ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
04/12/2018
«Սպիտակի երկրաշարժ, 30 տարի անց. փորձ և հեռանկարներ» միջազգային գիտաժողովը սկսեց իր աշխատանքը

   Սույն թվականի դեկտեմբերի 4-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Սպիտակի երկրաշարժ, 30 տարի անց. փորձ և հեռանկարներ» միջազգային գիտաժողովը՝ նվիրված 1988թ-ի աղետալի երկրաշարժի տարելիցին:
   Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: «Սպիտակի երկրաշարժը մասնագիտական առումով իր հզորությամբ սովորական երկրաշարժ էր, եթե ի նկատի ունենանք պատմության ընթացքում աշխարհում տեղի ունեցող բազմաթիվ երկրաշարժեր: Բայց այս երկրաշարժն ունի կարևոր բնութագիր` կապված մեր ժողովրդի ունեցած կորուստների հետ: Առաջինը 25000 մարդկային զոհերն են, որ մենք ունեցանք այս երկրաշարժի հետևանքով և մյուսը, հսկայական նյութական կորուստները, որոնք հասան մինչև 15-20 միլիարդ ԱՄՆ դոլարի: Այսինքն, մարդկային և ռեսուրսների կորստի տեսակետից աննախադեպ էր այս երկրաշարժը:

20181204_body4.jpg

Նման կորուստների հիմնական պատճառն  այն էր, որ երկրաշարժի տարածքում շինարարական կառույցների նախագծման և կառուցման ընթացքում թույլ են տրված եղել բազմաթիվ սխալներ: Այդ պրոբլեմի գծով Հայաստանի գիտնականների կողմից մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել, և այդ աշխատանքների արդյունքում պետականորեն այժմ հաստատված են շինարարական, սեյսմիկ միանգամայն այլ ցուցանիշներ: Սպիտակի երկրաշարժի մասին բավականին մեծ մշակումներ են արված, և դրանց մի մասը կներկայացվի այս գիտաժողովի ընթացքում»,- իր խոսքում մասնավորապես ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը` մաղթելով գիտաժողովի մասնակիցներին հետաքրքիր քննարկումներ: Նա հույս հայտնեց, որ գիտաժողովի ընթացքում մասնագետները կներկայացնեն նորանոր հետազոտություններ և կփոխանակեն իրենց ունեցած փորձը:

20181204_body3.jpg
   Գիտաժողովի մասնակիցներին ողջունեցին նաև ՄԱԶԾ գրասենյակի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը և ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի ներկայացուցիչ Ուիլիամ Վորդերը: Այնուհետև մասնակիցները դիտեցին Սպիտակի ավերիչ երկրաշարժին նվիրված վավերագրական ֆիլմ, որին հաջորդեցին զեկուցումները:
   Սպիտակի 1988թ. երկրաշարժի հետևանքով առաջացած հասարակական ցնցումը նոր մակարդակի է հասցրել սեյսմատեկտոնական գիտելիքները, երկրաշարժերի երկրաբանությունը և սեյսմիկ վտանգների գնահատումը Հայաստանում: Այն կարևոր խթան է հանդիսացել երկրում ակտիվ տեկտոնիկայի և պալեոսեյսմաբանական ուսումնասիրությունների համար և նպաստել է միջազգային համագործակցությանը:

20181204_body2.jpg
«Սպիտակի երկրաշարժ, 30 տարի անց. փորձ և հեռանկարներ» միջազգային գիտաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանել գիտնականներ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իտալիայից, Վրաստանից, Գերմանիայից, Հունաստանից, Իրանից, Տաջիկստանից, Թուրքիայից, Թուրքմենստանից, Ղազախստանից, Ղրղստանից, Հոլանդիայից, Ճապոնիայից, Քաթարից, Բելգիայից և Կանադայից:

20181204_body1.jpg
   Գիտաժողովն իր աշխատանքները կշարունակի մինչև դեկտեմբերի 7-ը: Գիտաժողովի մասնակիցները կայցելեն Գյումրի և էպիկենտրոնային գոտի:
   Գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ-ն և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   04.12.2018թ.


Ազդեր








Ս․թ․ հունիսի 09-12-ը ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը և Երևանի պետական համալսարանը կազմակերպում են 2-րդ Միջազգային գիտաժողով՝ «Biodiversity, Conservation and Climate Change (Toward COP 17)» (ԵՊՀ, Ալեք Մանուկյան1)

Ս.թ. ապրիլի17-ին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը, ՀՀ-ում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում, կազմակերպում է միջազգային գիտական գիտաժողով «Հայ-ֆրանսիական մշակութային կապերի պատմությունից» թեմայով

Ս.թ. ապրիլի 20-ին, ժամը 15.00-ին ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում տեղի կունենա «Իրավունքի դերը արժեքների համաշխարհային համայնքի ծագման գործում (Միրեյ Դելմա-Մարտի)» թեմայով սեմինար

Ս.թ. ապրիլի 20-ին, ժամը 14.00-ին ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում տեղի կունենա «Երկրաքաղաքականության ֆրանսիական դպրոցը» թեմայով սեմինար

2026թ. մայիսի 4-8-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների և ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտները կազմակերպում են 15-րդ միջազգային սիմպոզիում և COST գիտաժողով «Օպտիկան և նրա կիրառությունները (OPTICS-15)» թեմայով (ք.Երևան)

Ս.թ. մայիսի 16-19-ը, ժամը 10։00-ից ՀՀ ԳԱԱ Լ.Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտը և Երևանի Հերացու անվան պետական համալսարանը՝ «Սթրեսի և վարքի ուսումնասիրության միջազգային ընկերության» հետ համատեղ, կազմակերպում են «Նյարդագիտության շաբաթ 2026» միջազգային գիտաժողով

2026թ․ մայիսի 25-29-ը ՀՀ ԳԱԱ Վ․Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանը Բյուրականում կազմակերպում է «Աստղագիտության հաղորդակցումը հասարակության հետ» միջազգային գիտաժողով

Ս. թ. հունիսի 16-17-ը ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը և «Կարին» գիտական կենտրոնը կազմակերպում են «Ոգի-գաղափար-ինքնություն․ ավանդույթից՝ արդիականություն» պարագիտական գիտաժողով (ք.Երևան)

2026թ. hունիսի 21-28-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը անց է կացնում «Փնջեր և ճառագայթներ, փոխազդեցություն և կիրառություններ» միջազգային գիտաժողով և «Ճառագայթային ֆիզիկա» Ալպիկյան միջազգային գիտական դպրոց (ASRP)՝ նվիրված ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանին (ք. Երևան և Ջերմուկ)

ԱՊՀ Նանոտեխնոլոգիաների միջազգային նորարարական կենտրոնը (IINC CIS) հայտարարում է ԱՊՀ երկրների երիտասարդ գիտնականների և մասնագետների համար դրամաշնորհների և վերապատրաստման մրցույթ (Դուբնա, 2026)

Հրապարակումներ մամուլում
29/04/2026

Գիտակարգ․ Քվանտային ֆիզիկա | Քվանտային տեխնոլոգիաների հիմքում ընկած երևույթներ
boon.am
28/04/2026

Գիտության զարգացումը մեր քաղաքականությունն է. վարչապետ
hetq.am
28/04/2026

2022-ից գիտության ֆինանսավորման ծավալները գրեթե եռապատկվել են, որոշ ուղղություններով ներդրումներն աճել են ավելի քան 8 անգամ. ԳԱԱ նախագահ
1lurer.am
28/04/2026

Գիտության զարգացումը մեր քաղաքականությունն է. ՀՀ վարչապետ
1lurer.am
Կայքը հաճախել են
7 754 053

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  15:55, 30/04/2026 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2026 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: