National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
«Գիտություն» թերթ
N335 նոյեմբեր 2019թ.
N335
Կառուցվածք
Բաժանմունքներ
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Նորություններ
Գիտաժողովներ
Հրապարակումներ մամուլում
Հայտարարություններ
Լուսանկարներ
Տեսադարան
«Գիտություն» թերթ
Հիմնադրամներ
Հոբելյաններ
Հրատարակություններ
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
Համալսարաններ
Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում
Կայքի քարտեզ
Նորություններ
02/12/2019
Կյանքից հեռացավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանը

    Սույն թվականի դեկտեմբերի 1-ին 81 տարեկան հասակում կյանքից հեռացավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանը: 
    Մեծ է Դավիթ Սեդրակյանի ներդրումը գիտության մեջ, հատկապես տեսական աստղաֆիզիկայի ոլորտում: Նրա ընդհանուր հարաբերականության տեսության շրջանակներում ստացած լուծումը գիտական մեծ արժեք ունեցավ՝ առաջարկելով պտտվող կոնֆիգուրացիաների պարամետրերի հաշվման նոր մեթոդ: Այն հաստատեց անգլիացի Է. Հյուիշի առաջադրած գիտական վարկածը, ըստ որի՝ բաբախիչները պտտվող նեյտրոնային աստղեր են: Դիտարկելով նեյտրոնային և պրոտոնային գերհոսելի կոնդենսատների փոխազդեցությունը, Դավիթ Սեդրակյանը հայտնաբերել է նոր ֆիզիկական երևույթ՝ ներկայումս հայտնի «տարման էֆեկտ» անունով: 
    Դավիթ Սեդրակյանի աշխատանքների մյուս ցիկլը վերաբերում է բաբախիչների պտտական շարժման դիտվող դանդաղեցմանը, որն ուղեկցվում է անկյունային արագության «ցատկերով»: Ելնելով իր այն հիպոթեզից, թե իր կողմից հայտնաբերված նեյտրոնային թելերի ցանցը աստղի պտույտի դանդաղեցմանը զուգընթաց աստիճանաբար նոսրանում է, Դավիթ Սեդրակյանն իր աշակերտների հետ առաջարկել է բաբախիչների պտտական շարժման արգելակման երեք մեխանիզմ և ի հավելումն հայտնաբերել, որ դանդաղեցման ժամանակ մակերևույթի ջերմաստիճանի աճի շնորհիվ աստղը դառնում է ռենտգենյան ճառագայթման աղբյուր: Ստացված օրինաչափությունները համահունչ են տիեզերքից եկող ռենտգենյան ճառագայթմանը վերաբերող դիտողական օրինաչափություններին: 

20191202_1.jpg
    Սկսած 1994թ-ից Դավիթ Սեդրակյանը նեյտրոնային աստղերի տեսական հետազոտություններին զուգահեռ իր գործընկերների հետ կատարել է գիտական ուսումնասիրություններ՝ ուղղված էլեկտրոնների կողմից պոտենցիալային արգելքների անցման և անդրադարձման գործակիցների հաշվումներին, էլեկտրոնների հնարավոր տեղայնացման (լոկալիզացման) խնդիրներին:
   Դավիթ Սեդրակյանը 1977-1986թթ. ղեկավարել է ԵՊՀ ընդհանուր ֆիզիկայի ամբիոնը՝ միաժամանակ շարունակելով ակտիվ գիտական գործունեությունը: 1982թ. ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1990թ.՝ ակադեմիկոս, 1986-1994թթ. աշխատել է ՀՍՍՀ ԳԱ Նախագահությունում՝ ակադեմիկոս-քարտուղարի, ապա փոխնախագահի պաշտոններում: 1994թ. Դավիթ Սեդրակյանը ԵՊՀ-ում ղեկավարել է Վիկտոր Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնը: Ամբիոնի պատվավոր վարիչն էր, ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի՝ հիմնականում նրա ջանքերով կազմակերպված քվանտային երևույթների հետազոտման և մոդելավորման լաբորատորիայի գլխավոր գիտաշխատողն էր:
    Բեղմնավոր է եղել նաև Դավիթ Սեդրակյանի ուսումնամանկավարժական գործունեությունը: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է 4 դոկտորական և 10 թեկնածուական ատենախոսություն:
    Մոտ 300-ի հասնող գիտական հոդվածներն ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանին հետազոտությունների իր ասպարեզում բերել են միջազգային լայն ճանաչում: 
    Նա եղել է մի շարք միջազգային կոնֆերանսների և թեմատիկ սեմինարների ակտիվ կազմակերպիչներից, երկար տարիներ եղել է «ՀՍՍՀ ԳԱ Զեկույցներ» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալը, ապա՝ ՀՀ ԳԱԱ «Աստղաֆիզիկա» ամսագրի գլխավոր խմբագիրը: Դ. Բլաշկերի հետ նա կազմել և հրատարակել է «Superdense QCD Matter and Compact Stars» միջազգային հանդեսը, համախմբագիրն է եղել Վ. Համբարձումյանին նվիրված «Ambartsumian's Legacy and Active Universe» գրքի: 
    Դավիթ Սեդրակյանը «Ստացիոնար աքսիալ-սիմետրիկ դաշտերը Էյնշտեյնի տեսությունում» աշխատանքի համար 1970թ. ստացել է ՀԼԿԵՄ պետական մրցանակ, 1999թ. արժանացել է Անանիա Շիրակացու մեդալի: 
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքը, գիտական հանրությունը սգում են անվանի գիտնականի մահը և իրենց ցավակցությունն են հայտնում ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանի հարազատներին և գործընկերներին:  
    Ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին՝ ժամը 18.00-20.00-ը, Սուրբ Հովհաննես (Կոնդի) եկեղեցում, հրաժեշտի արարողությունը` դեկտեմբերի 4-ին՝ ժամը 12.00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահությունում (հասցե`Մարշալ Բաղրամյան պող., 24):

   ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   02.12.2019թ.

Վերջին հայտարարություններ








Հայաստանի Հանրապետության ազգային ակադեմիայի նախագահությունը խորին վշտով հայտնում է, որ 2019թ. դեկտեմբերի 12-ին 95 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Բորիս Կարապետի Կարապետյանը: Հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին, ժամը 18:00-ից «Մեմորիալ» սգո սրահում՝ Այվազովսկու փողոց 14/4 (նախկին թաղման բյուրո), հրաժեշտի արարողությունը`դեկտեմբերի 16-ին ժամը 13.00-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունում (հասցե` Մարշալ Բաղրամյան պող., 24)

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Ընդունվում են Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի 2020թ. հայտերը

Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակակիրների հետ 70-րդ հանդիպում

Հրապարակումներ մամուլում
02/12/2019
Գիտությունների ազգային ակադեմիայի դերը Հայաստանի դատափորձագիտական ոլորտի զարգացման գործում
news.am
02/12/2019
Նա առանձնահատուկ էր թե՛ որպես պրպտուն գիտնական, թե՛ որպես իսկական մանկավարժի որակներով օժտված դասախոս, և որպես մարդ, ով ուներ բարձր արժեհամակարգ. ՀՀ նախագահը ցավակցական ուղերձ է հղել ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանի ընտանիքին
aravot.am
01/12/2019
Կյանքից հեռացել է հայ մեծանուն ֆիզիկոս և աստղաֆիզիկոս Դավիթ Սեդրակյանը
mamul.am
30/11/2019
Գիտությունն ու դրա ֆինանսավորումը Հայաստանում. Հովհաննես Հովհաննիսյան
hetq.am
30/11/2019
ԳԱԱ ինստիտուտները բուհերի ֆակուլտետների հետ պարտադիր միավորելու խոսակցությունները թյուրըմբռնման հետեւանք են. Կարաբեկյան
armtimes.com
26/11/2019
Երիտասարդ գիտնականները կառավարությանը կոչ են անում գիտությանը նայել խոր հայացքով
hetq.am
Կայքը հաճախել են
1 817 735

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  16:30, 13/12/2019 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Բաժանմունքներ
Նախագահության անդամներ - Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Նորություններ - Գիտաժողովներ - Հրապարակումներ մամուլում
Հայտարարություններ - Լուսանկարներ - Տեսադարան - «Գիտություն» թերթ - Հիմնադրամներ - Հոբելյաններ
Հրատարակություններ - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - Համալսարաններ
Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2019, Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: