National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
«Գիտություն» թերթ
N345 սեպտեմբեր 2020թ.
N345
COVID-19
Կառուցվածք
Բաժանմունքներ
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Նորություններ
Գիտաժողովներ
Հրապարակումներ մամուլում
Հայտարարություններ
Լուսանկարներ
Տեսադարան
«Գիտություն» թերթ
Հիմնադրամներ
Հոբելյաններ
Հրատարակություններ
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
Համալսարաններ
Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում
Կայքի քարտեզ
Նորություններ
25/03/2019
ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքն ամփոփեց 2018թ. գործունեության արդյունքները բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովում

   Սույն թվականի մարտի 25-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը:
   Ժողովի ընթացքում 2018թ. գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները ներկայացրեց բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռադիկ Կոստանյանը: Այսպիսով, բաժանմունքի կազմում ընդգրկված են Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը, Ֆիզիկական հետազոտությունների, Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների, Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտները, ԻԿՐԱՆԵՏ միջազգային կենտրոնը և «Գալակտիկա» ՓԲԸ-ը:
   Կազմակերպվել է 8 գիտաժողով, տպագրվել են` 5 մենագրություն (3-ն արտասահմանում), 216 հոդված (116-ն արտասահմանում), 141 թեզիս (65-ն արտասահմանում), 5 ուսումնական ձեռնարկ, ստացել են 8 արտոնագիր:
Բաժանմունքի կազմում ընդգրկված են` ԳԱԱ 9 ակադեմիկոս, 12 թղթակից և 29 արտասահմանյան անդամներ:
Հաշվետու տարում ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վ. Հարությունյանը պարգևատրվել է «Այլընտրանքային էներգիայի և էկոլոգիայի միջազգային ասոցիացիա»-ի ոսկե մեդալով և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի և Մոսկվայի պետական համալսարանի ակադեմիկոս Ն.Մ.Էմանուելի հուշամեդալով, ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն ֆ.-մ.գ.թ. Տ. Զաքարյանը պարգևատրվել է  ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի մեդալով, ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի գիտաշխատող ֆ.-մ.գ.թ. Ա. Մակարյանը պարգևատրվել է  ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի մեդալով:

20190325_2_body.jpg

   Ժողովին ներկայացվեցին  հետևյալ գիտական զեկուցումները՝

  • «Ֆունկցիոնալացված մագնիսական նանոնյութեր չարորակ ուռուցքների` բարձր արդյունավետությամբ մագնիսական գերտաքացման համար», զեկուցող` ֆ.-մ.գ.թ. Ա. Մանուկյան
  • «Աստղաքիմիան որպես աստղակենսաբանության հիմք` պարզագույն մոլեկուլներից մինչև կենսամարկերներ այլ մոլորակներում», զեկուցող` ֆ.-մ.գ.թ. Ա. Եղիկյան
  • «Ռենտգենյան ակուստաօպտիկայի նոր կիրառությունների մասին», զեկուցող` ֆ.-մ.գ.թ. Վ. Քոչարյան
  • «Ակտիվ գալակտիկական միջուկների ուսումնասիրությունը բարձր էներգիաների տիրույթում», զեկուցող` ֆ.-մ.գ.թ. Ն. Սահակյան
  • «Ռադիոհաճախականային պլազմայի հսկման և ղեկավարման եղանակներն արդի տեխնոլոգիական պրոցեսներում», զեկուցող` Ս.Սարգսյան

   Բաժանմունքի կազմակերպությունների կարևորագույն և կիրառական արդյունքներ

   Վ.Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան (ԲԱ)

   Կարևոր արդյունքներ

   Օպտիկական և ռենտգենյան դիտողական տվյալների հիման վրա կատարվել է 200-ից ավելի ռենտգենյան գալակտիկաների սպեկտրային հետազոտություններ և առաջին անգամ տրվել են դրանց ակտիվության դասերը: Հայտնաբերվել է հազվադեպ հանդիպող նոր գերլուսատու 55 ենթակարմիր գալակտիկա և ստեղծվել է ենթակարմիր գալակտիկաների ամենամեծ ընտրանքը (ղեկ.՝ ֆ.-մ.գ.թ. Ա. Միքայելյան):
   V1318 Cyg էրուպտիվ աստղի մանրակրկիտ սպեկտրային և լուսաչափական հետազոտությունների հիման վրա պարզաբանվել է, որ այս օբյեկտը ներկայացուցիչն միջին զանգվածի երիտասարդ էրուպտիվ աստղերի նոր ենթադասի (ղեկ.՝ ֆ.-մ.գ.դ. Տ. Մաղաքյան):
   Ցույց է տրվել, որ Գալակտիկայի կենտրոնից 5 և 7 կիլոպարսեկ շառավիղներով սահմանափակված օղակում Գալակտիկայի մեծամասշտաբ մագնիսական դաշտն ուղղված է ժամացույցի սլաքի շարժման ուղղությանը հակառակ (ղեկ.՝ ֆ.-մ.գ.թ. Ռ. Անդրեասյան):

   Կիրառական աշխատանքների արդյունքներ

   Հայ-ռուսական համատեղ կայանում 210 դիտողական գիշերների ընթացքում արհեստական արբանյակների համար կատարվել է շուրջ 420,000 չափում և վերականգնվել է 630 ուղեծիր (ղեկ.՝ ֆ.-մ.գ.թ. Հ. Հարությունյան):

   Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ (ՌՖԷԻ)

   Կարևոր արդյունքներ

   Հետազոտվել են ֆրենելյան դիէլեկտրական միկրոոսպնյակներից բաղկացած փուլավորված ալեհավաքային ցանցի հատկությունները: Պատրաստվել է 4 x 4 ցանց, որի տարրն իրենից ներկայացնում է 2λ x 2λ x 3λ զուգահեռանիստի տեսքով ε = 1,6 դիէլէկտրական հաստատունով ոսպնյակ: Մշակված ցանցի հիման վրա նախատեսվում է կառուցել միլիմետրային ալիքների երկչափ տեսածրման անտենա ավտոմեքենաների վարման համակարգերում օգտագործման համար (ղեկ.`  թղթ.անդ. Ա.Հախումյան):
   Ուսումնասիրվել է լույսի տարածումը նոսր ֆոտոնային բյուրեղներում: Ստացվել է վերլուծական արտահայտություն անցման գործակցի համար: Կանխագուշակվել է լույսի ուղղման երևույթը, որը փորձնականորեն դիտվել է միկրոալիքային տիրույթում: Նման վարքը պայմանավորված է ֆոտոնի շարժունության ճնշմամբ դիէլէկտրական թափանցելիության անհամասեռության ուղղությամբ: Պատճառը ցածր էներգիայով և տեղայնացված վիճակների ի հայտ գալն է, ինչը ճնշում է ֆոտոնի շարժունությունը լայնական ուղղությամբ և ստիպում է ֆոտոնին ուղղվել անկախ անկման անկյունից (ղեկ.՝ ֆ.-մ.գ.դ. Ժ.Գևորգյան):   

   Կիրառական աշխատանքների արդյունքներ

   Ստեղծվել է հակառակորդի խոցման միջոցների ճնշման սարք (ղեկ.` ֆ.-մ.գ.թ. Ա.Մակարյան):

   Առաջարկվել և հետազոտվել է ռադարների ազդանշանների  թվային մշակման նոր եղանակ, հիմնված հաճախականության օրթոգոնալ բաժանման բազմապատկման (OFDM) տեխնոլոգիայի վրա: Մշակված եղանակը հնարավորություն է տալիս բազմաթիրախային իրավիճակում իրականացնել միարժեք համապատասխանություն հնարավոր հեռավորությունների  և հնարավոր արագությունների բազմությունների մեջ: Մշակված եղանակը պահանջում է շատ ավելի փոքր հաշվողական  պաշարներ, քան ներկայում լայնորեն օգտագործվող հայտնի  եղանակները  (ղեկ.`  թղթ.անդ. Ա.Հախումյան):

   Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ

   Կարևոր  արդյունքներ

   Կալիում պարունակող բարձրջերմաստիճանային նանոբջջի L = λ/2 = 380 նմ հաստության շրջակայքում հայտնաբերվել և հետազոտվել է Լեմբի կոլեկտիվ շեղման երևույթով պայմանավորված,  խտության աճին զուգընթաց գրանցվող սպեկտրային անցումների «կապույտ շեղում» (ղեկ.՝ ֆ.-մ.գ.դ. Դ.Սարգսյան):
   Yb:LuAlO3 և Yb:YAlO3 միաբյուրեղների հիման վրա լազերների մշակման համար հետազոտվել է բյուրեղացման պայմանների ազդեցությունը օպտիկական բնութագրերի վրա, Չոխրալսկու և Բրիջմենի եղանակներով ստացվել են ակտիվատորի տարբեր կոնցենտրացիաներով բյուրեղներ: Որոշվել է դիոդային մղմամբ մոդուլված բարորակության ռեժիմում YAlO3:Yb բյուրեղների  գեներացման համար Yb իոնների օպտիմալ կոնցենտրացիան (2-3 ատ%) (ղեկ.՝ ֆ.-մ.գ.դ. Ա.Պետրոսյան):

   Կիրառական աշխատանքների արդյունքներ

   Նախանշված հատկություններով սինթեզված ածխածնային նանոմասնիկների և մետաղ-ածխածնային նանոկոմպոզիտների գործնական կիրառման նպատակով ձեռնարկվել են աշխատանքներ տեխնոլոգիական (հիբրիդային սուպերկոնդենսատորների մշակում, հեղուկների արդյունավետ ֆիլտրերի ստեղծում), բժշկական (քաղցկեղային բջիջների քայքայում մագնիսական հիպերթերմիայի եղանակով), ռազմաարդյունաբերական (ենթակարմիր ճառագայթման կլանիչ և հակառադարային պաշտպանական շերտերի ստեղծում) ուղղություններով (ղեկ.` ֆ.-մ.գ.թ. Ա.Մանուկյան):
   Ատոմական գոլորշիների և լազերային ճառագայթման ռեզոնանսային փոխազդեցության հիման վրա մշակվել են տարբեր բնութագրերով օպտիկական սկալյար և վեկտորային մագնիսաչափների լաբորատոր մոդելներ՝ գեոմագնիսական դաշտի մշտադիտարկման, ուժեղ գրադիենտային դաշտերի չափման և այլ կիրառությունների համար: Սարքերի մշակումներում օգտագործվել են մատչելի հենքով էլեկտրոնային տարրեր և սեփական ծրագային ապահովում՝ ավտոնոմ աշխատանքի համար (ղեկ.`  թղթ.անդ. Ա.Պապոյան):

   Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ

   Կարևոր արդյունքներ

   Հետազոտվել է ուղղագիծ հավասարաչափ շարժվող լիցքավորված մասնիկների թանձրուկների շղթայի ճառագայթումը, երբ այն անցնում է վակուումում գտնվող դիէլեկտրական գնդի կենտրոնով։ Ցույց է տրվել, որ խնդրի պարամետրերի որոշակի արժեքների դեպքում, հաճախությունների նեղ տիրույթում կարող է մակածվել ինտենսիվ ճառագայթում, երբ ճառագայթվող էներգիան համեմատական է շղթայում թանձրուկների թվի քառակուսուն (ղեկ.՝ ակ. Ա. Մկրտչյան):
   Փորձնականորեն ցույց է տրվել, որ քվարցի միաբյուրեղի ատոմական հարթություններին ուղղահայաց կիրառված կետային ջերմային գրադիենտի միջոցով հնարավոր է սպիտակ փնջից առանձնացնել որոշակի անկյունային ու սպեկտրային լայնությամբ ռենտգենյան փունջ և այն կիզակետել հարթության մեջ (ղեկ.՝ ֆ.-մ.գ.թ. Վ. Քոչարյան):

   Կիրառական աշխատանքների արդյունքներ

   Ակուստապլազմային միջավայրում իոնապլազմային փոշիացման եղանակով սինթեզվել են դժվարահալ մետաղների և այլ նյութերի տարբեր հարաբերական խտության ու կարգավորվածության աստիճանի միջավայրեր, որոնք կարող են օգտագործվել լայն տիրույթի էլեկտրամագնիսական ալիքների կլանիչ-փոխակերպիչ սարքերի ստեղծման համար:
   Մշակվել է գերթույլ ակուստիկական ալիքների գրանցման նոր մեթոդ, որը պայմանավորված է ակուստաֆիզիկական մեթոդներով կենսաբանական օբյեկտների ակուստիկական արձագանքերի  գրանցմամբ (ղեկ.՝ թղթ. անդ. Ա. Մկրտչյան):
   «COMSOL MULTIPHYSICS» ծրագրային միջավայրում մշակվել է բյուրեղներում, ակուստիկական ալիքների առկայությամբ պայմանավորված, տարբեր առանցքներով դեֆորմացիայի բաշխման քարտեզի ստացման մեթոդ (մոդելավորման եղանակ): Մշակվել և պատրաստվել է 0.1÷1 ՄՀց տիրույթի էլեկտրամագնիսական ազդանշանների ուժեղարար (ղեկ.՝ ֆ.-մ.գ.թ. Վ. Քոչարյան):
   Ակուստաֆիզիկայի տարբեր մեթոդների կիրառմամբ մշակվել ու ստեղծվել է նոր տիպի բարձր արտադրողականությամբ ջրածնային գեներատորի լաբորատոր նմուշ (ղեկ.՝ ֆ.-մ.գ.թ. Վ. Նալբանդյան):

   ԻԿՐԱՆԵՏ  ՄԿ

   Կարևոր արդյունքներ

   Համադրելով տարբեր դիտակներով ռադիոտիրույթից մինչև բարձր էներգիաների գամմա տիրույթներում գրանցված տվյալները՝ ցույց է տրվել, որ IceCube դիտակով գրանցված գերբարձր էներգիաների նեյտրինոները, ամենայն հավանականությամբ, առաջանում են TXS 0506+056 հեռավոր բլազարից (ղեկ.՝ ֆ.- մ.գ.թ. Ն. Սահակյան):

   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   25.03.2019թ.

Վերջին հայտարարություններ








2020թ. սեպտեմբերի 18-ին անցկացվեց «Հորիզոն 2020» ծրագրի Green Deal մրցույթի շրջանակներում Արևելյան գործընկերության երրորդ երկրների ֆինանսավորման հնարավորությունների վերաբերյալ վեբինարի առաջին սեսիան: Վեբինարի 2րդ և 3րդ սեսիաների գրանցումը, որոնք կկայանան 2020թ. հոկտեմբերի 2-ին և 8-ին, բաց է

Ս/թ սեպտեմբերի 30-ին ժամը 15:00-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Բաղրամյան 24, 2-րդ հարկ) տեղի կունենա «Հովհաննես Թումանյան. հանրագիտարանի» շնորհանդեսը: «Հայկական հանրագիտարան. հրատարակչություն»

ՀՀ ԳԱԱ Հ. Բունիաթյանի անվ. կենսաքիմիայի ինստիտուտը դեկտեմբերի 3-4-ը հրավիրում է մասնակցելու ակադեմիկոս Արմեն Գալոյանի 90-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին` «ՆԵՅՐՈԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ» խորագրով: Գրանցման վերջնաժամկետը` 2020թ.-ի հոկտեմբերի 15-ն է, իսկ տպագիր աշխատանքները ներկայացնելու վերջնաժամկետը` հոկտեմբերի 31-ը:

ILUCIDARE հատուկ մրցանակներ. «Եվրոպական ժառանգության մրցանակ» the European Heritage Awards / Europa Nostra Awards 2021թ. մրցույթը հայտարարված է

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը հայտարարում է 2020-2021 ուս տարվա ընդունելություն մագիստրատուրայում

COST ծրագրի շրջանակներում հայտարարված է մրցույթ` ընթացող նախագծերին միանալու նպատակով

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հրապարակումներ մամուլում
20/10/2020
Աշխարհը ստիպված է լինելու առերեսվել թուրքական վտանգին
hhpress.am
15/10/2020
Գիտական շրջանակն արտերկրի գործընկերներին պատմել է թուրք- ադրբեջանաահաբեկչական դաշինքի պատերազմի մասին
armenpress.am
11/10/2020
Իսրայելցի գիտնականները կոչ են արել կառավարությանն անհապաղ դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին
armenpress.am
07/10/2020
«Սրանք Ադրբեջանի վերջին հուսահատ փորձերն են»
hhpress.am
05/10/2020
Այս պատերազմը Ադրբեջանի վերջին պատերազմն է․ Աշոտ Մելքոնյան
shantnews.am
23/09/2020
Հայաստանյան հնագիտական բացահայտումների հետքերով կամ՝ Վաղ բանական մարդը ձեւավորվել է նաեւ Եվրասիայում
hhpress.am
Կայքը հաճախել են
3 672 083

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  15:44, 20/10/2020 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - COVID-19 - Բաժանմունքներ
Նախագահության անդամներ - Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Նորություններ - Գիտաժողովներ - Հրապարակումներ մամուլում
Հայտարարություններ - Լուսանկարներ - Տեսադարան - «Գիտություն» թերթ - Հիմնադրամներ - Հոբելյաններ
Հրատարակություններ - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - Համալսարաններ
Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2020, Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: