ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
10/09/2018
ԲՈԿ-ի նախաձեռնությամբ ՀՀ ԳԱԱ-ում կազմակերպվեց քննարկում

    ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ հանդիպում ԲՈԿ-ի նախագահ Սմբատ Գոգյանի և ՀՀ ԳԱԱ ղեկավարության, գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհուրդների անդամների, գիտական հանրության ներկայացուցիչների միջև: Հանդիպման սկզբում  ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը և ներկաները շնորհավորեցին Սմբատ Գոգյանին ԲՈԿ-ի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: 
    Սմբատ Գոգյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ ԳԱԱ նախագահությանը՝ քննարկումը հյուրընկալելու համար և նշեց, որ 2005 թվականից ի վեր հպարտությամբ աշխատել է ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտում: Այնուհետև նա ներկայացրեց գիտական աստիճանաշնորհման մասնագիտական խորհուրդներում տիրող իրավիճակը: Խոսք գնաց մասնագետների տարիքի, ընդդիմախոսների անպատասխանատու վերաբերմունքի, ամսագրերի կողմից մեկ ժամում գրախոսություն կազմակերպելու և այլ մտահոգիչ երևույթների մասին:

20180910_1a.jpg
     Հանդիպման բոլոր մասնակիցներն էլ համաձայնեցին, որ պետք է քայլեր կատարվեն իրավիճակը փոխելու համար: Սմբատ Գոգյանը հայտարարեց աշխատանքային խմբերի ստեղծման մասին և գիտնականներին հրավիրեց ընդգրկվել իրենց նախասիրած խմբում: 4 խմբերից յուրաքանչյուրում գրանցվեցին 8-10 գիտնականներ:  ԲՈԿ-ը կհամակարգի այդ խմբերի աշխատանքները: Նախատեսվում է, որ երկու ամսվա ընթացքում խմբերը հանդես կգան կոնկրետ առաջարկություններով և դրանց շուրջ կկազմակերպվեն քննարկումներ: ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն առաջարկեց տարվա վերջում ևս մեկ անգամ հանդիպել և ամփոփել աշխատանքների արդյունքները: 
ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ հիմնական նպատակն է ունենալ բարձ որակավորում ունեցող կադրեր և  համապատասխան մակարդակի ատենախոսություններ: 
    Վերջում Սմբատ Գոգյանը նշեց, որ ԲՈԿ-ը մինչ այժմ իր ունեցած ոստիկանական կեցվածքից անցնելու է բժշկական կեցվածքի և օգնելու է ԲՈՒՀ-երի և գիտական հիմնարկների գիտական ներուժի բարձրացմանը:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10.09.2018թ.


Ազդեր








2026 թ. hունիսի 21-28-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը անց է կացնում «Փնջեր և ճառագայթներ, փոխազդեցություն և կիրառություններ» միջազգային գիտաժողով և «Ճառագայթային ֆիզիկա» Ալպիկյան միջազգային գիտական դպրոց (ASRP)՝ նվիրված ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանին (ք. Երևան և Ջերմուկ)

Ս. թ. ապրիլի 20-ին, ժամը 15.00-ին ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում տեղի կունենա «Իրավունքի դերը արժեքների համաշխարհային համայնքի ծագման գործում (Միրեյ Դելմա-Մարտի)» թեմայով սեմինար

Ս. թ. ապրիլի 20-ին, ժամը 14.00-ին ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում տեղի կունենա «Երկրաքաղաքականության ֆրանսիական դպրոցը» թեմայով սեմինար

2026 թ. մայիսի 4 - 8-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների և ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտները կազմակերպում են 15-րդ միջազգային սիմպոզիում և COST գիտաժողով «Օպտիկան և նրա կիրառությունները (OPTICS-15)» թեմայով (ք.Երևան)

2026թ․ մայիսի 25-29-ը ՀՀ ԳԱԱ Վ․Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանը Բյուրականում կազմակերպում է «Աստղագիտության հաղորդակցումը հասարակության հետ» միջազգային գիտաժողով

ԱՊՀ Նանոտեխնոլոգիաների միջազգային նորարարական կենտրոնը (IINC CIS) հայտարարում է ԱՊՀ երկրների երիտասարդ գիտնականների և մասնագետների համար դրամաշնորհների և վերապատրաստման մրցույթ (Դուբնա, 2026)

Հրապարակումներ մամուլում
13/03/2026

Ակադեմիայի նոր դարաշրջանը
boon.am
13/03/2026

ԳԱԱ նախագիծը հաղթել է Եվրոպական հանձնաժողովի «MSCA & Citizens 2025» մրցույթում
aravot.am
09/03/2026

Զարգացնելով Համբարձումյանի գաղափարները
boon.am
06/03/2026

Հաստատվել է ՀՀ պետբյուջեից ֆինանսավորվելիք գիտական միջոցառումների և երիտասարդ գիտնականների դպրոցների ցանկը
hesc.am
Կայքը հաճախել են
7 684 820

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  16:11, 17/03/2026 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2026 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: