ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Երվանդ Զորյան
դոկտոր, պրոֆեսոր
COVID-19
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում
Կայքի քարտեզ
Նորություններ
03/11/2018
Սևանա լճի արդի խնդիրներին նվիրված կլոր սեղան` ՀՀ ԳԱԱ-ում

    ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցավ կլոր սեղան` նվիրված Սևանա լճի արդի խնդիրներին: Կլոր սեղանին մասնակցեցին ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, ՀՀ ԳԱԱ-ին առընթեր Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի անդամներ, ՀՀ ԳԱԱ և այլ գիտական և հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, գիտական հասարակայնության ներկայացուցիչներ:

    Մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: «Մեր հանրության ուշադրության կենտրոնում է Սևանա լիճն իր հատուկ աշխարհագրական, բնապահպանական և հասարակական նշանակության առումով: Երբեմն Սևանա լճի վերաբերյալ  ընդունվում են որոշումներ, երաշխավորություններ, որոնք, ըստ էության, հիմնավորված չեն ոչ գիտականորեն, ոչ էլ բխում են անհրաժեշտ խնդիրների լուծման անհրաժեշտությունից: Քանի որ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը Գիտությունների ազգային ակադեմիայում է, մենք կազմակերպեցինք այս քննարկումը, որպեսզի հնարավորին թվով մասնագետներ և գործին տեղյակ մարդիկ ներկա լինեն, և հնչեցնենք այն կարևոր խնդիրները և առաջարկությունները, որոնք կներկայացնենք կառավարությանը և համապատասխան մարմիններին»,- իր ելույթում, մասնավորապես, ասաց Ռադիկ Մարտիրոսյանը:

20181103_1.jpg
    «Սևանա լճի հիմնախնդիրները խիստ արդիական են, քանի որ գոյություն ունեն Սևանա լճի մակարդակի բարձրացման հարցերը, որոնցից առաջին հերթին կախված է ջրի որակը: Այս տարի մենք ականատես եղանք Սևանա լճի  մեծ մասշտաբի ծաղկմանը կապտականաչ ջրիմուռներով: Լուրջ խնդիր է նաև լճում կենսառեսուրների ոչ պատշաճ մակարդակի պահպանությունը: 

    Սևանա լճի հիմնախնդիրները մինչ այժմ դիտարկվել են հիմնականում մեր տարածաշրջանի խնդիրներից առանձին: Եվ մենք տեսնում ենք այսօր, թե ինչքանով կապված են Արարատյան դաշտի ոռոգման, ձկնաբուծության խնդիրները Սևանա լճի պահպանության խնդիրների հետ:  Այս խնդիրներին ավելացել է կլիմայի փոփոխության խնդիրը, և մենք գիտակցում ենք, որ համակարգային մոտեցում է պետք ունենալ այդ բոլոր հարցերի նկատմամբ»,- ասաց ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը: 

20181103_2.jpg
    Սևանա լճի հիմնախնդիրների,  ինչպես նաև Արարատյան դաշտի ոռոգելի հողատարածքների և ոռոգման ջրի խնդիրների վերաբերյալ զեկուցումներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ-ին առընթեր Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ, «Հայջրնախագիծ» ՓԲԸ խորհրդի նախագահ Յուրի Ջավադյանը, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը, ՀԱԱՀ «Հ.Պետրոսյանի անվան Հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն» մասնաճյուղի տնօրեն Հունան Ղազարյանը, «Հայջրնախագիծ» ՓԲԸ-ի, «ՄԵԼ-ՀՈՎ» ՍՊԸ-ի տնօրեն Վլադիմիր Թադևոսյանը: Ելույթներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրենի տեղակալ Հրաչյա Ասցատրյանը, «Խիմմաստեր» ՍՊԸ-ի նախագահ Մանվել Գաբրիելյանը:

20181103_3.jpg
    Կլոր սեղանն ընդունեց բանաձև, որում նշված է. «Կլոր սեղանի մասնակիցները՝ լսելով Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահի հաշվետվությունը, ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական կազմակերպությունների ղեկավարների, նախարարությունների և այլ հաստատությունների, ինչպես նաև գիտական հանրության ներկայացուցիչների ելույթները, եկան հետևյալ եզրակացությունների.

1. Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովն ուսումնասիրել, քննարկել և եզրակացություններ է տվել հետևյալ հարցերի շուրջ.

  • Սևանա լճի մակարդակի իջեցման կանխարգելման և լճի մակարդակի օրենքով սահմանված չափով բարձրացման առաջընթացն ապահովելու համար անհրաժեշտ է իրականացնել՝
    ա) ջրի տակ մնացած շենք-շինությունների ապամոնտաժում և հատված ծառերի արմատների հեռացում
    բ) ջրօգտագործման կառավարման, անկորուստ և արդյունավետ օգտագործման, դերիվացիոն և մայր ջրանցքների գլխամասերում ջրաչափման գործընթացների ավտոմատացված համակարգի ստեղծման  նպատակով ջրաչափական հանգույցներով կահավորում:
  • «Սևան» ազգային պարկի գիտական ներուժի և ՀՀ ԳԱԱ-ի համապատասխան ինստիտուտների հետ նրա համագործածության վերականգնման հզորացում
  • Սևանա լճի պարտադիր վեց մետր և ավելի բարձրացման դրույթի իրականացման և «Սևանա լճի մասին ՀՀ օրենքով» նախատեսված գործառնական գոտիների համար ամրագրված սահմանափակումների ապահովում
  • Նախկինում ստեղծված Սևանի և նրա ջրհավաք ավազանի մշտադիտարկումների տվյալների միասնական էլեկտրոնային շտեմարանի ընթացիկ սպասարկման շարունակում՝ կառավարության կողմից լիազորված Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում մշտադիտարկումներ կատարող կազմակերպությունների կողմից ներկայացված տվյալների  հիման վրա
  • Արփա-Սևան թունելի վերականգնողական աշխատանքների գործընթացների վրա վերահսկողության սահմանում
  • Ջրավազանի գետերում կառուցված ՓՀԷԿ-ի մինիմալ հոսքերի և ձկնանցարանների տեխնիկական վիճակի կարգավորման գործընթացի վրա վերահսկողության սահմանում:

20181103_4.jpg
2. Զեկուցողները ներկայացրեցին իրենց հաստատություններում կատարված ուսումնասիրությունների արդյունքները.

  • ՀՀ ԳԱԱ-ին առընթեր Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի և ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի կողմից իրականացվում են Սևանա լճի ջրհավաք ավազանում և ազդեցության գոտում օգտակար հանածոների շահագործման գեոէկոլոգիական ռիսկերի, ջրաերկրաքիմիական, երկրաբանական վտանգավոր երևույթների գնահատման աշխատանքներ, քննարկվում են օգտակար հանածոների հանքավայրերի սահմաններում նախատեսվող աշխատանքների կատարման նախագծերը։ Առաջարկվում է խստացնել շահագործվող հանքավայրերում էկոլոգիական նորմերի պահպանման վերահսկողությունը և նախկինում շահագործված հանքավայրերի տարածքներում իրականացնել ռեկուլտիվացիոն աշխատանքներ: 
  • ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը կատարում է ուսումնասիրություններ՝ ուղղված Սևանա լճի կենսառեսուրսների և լճի էկոհամակարգի և ջրհավաք ավազանի վիճակի գնահատմանը, ինչպես նաև ՀՀ կառավարությանը պարբերաբար ներկայացնում է առաջարկություններ և գնահատականներ այդ հարցերի շուրջ:

    Հաշվի առնելով, որ թվարկված միջոցառումների իրականացումը կրում է շարունակական բնույթ, Սևանա լճի և ջրավազանի էկոհամակարգի և էկոլոգիական հավասարակշռության հետ առնչվող խնդիրների լուծման նպատակով, այդ թվում՝ հանձնաժողովի հետագա գործունեության ընթացքում առաջարկվում է.

  1. Ձեռնարկել Սևանա լճի ափերի մաքրման անհետաձգելի միջոցառումներ, իրականացնել բացատրական աշխատանքներ բնակչության շրջանում՝ լճի և նրա ափերի կենցաղային աղբից մաքրման վերաբերյալ: 
  2. Սևանա լճի և նրա ջրհավաք ավազանի բնօգտագործման նորմավորման ու կանոնակարգման միջոցով լճի էկոհամակարգի և դրա առանձին բաղադրիչների վրա անթրոպոգեն բացասական ներգործությունների (այդ թվում՝ աղտոտվածության) նվազեցում:
  3. Հատուկ ուշադրություն դարձնել «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածում նշված կետերի կատարման գործընթացների վրա, մասնավորապես՝ շուրջ 300 մշտական գործող հանգստի և զվարճանքի վայրերից (հյուրանոցներ, ռեստորաններ և այլն) կեղտաջրերի մաքրման կայանների կառուցում:
  4. Լճում ձկան պաշարների վերականգնման և խեցգետնի արդյունագործական պաշարների հետագա անկումը կանխելու նպատակով  ահրաժեշտ է անհապաղ բարեփոխել ապօրինի ձկնորսության դեմ պայքարի մոտեցումները և լճում գոյութուն ունեցող ձկնորսության համակարգը:
  5. Սևանա լճի ավազանում, Վարդենիս, Մարտունի և Գավառ քաղաքներում կառուցված կեղտաջրերի մեխանիկական մաքրման կայանների արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ է նախատեսել բնակավայրերի կոյուղային ցանցերի և կենսաբանական մաքրման կայանների կառուցում:
  6. Շարունակել շտեմարանի ստեղծման համար օգտագործված ծրագրային հարթակի լրամշակման գործընթացները և կատարել շտեմարանի տեխնիկական սպասարկում, այն է՝ թարմացնել  օգտագործվող ծրագրային փաթեթները և շտեմարանում մշտադիտարկումների տվյալների գրանցումն ու պահպանումը:
  7. Նախատեսել Սևանա լճի և ավազանի գետերի ջրի մակարդակի մոնիտորինգի ավտոմատացված համակարգի մշակում և իրականացում – նպատակային հայտի քննարկում, Սևանա լճի  ավազանի Գեոպարկի ստեղծման գաղափարի ներկայացում»։

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
03.11.2018թ.


Ազդեր








Ս.թ. մարտի 21-ին ժամը 11:00-ին ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը կազմակերպում է «Ֆրանսերեն տպագիր ժառանգության ոսկե ֆոնդը» խորագրով միջոցառում՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան: Միջոցառումը տեղի կունենա ՀՀ ԳԱԱ նախագահության շենքի կլոր դահլիճում

Սույն թվականի մարտի 6-ին ժամը 15.00-ին ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում (Բաղրամյան պող., 24) տեղի կունենա Նովա Գորիցայի համալսարանի (Սլովենիա, ԵՄ) դոցենտ Արտեմ Բադասյանի «Ջրում սպիտակուցների կոնֆորմացիաների տեսական և փորձառական հարցեր» թեմայով գիտական զեկուցումը

ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը սկսում է «Գիտական աշխատություններ» պարբերականի 2024թ.1 (27) հատորի հոդվածների ընդունումը: Առաջնահերթությունը տրվում է անգլերեն և ռուսերեն լեզուներով հոդվածներին: Հոդվածների ընդունման վերջնաժամկետն է՝ 2024թ. մարտի 1-ը

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2024 году и очередной Стажировки молодых ученых и специалистов стран СНГ в Дубне в апреле - мае 2024года

2024թ․ մարտի 28-30-ը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան և Երևանի պետական համալսարանը անցկացնելու են «Հայաստանը որպես քաղաքակրթական խաչմերուկ․ պատմամշակութային առնչություններ» թեմայով միջազգային գիտաժողով

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հրապարակումներ մամուլում
16/03/2024

Գիտական նոր խումբ, լաբորատոր նոր միջավայր՝ պետական դրամաշնորհով
1lurer.am
15/03/2024

Ակադեմիական քաղաքի կառուցվածքը հայտնի կդառնա հավանաբար 2025-ին․ մամուլում շրջանառվող ցանկում աշխատանքային խմբերի կազմն է
infocom.am
14/03/2024

«Գիտական հոդվածների տեսքով ներկայացվում է Արցախի մշակութային ժառանգությունը, Ադրբեջանի բռնայուրացման քաղաքականությունը»
aravot.am
13/03/2024

Բաց մրցույթներ և դրամաշնորհներ․ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ծրագրերը
1lurer.am
Կայքը հաճախել են
6 873 843

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  13:16, 19/03/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - COVID-19
Նախագահության անդամներ - Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ
Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես - Հրապարակումներ մամուլում
Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է - Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները - Հայտարարություններ - Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: