National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
«Գիտություն» թերթ
N333 սեպտեմբեր 2019թ.
N333
Կառուցվածք
Բաժանմունքներ
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Նորություններ
Գիտաժողովներ
Հրապարակումներ մամուլում
Հայտարարություններ
Լուսանկարներ
Տեսադարան
«Գիտություն» թերթ
Հիմնադրամներ
Հոբելյաններ
Հրատարակություններ
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
Համալսարաններ
Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում
Կայքի քարտեզ
Նորություններ
24/09/2019
ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցավ Դմիտրի Մենդելեևի պարբերական աղյուսակի 150-ամյակին նվիրված հանդիսավոր նիստ

   Սույն թվականի սեպտեմբերի 24-ին ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցավ Դմիտրի Մենդելեևի պարբերական աղյուսակի 150-ամյակին նվիրված հանդիսավոր նիստ:
   Նիստը բացեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: Շնորհավորելով ներկաներին՝ քիմիական տարրերի Դմիտրի Մենդելեևի պարբերական աղյուսակի 150-ամյա հոբելյանի կապակցությամբ՝ Ռադիկ Մարտիրոսյանն ասաց. «Մենք՝ բոլորս, հպարտանում ենք, որ մեր հայրենակից, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Յուրի Ցոլակի Հովհաննիսյանը վճռորոշ ներդրում ունի նոր քիմիական տարրերի կանխագուշակման և սինթեզի բնագավառում: Նրա անվան հետ է կապված պարբերական աղյուսակի յոթ նոր քիմիական տարրերի հայտնագործությունը: Դա հնարավոր եղավ իրագործել Յուրի Հովհաննիսյանի կողմից գերծանր ատոմների միջուկների կառուցվածքից կախված «կայունության կղզու» հայտնագործման շնորհիվ: Այդ հայտնագործությունը կարելի է դասել մատերիայի ինքնակազմակերպման հիմնարար օրենքների թվին: Յուրի Հովհաննիսյանի ակնառու հայտնագործությունների շարքի ճանաչումն արտահայտվեց նրանով, որ 2016թ. IUPAC-ը որոշեց ի պատիվ ակադեմիկոս Հովհաննիսյանի՝ նրա ղեկավարությամբ ստացված 118-րդ ատոմական համարով տարրն անվանել oganesson»:

20190924_body_1.jpg
   «Ուրախ եմ, որ ակադեմիան նույնպես ներգրավված է Մենդելեևի պարբերական աղյուսակի ստեղծման 150-ամյակի միջոցառումներին, որոնք ամբողջ աշխարհում են տեղի ունենում: Հայաստանը դրանից անմասն չէ և հատկապես վերջին տարիներին անմասն չէ, որովհետև մեր մեծ գիտնականի անվան հետ էլ է կապվում աղյուսակում որոշակի գործընթացներ և հայտնագործություններ»,- ասաց  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Նա ընթերցեց ՀՀ նախագահ Արմեն Սրագսյանի ուղերձը, որում նշված է.  «Հանդիսավոր նիստի հարգելի մասնակիցներ, ջերմորեն ողջունում եմ բոլորիդ՝ ակնկալելով, որ այս միջոցառումը ոչ միայն փորձի, տեղեկատվության փոխանակման լուրջ հարթակ կդառնա, այլև գիտական համագործակցության ամրապնդման հնարավորություն կընձեռի և կնպաստի նոր կապերի ստեղծմանը: Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում կազմակերպված այս միջոցառումը նվիրված է մի իրադարձության, որը շրջադարձային է եղել համաշխարհային գիտության զարգացման համար: Ռուս տաղանդավոր գիտնական Դմիտրի Մենդելեևի ստեղծած պարբերական աղյուսակն այն մեծագույն նվաճումներից է, որն առաջացիկ նշանակություն է ունեցել ոչ միայն իր ժամանակի, այլև հետագա տասնամյակների համար: Այն այսօր էլ շարունակում է մնալ հիմնարար և կուռ մի համակարգ հետագա գյուտերի և հայտնագործությունների համար: Պարբերական աղյուսակի պատմությունը մարդկային մտքի և ոգու կարողություններն ի ցույց դնելու լավագույն օրինակ է, որի շնորհիվ գիտությունն ու մարդկությունը շարժվել են առաջ: Միաժամանակ, այն անհատի հանճարեղ մտքի և միջազգային հետազոտական ջանքերի համադրության հրաշալի մոդել է: Խոսելով պարբերական աղյուսակի հոբելյանի մասին՝ չենք կարող չնշել Հայաստանի քիմիկոսների և ֆիզիկոսների` ամբողջ աշխարհում ճանաչում գտած, արդյունավետ գիտական հետազոտությունները և ձեռքբերումները: Այսօր նիստին մասնակցում է նրանցից մեկը՝ մեր ժամանակակիցը, ականավոր գիտնական ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը, ով հսկայական ավանդ ունի գիտության, մասնավորապես, միջուկային ֆիզիկայի զարգացման գործում: Նրա հետազոտական անխոնջ ջանքերի և գիտական գործունեության արդյունքում Մենդելեևի աղյուսակը համալրվել է նրա իսկ հայտնագործած նոր տարրով: Այն կոչվել է մեր մեծ հայրենակցի անունով՝ oganesson: Սա մեր ողջ ժողովրդի հպարտությունն է: Վստահ եմ, որ մեր հարգարժան հայրենակիցը կշարունակի իր գիտահետազոտական արդյունավետ գործունեությամբ այսուհետ ևս բարձր պահել հայագիտական միտքը: Կրկին ողջունում եմ ձեզ, մաղթում եմ արդյունավետ աշխատանք և ամենայն բարիք: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան»:

20190924_body_2.jpg
   ՌԴ ԳԱ ակադեմիկոս,  ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ  Յուրի Հովհաննիսյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով պարգևատրվեց Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով գիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ունեցած ակնառու նվաճումների համար: Շքանշանը ակադեմիկոս Հովհաննիսյանին հանձնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
   Ողջույնի ելույթներով հանդես եկան Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, Հայաստանում Բելառուսի դեսպանատան  ավագ խորհրդական  Սերգեյ Տրոցյուկը, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկին, Դմիտրի Մենդելեևի պարբերական աղյուսակի 118-րդ «Oganesson» (Օգանեսոն)  տարրի մրցանակակիր  Սոֆիյա Այդինյանը, Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանը:
   Յուրի Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիային Դմիտրի Մենդելեևի պարբերական աղյուսակի 150-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման համար: Իր խոսքում նա ընդգծեց Մենդելեևի գիտական բացահայտման հավերժական նշանակությունը համաշխարային գիտության համար: «Եթե դուք զբաղվում եք այն գիտությամբ, որով զբաղվում էր Դմիտրի Մենդելեևը, ապա փառք ու պատիվ ձեզ: Եթե դուք զբաղվում եք այլ գործերով, ապա իմացեք, որ ամեն մի գործում առկա է Մենդելեևի գիտական ժառանգության մի մասնիկ»,- ասաց Յուրի Հովհաննիսյանը:
   Ելույթներին հաջորդեց «Դ.Ի. Մենդելեևի պարբերական աղյուսակի ստեղծման 150-ամյակը», «Ծանր մետաղների և ռադիոնուկլիդների մուտագեն գործոնները բնության մեջ», «Կենսանմանակային մետաղակոմպլեքսային հակաօքսիդիչներ», «Դ.Ի. Մենդելեևի ներդրումը երկրաքիմիայում: Երկրաքիմիայի կիրառումը երկրաբանական և հնագիտական խնդիրների լուծման մեջ» թեմաներով գիտական զեկուցումների ներկայացումը:

   ՀՀ ԳԱԱ  Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   24.09.2019թ.

Վերջին հայտարարություններ








Ընդունվում են Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի 2020թ. հայտերը

2019թ. հոկտեմբերի 21-26-ը ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը Երևանում և Մեղրիում կազմակերպում է «Էլեկտրոնների, պոզիտրոնների, նեյտրոնների և ռենտգենյան ճառագայթների ցրումն արտաքին ազդակների առկայությամբ» ավանդական միջազգային գիտաժողով և Գ.Ա. Ասկարյանի անվան երիտասարդ գիտնականների դպրոցը

2019թ. հոկտեմբերի 24-ին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը կազմակերպում է հոբելյանական գիտական նստաշրջան՝ նվիրված Ակսել Բակունցի ծննդյան 120-ամյակին

ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը 2019 թ. նոյեմբերի 7-ին կազմակերպում է սեմինար «Թունավոր միացությունների ազդեցություններ և քաղցկեղ. կրթությունից մինչև հետազոտություն» խորագրով: Դասախոսություններն անց են կացվելու անգլերեն լեզվով Հելգա Շտոպպերի, Էյլուլ Բանկօղլուի և Ջիմա Կոնդանդարամանի կողմից: Գրանցման վերջնաժամկետը՝ նոյեմբերի 4

ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտը 2019 թ. նոյեմբերի 21-ին կազմակերպում է միջազգային գիտաժողով` նվիրված UNESCO-ի հռչակած փիլիսոփայության համաշխարհային օրվան: Լրացուցիչ տեղեկությունների համար՝ e-mail: jijyan@mail.ru

ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտը 2019 թ. նոյեմբերի 26-ին կազմակերպում է գիտաժողով՝ նվիրված ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի 50-ամյակին: Լրացուցիչ տեղեկությունների համար՝ e-mail: jijyan@mail.ru

«Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» ՀԿ-ն 2019թ. նոյեմբերի 28-30-ը կազմակերպում է երիտասարդական 5-րդ գիտաժողովը, որն այս տարի նվիրված է Մաշտոցյան Մատենադարանի հիմնադրման 60-ամյակին

Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակակիրների հետ 70-րդ հանդիպում

Հրապարակումներ մամուլում
14/10/2019
Մերկուրին կանցնի արեգակի սկավառակի վրայով
hetq.am
11/10/2019
​Հայաստան. գիտական աստիճանների համապատասխանեցում եվրոպական չափանիշներին
ankakh.com
09/10/2019
Մահացել է ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հիմնադիր տնօրեն Արմեն Սաղաթելյանը. հոգեհանգիստը` հոկտեմբերի 10-ին
www.aysor.am
16/09/2019
ՀՀ-ում կգործի սողունների պահպանման ու բազմացման կենտրոն
news.1tv.am
23/07/2019
Գիտության տոն նոր ուսումնական տարում
hhpress.am
13/06/2019
Հայաստանի պատուհանը Բաշկիրիայում
hhpress.am
Կայքը հաճախել են
1 794 581

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  00:07, 21/10/2019 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Բաժանմունքներ
Նախագահության անդամներ - Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Նորություններ - Գիտաժողովներ - Հրապարակումներ մամուլում
Հայտարարություններ - Լուսանկարներ - Տեսադարան - «Գիտություն» թերթ - Հիմնադրամներ - Հոբելյաններ
Հրատարակություններ - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - Համալսարաններ
Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2019, Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: