
Երկրաբուսաբանական հետազոտությունների շրջանակներում մշակվել է Հայաստանի բուսական համակեցությունների նոր սխեմա: Ավարտվել է EUNI S բնակմիջավայրերի դասակարգման համակարգի հարմարեցումը Հայաստանի պայմաններին:
Աբորիգեն ծառերի ու թփերի ուսումնասիրության ուղղությամբ կատարվել է Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների` «Խոսրովի անտառ» և Շիկահողի պետական արգելոցների, «Դիլիջան», «Սևան» ու «Արևիկ» ազգային պարկերի դենդրոֆլորաների տաքսոնոմիական կազմի համեմատական վերլուծություն:

20170316-4.jpg
Շարունակվել են Հորթունի բրածո ֆլորայի հնէաբուսաբանական ուսումնասիրությունները: Հայտնաբերվել են նոր տեսակներ Հայաստանի համար:
Հերբարիումի (ERE) տեղական բաժնի հավաքածուն հարստացել է շուրջ 540 նմուշով` հասնելով 189800-ի:
Թեհրանի համալսարանի մասնագետների հետ կատարվել են Իրանի ֆլորայի Pyrus ցեղի ներկայացուցիչների համատեղ ուսումնասիրություններ: Արդյունքում հայտնաբերվել է շրջանի ֆլորայի համար 2 նոր տեսակ: ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն
Համակարգվել են 1989-2010թթ. հետազոտությունների արդյունքները, ստեղծվել է տվյալների էլեկտրոնային հենք:
Երևանի հարավային և կենտրոնական որոշ տեղամասերի ծառերի տերևներում գրանցվել են սնդիկի, մոլիբդենի, նիկելի և քլորի բարձր պարունակություններ, որոնք գերազանցում են նորմալ արժեքները:
Ուսումնասիրվել է` Քաջարանի տարածքի և մանկապարտեզների հողերում առկա ծանր մետաղների պարունակությունները ռիսկ են ներկայացնում` ուղղված երեխաների առողջությանը:
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ կնքված պայմանագրի շրջանակում կատարվել է Քաջարան ու Կապան քաղաքներին և Սյունիք գյուղական համայնքին հարակից գետերի ջրերի, ինչպես նաև Արծվանիկի պոչամբարի հոսքաջրերի ամենամսյա մոնիթորինգ:
Միջին և բարձր լուծաչափի LANDSAT 8 OLI և Sentinel 2 տիեզերական նկարների վերծանմամբ մշակվել են Սևանա լճի ջրում քլորոֆիլի, կախված նյութերի ընդհանուր քանակության և ջրի ջերմաստիճանի վերծանման հայտանիշները:
«Ռադիոէկոլոգիական մոնիթորինգ Հայաստանի տարածքում» թեմայի շրջանակում մշակվել են դաշտային և լաբորատոր աշխատանքների ստանդարտ օպերացիոն ընթացակարգեր: Արագածի լեռնազանգվածում ստեղծվել է մթնոլորտային չոր նստեցումների, հողի, բուսականության, մակերևութային ջրահոսքերի մոնիթորինգային ցանց:
Իրականացվում են ՀՀ ներմուծվող սննդամթերքի փորձարկումներ, ինչպես նաև սպառողական շուկայում իրացվող բուսական և կենդանական ծագման մթերքի որակի մոնիթորինգ:
Մշակվել է մեթոդական ուղեցույց` սննդամթերքի սպառման միջոցով ծանր մետաղների առողջական ռիսկի գնահատման վերաբերյալ: Առաջարկվել են ՀՀ էկոլոգատնտեսական համակարգի մաթեմատիկական մոդելավորման և դինամիկայի օպտիմալ կառավարման մոտեցումներ:«Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն 
Առաջին անգամ մշակվել է արդյունավետ քիմիա-էնզիմատիկ եղանակ` մի շարք էնանտիոմերապես հարուստ ոչ սպիտակուցային ամինաթթուներ և դրանց հիման վրա նոր պեպտիդներ ստանալու համար:
Ժամանակակից գենետիկա-սելեկցիոն և գենաինժեներային մեթոդներով կատարելագործվել են նախկինում ստացված L-վալինի, L-ալանինի, L-արգինինի շտամ-արտադրիչները:
Արցախում աճող վայրի բույսերի պալարաբակտերիաներից անջատվել են շտամներ, որոնց հիման վրա մշակվել է արդյունավետ պարարտանյութ:
Խալկոպիրիտի նախամշակումը շունգիտի և ակտիվացված ածխի վրա կենսածին երկաթով թույլ է տալիս պղնձի և երկաթի կենսատարրալուծման արդյունավետությունն ավելացնել 1,5—2,0 անգամ:
Շարունակվել է «Նարինե» կաթնաթթվային մթերքի արտադրությունը կաթնաթթվային բակտերիայի հիման վրա: Արտադրանքն այսօր սպառվում է դեղատնային ցանցերում, ինչպես նաև մի շարք ծննդատներում և մանկապարտեզներում:
Ստեղծվել են առավել արդյունավետ «Էկոբիոֆիդ» և «Էկոբիոֆիդ+» նոր կենսապատրաստուկները, որոնք ներկայումս արտադրվում են կենտրոնի փորձաարտադրական կայանում: Արտադրանքը փորձարկվում է ՀՀ պետական և մասնավոր գյուղատնտեսական ընկերություններում:
Փորձաարտադրական կայանում ստեղծվել է փոքրածավալ արտադրական գիծ և արդեն կազմակերպված են տարբեր տեսակի պարզագույն դեղամիջոցների սերիական արտադրություններ:Կենդանաբանության և հիդրոէկոլոզիայի գիտական կենտրոն
Սևան-Հրազդան հիդրոէկոհամակարգի հարակից տարածքների կենդանական աշխարհի հետազոտությունների ընթացքում պարզվել են անողնաշար և ողնաշարավոր կենդանիների ժամանակակից ֆաունայի տեսակային կազմը և կենսաէկոլոգիական առանձնահատկությունները:
Նկարագրվել է գիտության համար միջատների 4 նոր տեսակ, Հայաստանի ֆաունայի համար գրանցվել է 9 նոր տեսակ, Գեղարքունիքի մարզի համար՝ 1 նոր տեսակ, առաջին անգամ նկարագրվել են 5 տեսակի բզեզների կարիոտիպերը: 

Ուսումնասիրվել է բույսերի և կենդանիների պարազիտոֆաունան, տարբեր տեսակի կենդանիների վարակվածությունը մակաբույծներով, բիոհելմինթների շրջանառությունը արոտային էկոհամակարգերում:
Մշակվել են ոչխարների և այծերի մակաբույծների դեմ պայքարի առաջարկություններ Հայաստանի պայմաններում:
Սևան-Հրազդան հիդրոէկոհամակարգի հետազոտությունների արդյունքում   պարզ է դարձել, որ կենսացենոզների զարգացման առանձնահատկությունները դեռևս կլիմայի փոփոխության արդյունք չեն հանդիսանում, այլ պայմանավորված են անթրոպոգեն ազդեցությամբ (կենցաղային և գյուղատնտեսական հոսքաջրերով գետի աղտոտում, կոշտ կենցաղային թափոններով հունի աղտոտում, ջրառ և այլն):
Պետական կարիքների համար գնահատվել են Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարները:
Մշակել և ՀՀ Բնապահպանության նախարարությանն են ներկայացրել հիդրոբիոնտների շահագործման առումով արդյունագործական տարածքներին ներկայացվող պահանջները և կառավարման սկզբունքները:Գ.Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ
Մշակվել է բուսական հումքի արտադրության նոր օրգանական, հիդրոպոնիկ համակարգ, որի համար ինստիտուտը ստացել է արտոնագիր:
In vitro եղանակով վերականգնվել է արժեքավոր եթերայուղատու վարդաբույր խորդենու (Pelargonium roseum Willd.) հիդրոպոնիկ մշակույթը:
Արծաթափայլ եղևնու (Piceapungens L.) in vitro եղանակով տնկիներ ստանալու նպատակով, տարբեր էքսպլանտներից (հիպոկոտիլ, բողբոջ, արմատավզիկ) ստացվել է կալուսային մշակույթ, որոշվել է նրանց աճման ինտենսիվությունը:
Բացահայտվել է, որ ցողաջրաշիթային հիդրոպոնիկական համակարգը ապահովել է դեղատու պատրինջի (Melissa officinalis L.) և գանգուր կաղամբի (Brassica oleracea var. Sabellica L.) ռադիոէկոլոգիապես առավել անվտանգ բուսահումքի ստացումը:Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ
Հայկական պոպուլյացիայում հիվանդությունների գենետիկական ռիսկերի տարածվածության գնահատման արդյունքները բացահայտել են սրտանոթային, քաղցկեղային, մետաբոլիկ հիվանդությունների ռիսկի հետ կապված գենետիկական պոլիմորֆիզմների բարձր տարածվածությունը:
Հայերի տարբեր աշխարհագրական խմբերում ամբողջական միտոքոնդրիալ գենոմի հիման վրա համակարգչային մոդելավորման միջոցով որոշվել է հայկական մայրագծային գենոֆոնդի կազմավորման տարիքը՝ ավելի քան 4000 տարի: 
Կատարվել է շիզոֆրենիայի հիվանդների NTRK1 գենի փոփոխական հատվածի սեկվենավորում, որի արդյունքում իդենտիֆիկացվել են ինչպես նախկինում նկարագրված պոլիմորֆիզմներ, ալնպես էլ հալտնաբերվել են դեռևս չնկարագրված մուտացիաներ:
Ուսումնասիրվել է պարբերական հիվանդությամբ տառապող անձանց արյան շիճուկի հումորալ գործոնների ազդեցությունը նեյտրոֆիլների անցանկալի գերակտիվացման վրա:
Գենատիպավորման հետազոտութլունները ցույց են տվել, որ բոլոր Salmonela Enteritidis իզոլատներում առկա է pegD գենը:
Կրծքագեղձի քաղցկեղի դրական ընտանեկան պատմությունով հիվանդների և առողջ անձանց BRCA1 և BRCA2 գեների սեքվենավորումը թույլ տվեց առաջին անգամ հայտնաբերել 15 եզակի նուկլեոտիդային պոլիմորֆիզմներ և 3 ինսերցիա-դելեցիաներ:
Ցույց է տրվել, որ CD2+ ատիպիկ լիմֆոցիտների առկայությունը հանդիսանում է խոզերի աֆրիկյան ժանտախտի վիրուսի վարակի նկատմամբ բջջային իմունային համակարգի պատասխանի հատկանիշ։
OIV 455-1 չափորոշիչով «Ամբողջական տերև» մեթոդի կիրառմամբ իրականացված խաղողի հայկական տասը սորտերի ֆենոտիպավորման արդյունքում առանձնացվել են օիդիում (Erysiphe necator) սնկային հիվանդության նկատմամբ կայուն և/կամ զգայուն ֆենոտիպերը:
Մշակվել է կարտոֆիլի Կուրաժ սորտի in vitro պալարագոյացման արդյունավետությունը 90%-ի հասցնող տարբեր աճի գործոնների օպտիմալ բաղադրությունը:Լ.Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտ
Ինստիտուտի գիտահետազոտական լաբորատորիաներում ուսումնասիրվում են կենտրոնական, վեգետատաիվ և ծայրամասային նյարդային համակարգերի գործունեության նյարդաֆիզիոլոգիական մեխանիզմները: Կենտրոնական նյարդային համակարգի վնասված ֆունկցիաների փոխհատուցման ու վերծանման, պլաստիկության, ինչպես նաև նյարդահյուսվածքաքիմիայի բնագավառների հարցերը:
Ուսումնասիրվել է օձի թույնից առանձնացված օբեստատին դեզինեգրինի ազդեցությունը Ալցհեյմերի հիվանդության կենդանական ամիլոիդային մոդելի վրա: Իրականացվել է մարդու արյան էրիթրոցիտների թաղանթների վրա Իրանական Montivipera latifi իժի թույնի թաղանթաթրոպ ազդեցության բացահայտումը:
Ուսումնասիրվել է գյուրզայի թույնի ցիտոտոքսիկ ազդեցությունը: Փորձարկված թույնն ունի արտահայտված ազդեցություն ուսումնասիրված բոլոր տեսակի բջիջների ադհեզիվ հատկությունների վրա:
Կատարվել է Բիոսկոպ սարքի նախատիպի մշակում, որի օգտագործումը թույլ կտա մշակել սրտանոթային և օնկոլոգիական հիվանդությունների վաղաժամ ախտորոշման մեթոդներ:
Իրականացվել են «Head Sense Medicab (Իսրաել) սարքի փորձարկումը ներգանգային ճնշման և նրա դինամիկայի որոշման և մոնիտորինգի համար: Ներկայումս իրականացվում են աշխատանքներ հետևյալ բնագավառներում` նյարդաբանական և նյարդավիրաբուժական կլինիկաներում, սպորտային ֆիզիոլոգիայում:
Իրականացվում են հոգեֆիզիոլոգիայի և պոլիգրաֆոլոգիայի գիտափորձնական կիրառության աշխատանքներ (սպորտային հոգեֆիզիոլոգիա, մասնագիտական պիտանելիության բացահայտում, սթրեսոլոգիա):Հ.Բունիաթյանի անվան Կենսաքիմիայի ինստիտուտ
Սպեկտրոսկոպիայի և մոլեկուլային դոկինգի մեթոդներով հետազոտվել է ճարպաթթուների ազդեցությունը սպիտակուցների հետ պորֆիրինների կոմպլեքսառաջացման գործընթացների վրա:
Մշակվել է բակտերիաների սկրինինգային համակարգ` հիմնված լեկտինների հետ նրանց փոխազդեցության վրա:
Հաշվետու տարում շարունակվել է խոզի սրտի նախասրտային և ականջային մասերից անջատված պեպտիդի հետազոտությունը բարձր էֆեկտիվության հեղուկային քրոմատոգրաֆիայի և մասս-սպեկտրալ մեթոդների կիրառմամբ:
2-րդ տիպի շաքարախտի բուժման այլընտրանքային մոտեցումն իրականացնելու համար պատասխանատու ֆերմենտներն ընկճող բուսական պատրաստուկների հավաքածուն համալրվել է նոր տեսակներով:
Ստեղծվել են բոլոր նախադրյալները fmog ամինաթթուների հենքի վրա նոր պեպտիդների սինթեզի և աշտարակների արտադրության համար: 

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
16.03.2017թ.


Ազդեր








2024թ.-ի ապրիլի 23-ին՝ ժամը 10:30-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի կունենա տարեկան ընդհանուր ժողով՝ նվիրված ՀՀ ԳԱԱ 2023թ.-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին: Գիտությունների բաժանմունքների տարեկան ընդհանուր ժողովները կանցկացվեն ապրիլի 22-ին՝ ժամը 10:00-ին

ՀՀ ԳԱԱ ՖՀԻ-ը IPR Armenia Optica Student Chapter-ի հետ միասին հայտարարում են «Լույսը լուսանկարչի աչքերով» խորագրով ֆոտոմրցույթ՝ նվիրված Լույսի միջազգային օրվան: Մրցույթին գրացման վերջնաժամկետն է՝ ս.թ. մայիսի 1-ը

Ս.թ. ապրիլի 10-ին ժ. 15:00-ին ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում (Բաղրամյան պող., 24) տեղի կունենա սեմինարների շարքի երրորդ հանդիպումը՝ «Հավաքում ենք փաթիլ. ատոմներից դեպի մոլեկուլ և բյուրեղ» խորագրով: Որպես մոդերատոր հանդես կգա անվանի քիմիկոս, SKOLKOVO-ի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի պրոֆեսոր Արտեմ Օհանովը

Ս.թ. ապրիլի 5-ին, ժամը 12:00-ին ՀՀ ԳԱԱ Նախագահության նիստերի դահլիճում տեղի կունենա «Կանալացման նորագույն տեխնոլոգիաներ։ Չեզոք և լիցքավորված փնջեր ուղղորդող հզոր արտաքին էլեկտրամագնիսական դաշտեր» թեմայով սեմինար, որը կներկայացնի Միջուկային ֆիզիկայի ազգային ինստիտուտի (Իտալիա) պրոֆեսոր Սուլտան Դաբագովը

Ս.թ. ապրիլի 1-ին, ժամը 12:00-ին ՀՀ ԳԱԱ Նախագահության նիստերի դահլիճում տեղի կունենա «Մագնիսաչափությունը՝ միջուկային սպին-բևեռացված 14N-ով ադամանդում NV-կենտրոնների հիման վրա» թեմայով սեմինար, որը կներկայացնի Լատվիայի համալսարանի պրոֆեսոր Մարցիս Աուզինշը

ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը սկսում է «Գիտական աշխատություններ» պարբերականի 2024թ.1 (27) հատորի հոդվածների ընդունումը: Առաջնահերթությունը տրվում է անգլերեն և ռուսերեն լեզուներով հոդվածներին: Հոդվածների ընդունման վերջնաժամկետն է՝ 2024թ. մարտի 1-ը

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2024 году и очередной Стажировки молодых ученых и специалистов стран СНГ в Дубне в апреле - мае 2024года

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հրապարակումներ մամուլում
15/04/2024

Ֆինանսական փոխհատուցում կտրամադրվի գիտական աշխատանքների հրատարակության համար․ նոր կարգ
escs.am
12/04/2024

Մեկնարկել է «Երկակի նշանակության գիտական նախագծեր 2024» մրցույթը
escs.am
12/04/2024

Նոր կարգ՝ ուղղված արշավախմբերի կազմակերպանը, գիտական գործուղման ճանապարհածախսի փոխհատուցմանը
hesc.am
11/04/2024

Արցախի՝ աղվանական ներկայացվող կոթողները որևէ կապ չունեն աղվանների և կովկասյան բնիկ հանրույթների հետ․ Monument Watch
news.am
Կայքը հաճախել են
6 952 345

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  16:24, 18/04/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - COVID-19
Նախագահության անդամներ - Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ
Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես - Հրապարակումներ մամուլում
Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է - Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները - Հայտարարություններ - Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: