|
|
|
|
|
Նորություններ
31/10/2018
ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը հյուրընկալեց Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին
|
|
 |
|
|
Սույն թվականի հոկտեմբերի 31-ին ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ՀՀ ԳԱԱ նախագահությունում հյուրընկալեց Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: ՀՀ ԳԱԱ նախագահը շնորհավորեց դեսպանին այդ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Նա նշեց, որ հայ-ռուսական գիտական կապերը միշտ ամուր են եղել:
 Կողմերը քննարկեցին Հայաստանի և Ռուսաստանի գիտությունների ակադեմիաների միջև կնքված պայմանագրով նախատեսված համագործակցության ընթացքը, համատեղ իրականացվող ծրագրերը, նորանոր ծրագրերի իրականացման հնարավորությունները, երիտասարդ կադրերի փոխանակման հարցերը: ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը դեսպան Սերգեյ Կոպիրկինին նվիրեց օրերս ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցած ԱՊՀ գիտնականների II ֆորումի և ՀՀ ԳԱԱ 75-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների նյութերը:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն 31.10.2018թ. |
|
|
|
|
Վերջին հայտարարություններ
Հրապարակումներ մամուլում
17/02/2021
armtimes.com |
16/02/2021
armlur.am |
16/02/2021
aysor.am |
16/02/2021
aysor.am |
16/02/2021
panorama.am |
16/02/2021
hraparak.am |
Կայքը հաճախել են 5 022 336
անգամ սկսած 01.01.2005թ.
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
|
|