National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
«Գիտություն» թերթ
N342 հունիս 2020թ.
N342
COVID-19
Կառուցվածք
Բաժանմունքներ
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Նորություններ
Գիտաժողովներ
Հրապարակումներ մամուլում
Հայտարարություններ
Լուսանկարներ
Տեսադարան
«Գիտություն» թերթ
Հիմնադրամներ
Հոբելյաններ
Հրատարակություններ
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
Համալսարաններ
Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում
Կայքի քարտեզ
Նորություններ
08/11/2019
Արա Դարզին կոչ է արել Մեծ Բրիտանիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը

   ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանահայ ականավոր վիրաբույժ, Առողջապահական համաշխարհային նորարարությունների ինստիտուտի նախագահ, Մեծ Բրիտանիայի  առողջապահության նախկին նախարար Արա Դարզին իր մտահոգությունն է հայտնել այն առնչությամբ, որ Մեծ Բրիտանիան չի հետևել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրինակին: «The Guardian»-ում հրապարակված հոդվածում Արա Դարզին նշել է, որ ողջունում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը և մտահոգված է նման գործընթացի բացակայությամբ Բրիտանիայի կառավարության կողմից:
   «Որպես Բրիտանիայի խորհրդարանում առաջին հայ, անչափ ուրախ եմ, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկությամբ ճանաչեց մեկ դար առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը: Բայց ես հիասթափված եմ, որ բրիտանական կառավարությունը հրաժարվում է ճանաչել մոտ 1,5 միլիոն հայերի սպանդը: Հայոց ցեղասպանության առնչությամբ ընդհանուր լռությունը ժամանակին մեջբերել էր Հիտլերը, երբ ծրագրում էր Եվրոպայի հրեական բնակչության բնաջնջումը: Իմ և իմ հայրենակիցների համար ուժգին ցավի աղբյուր է այն, որ մեր կառավարությունը համառորեն ժխտում է ցեղասպանությունը՝ ելնելով Թուրքիային՝ ՆԱՏՕ-ի գործընկերոջը, նեղացնելու մտավախությունից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է Արա Դարզին:
   Նա հիշեցրել է, որ աշխարհի առնվազն 20 երկիր պաշտոնապես կոտորածը ճանաչել է որպես ցեղասպանություն, այդ թվում Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, Եվրոպական խորհրդարանը: Այժմ էլ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն է միացել նրանց:

20191108_body.jpg
   «Իմ մեծ պապը և նրա որդիները մահապատժի են ենթարկվել Օսմանյան կառավարական ուժերի կողմից 1915 թվականին: Նրա աղջիկը՝ իմ տատիկը, որն այդ ժամանակ դեռահաս էր, կարողացել է փրկվել: Նա իր մոր հետ շաբաթներ շարունակ Էրզրումից, որտեղ ապրել է նրա ընտանիքը, քայլել է դեպի Մոսուլ: Ես ծնվել եմ Բաղդադում, որտեղ ապրել ենք որպես փախստականներ»,-գրել է Արա Դարզին: Նա անազնիվ է համարում այն, որ Բրիտանիայի կառավարությունը շարունակում է մերժել Հայոց ցեղասպանությունը: Արա Դարզին ընդգծել է, որ ցեղասպանությունը համընդհանուր հարց է՝ հիշեցնելով, որ մարդկությունը տեսել է Ռուանդայում, Դարֆուրում տեղի ունեցածը, այն, ինչ կատարվեց քրիստոնյա համայնքի հետ «Իսլամական պետության» ձեռքով Սիրիայում, Իրաքում:
   «ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված բանաձևում ասվում է, որ կառավարությունը չպետք է իրեն ասոցացնի «հայերի կամ այլ ցեղասպանությունների ժխտման հետ»: Մեր խորհրդարանը պետք է անի նույնը»,-գրել է Արա Դարզին:
   ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել 405-ը, դեմ՝ 11-ը:

   Սկզբնաղբյուր՝ www.armenpress.am

Վերջին հայտարարություններ
Հրապարակումներ մամուլում
04/08/2020
Սմբատ Գոգյանը լքել է նախարարությունում հրավիրված լսումները
panorama.am
04/08/2020
ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը՝ թեստերի արտադրության վերաբերյալ
03/08/2020
Որոշ քաղաքական գործիչներ, պատմաբաններ գաղտնի կապի մեջ են մտել Թուրքիայի պատմաբանների, քաղաքական գործիչների հետ, արդյունքում ունենք 2 գիրք, որտեղ ասվում է՝ պիտի հաշտվենք ագրեսիվ հարևանի հետ. Մելքոնյան
tert.am
03/08/2020
Աշոտ Մելքոնյան. «Ինչպե՞ս կարելի է կողմերին հաշտեցնել, երբ մեկը զոհ է, մյուսը՝ ոճրագործ»
aravot.am
27/07/2020
Հայաստանը՝ Միջազգային աստղագիտական միության տարածաշրջանային կենտրոն
irates.am
24/07/2020
Աշոտ Մելքոնյան. «Ազգային նկարագիր ձեւավորելու առումով այս դասագրքերն առոչինչ են»
aravot.am
Կայքը հաճախել են
2 894 759

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  15:06, 06/08/2020 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - COVID-19 - Բաժանմունքներ
Նախագահության անդամներ - Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Նորություններ - Գիտաժողովներ - Հրապարակումներ մամուլում
Հայտարարություններ - Լուսանկարներ - Տեսադարան - «Գիտություն» թերթ - Հիմնադրամներ - Հոբելյաններ
Հրատարակություններ - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - Համալսարաններ
Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2020, Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: