National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
«Գիտություն» թերթ
N326 Հունվար 2019թ.
N326
Կառուցվածք
Բաժանմունքներ
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Նորություններ
Գիտաժողովներ
Բոլոր հրապարակումները մամուլում
Բոլոր հայտարարությունները
Լուսանկարներ
Տեսադարան
«Գիտություն» թերթ
Հիմնադրամներ
Հոբելյաններ
Հրատարակություններ
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
Համալսարաններ
Լինդաույում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում
Կայքի քարտեզ
Նորություններ
28/08/2018
Ռազմիկ Աբրահամյանի ծննդյան 75-ամյակի առթիվ

   Օգոստոսի 24-ին լրացավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն, Մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 2 ամբիոնի վարիչ, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետ Ռազմիկ Արշալույսի Աբրահամյանի ծննդյան 75-ամյակը:
   Ակադեմիկոս Ռ. Ա. Աբրահամյանը մի շարք գիտական միավորումների պատվավոր անդամ է, «Մանկաբարձություն, գինեկոլոգիա եւ նեոնատոլոգիա» ամսագրի գլխավոր խմբագիր, Հայաստանի մանկաբարձ-գինեկոլոգների և նեոնատոլոգների ասոցիացիայի նախագահ, ավելի քան 435 գիտական աշխատանքների, 8 մենագրության և 5 դասագրքի հեղինակ: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են տասնյակ դոկտորական և թեկնածուական ատենախոսություններ:
   Գերազանցությամբ ավարտելով Երևանի պետական բժշկական ինստիտուտը՝ կարճ ժամանակահատված աշխատել է որպես մարզային բժիշկ, ինչից հետո ուսումը շարունակել արդեն Մոսկվայում` ակադեմիկոս Ա. Ս. Պերսիանինովի ղեկավարությամբ: Այնուհետև Մոսկվայում պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը: Այդ ժամանակահատվածում Ռ. Ա. Աբրահամյանն արդեն հասցրել էր մի շարք նվաճումներ ունենալ մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ծառայության կազմակերպման գործում, ստեղծել գիտագործնական և կադրային բազա:
   Ակադեմիկոս Ռ. Ա. Աբրահամյանն ականավոր վիրաբույժ է: Նա կյանքի պաhպանմանն ուղղված արտակարգ և ատիպիկ որոշումների, կայծակնային և արագ իրավիճակային վերլուծությունների վարպետ է, առողջապահության փայլուն կազմակերպիչ:

28.08.2018_body.jpg
   1998 թ.-ից մինչ օրս Ռ. Ա. Աբրահամյանը հանդիսանում է ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգը, Մանկաբարձ-գինեկոլոգների և նեոնատոլոգների ասոցիացիայի նախագահը:
   Ակադեմիկոս Ռ. Ա. Աբրահամյանը ստեղծել է  Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտը, որը հայտնի է ոչ միայն մեր երկրում: Արդեն 90-ականների սկզբին ինստիտուտում սկսեց գործել ՀՀ-ում առաջին Արտամարմնային բեղմնավորման լաբորատորիան: Սա առաջին լուրջ փորձն էր վերարտադրողական խնդիրների և, որպես արդյունք, ժողովրդագրական խնդիրների լուծման ասպարեզում:
   1990 թ. Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում իր կողմից ստեղծված Մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 2 ամբիոնն ակտիվ գիտակրթական գործունեություն է իրականացնում:
   Հատկանշական է, որ նրա բոլոր պատվավոր կոչումներից և մրցանակներից Ռ. Ա. Աբրահամյանն առավել հպարտ է «Հանրապետության վաստակավոր բժիշկ» կոչումով:
   2000թ.-ին գիտական ձեռքբերումների համար ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան ընտրեց Ռ. Ա. Աբրահամյանին ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, իսկ 2014 թ.-ին՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս:
   Ցանկանում ենք հատկապես նշել, որ Ռ. Ա. Աբրահամյանի ամբողջ գործունեության ընթացքում մեծ դեր է կատարել նրա ընտանիքը, որն իր զգալի ներդրումն ունի մեր հանրապետության պրակտիկ բժշկության զարգացման մեջ:
   ՀՀ ԳԱԱ նախագահությունը և բնական գիտությունների բաժանմունքը շնորհավորում են Ռազմիկ Աբրահամյանի հոբելյանը, ցանկանալով նրան առողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ:

Վերջին հայտարարություններ
Հրապարակումներ մամուլում
13/02/2019
Կփորձեմ ջանքերս ներդնել գիտության նկատմամբ հարգանքն ու գնահատանքը բարձրացնելու համար. Նիկոլ Փաշինյանը պարգևատրել է Վ. Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի արժանացած գիտնականներին
primeminister.am
13/02/2019
Նիկոլ Փաշինյանը պարգևատրել է Վ. Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի արժանացած գիտնականներին
hetq.am
13/02/2019
Երևանում 300 հազար դոլար հանձնվեց երեք աստղաֆիզիկոսների
shantnews.am
13/02/2019
Միջազգային գիտական մրցանակները հանձնեց Նիկոլ Փաշինյանը
news.1tv.am
13/02/2019
Աստղագիտության մեջ Հայաստանը մեծ երկիր է. մրցնակակիր գիտնական
panorama.am
11/02/2019
Կյանքից հեռացավ ականավոր բանագետ Սարգիս Հարությունյանը
shoghakat.am
Կայքը հաճախել են
1 684 306

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ լոգոտիպ (սև, կապույտ)
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  18:36, 15/02/2019 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Բաժանմունքներ
Նախագահության անդամներ - Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Նորություններ - Գիտաժողովներ - Բոլոր հրապարակումները մամուլում
Բոլոր հայտարարությունները - Լուսանկարներ - Տեսադարան - «Գիտություն» թերթ - Հիմնադրամներ - Հոբելյաններ
Հրատարակություններ - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - Համալսարաններ
Լինդաույում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2019, Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: