National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
«Գիտություն» թերթ
N319 Հունիս 2018թ.
N319
Կառուցվածք
Բաժանմունքներ
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Նորություններ
Գիտաժողովներ
Բոլոր հրապարակումները մամուլում
Բոլոր հայտարարությունները
Լուսանկարներ
«Գիտություն» թերթ
Հիմնադրամներ
Հոբելյաններ
Հրատարակություններ
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
Համալսարաններ
Լինդաույում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում
Կայքի քարտեզ
Նորություններ
04/08/2018
Կյանքից հեռացավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը

   ՀՀ ԳԱԱ նախագահությունը խորը ցավով հայտնում է, որ կյանքի 97-րդ տարում իր մահկանացուն կնքեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՌԴ Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ,  համաշխահային հեղինակություն վայելող գիտնական, հայկական մեխանիկայի դպրոցի հիմնադիրներից, գիտության ու կրթության հմուտ կազմակերպիչ, պետական ու հասարակական հայտնի գործիչ Սերգեյ Համբարձումյանը:
   Ստեղծվել է կառավարական հանձնաժողով ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի հուղարկավորման արարողության կազմակերպման համար: Սերգեյ Համբարձումյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 6-ին` ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորության արարողությունը տեղի կունենա օգոստոսի 7-ին` ժամը 14:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության շենքից:
   Սերգեյ Համբարձումյանի առաջին իսկ աշխատանքները գրավել են համաշխարհային գիտական հասարակության ուշադրությունը՝ հիմք հանդիսանալով Մեխանիկայի հայկական դպրոցի միջազգային ճանաչման համար: Ակադեմիկոս Համբարձումյանի գիտական հետազոտությունների հիմնական բնագավառը դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկան է, որտեղ նա գիտական մի շարք նոր ուղղությունների հիմնադիրներից մեկն է: Նրա կողմից ստեղծվել է անիզոտրոպ շերտավոր թաղանթների տեսությունը, որի հիման վրա լուծվել են հույժ կարևոր խնդիրներ թռչող սարքերի և բարակապատ կառուցվածքների հաշվարկների և նախագծման վերաբերյալ: Սերգեյ Համբարձումյանի կողմից առաջարկվել են սալերի և թաղանթների ճշգրտված տեսություններ, որոնք օգնել են նոր տեսանկյունից դիտարկելու ժամանակակից կոմպոզիցիոն նյութերից պատրաստված բարակապատ համակարգերի հաշվարկի պրոբլեմները և խթանել են տեսական խորը հետազոտություններ:

20180706_main.JPG

   Ակադեմիկոս Համբարձումյանի և նրա աշակերտների կողմից առաջին անգամ մշակվել է բարակ մարմինների մագնիսաառաձգականության տեսությունը:
   Հիմնարար մեծ նշանակություն ունեն Սերգեյ Համբարձումյանի կողմից ստացված արդյունքները դեֆորմացվող մարմնի ոչ գծային, ջերմային և այլ հույժ կարևոր պրոբլեմների լուծման բնագավառներում:
   Սերգեյ Համբարձումյանը դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում և Երևանի պետական համալսարանում։ Նրա գիտական ղեկավարությամբ ավելի քան 50 երիտասարդ գիտնական պաշտպանել է դոկտորական ու թեկնածուական թեզ։ 1977-1991թթ. Սերգեյ Համբարձումյանը եղել է Երևանի պետական համալսարանի ռեկտորը։
   Սերգեյ Համբարձումյանը հսկայական դեր է ունեցել Հայաստանի հասարակական կյանքում։ 1975-1980թթ. հանդիսանալով Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր ու նախագահ, իսկ 1979-1992թթ.՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր, 1989 թվականից՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության անդամ՝ նա միշտ անզիջում պաշտպանում էր Հայաստանի շահերը:
   Ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի վաստակը բարձր է գնահատվել: ԽՍՀՄ կառավառության կողմից նա արժանացել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի, Սերգեյ Վավիլովի անվան, Հոկտեմբերյան հեղափոխության, Պատվո նշան շքանշանների: Պարգևատրվել է Սուրբ Սահակի և Սուրբ Մեսրոպի, Յան Կամենսկու շքանշաններով, «Աշխատանքային արիության համար», «Խաղաղության մարտիկ», «Բարեկամություն», Երևանի պետական համալսարանի, Մոնպելեի համալսարանի, Միջազգային ճարտարագիտական ակադեմիայի մեդալներով: ՌԴ նախագահի հրամանագրով Սերգեյ Համբարձումյանը պարգևատրվել է «Ժողովուրդների բարեկամություն» շքանշանով, ՀՀ նախագահի հրամանագրով` «Տիգրան Մեծ» շքանշանով:

   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   04.08.2018թ.

Վերջին հայտարարություններ
2018 թ. հուլիսի 26-ին, ժամը 15:00-ին ՀՀ ԳԱԱ Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի նիստերի դահլիճում (Երևան, Օրբելի եղբայրների 22, 1-ին հարկ) տեղի կունենա պրոֆ. Ստանիսլավ Եմելյանովի (ԱՄՆ) «Լույս, ձայն, նանոգործոններ. զարգացնելով վիզուալիզացիան և թերապևտիկ տեխնոլոգիաները» թեմայով դասախոսությունը: Մուտքն ազատ է

2018թ.-ի սեպտեմբերի 9-15-ը ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտը, ՌԳԱ Վ. Ա. Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտը, Ռուս-Հայկական համալսարանը անց են կացնում Ռուս-Հայկական “7-րդ խորհրդակցություն մաթեմատիկական ֆիզիկայի, կոմպլեքս անալիզի և հարակից հարցերի գծով” միջազգային գիտաժողով նվիրված ՀՀ ԳԱԱ 75-ամյակին (Երևան, Հայաստան): Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.mathnet.ru/conf1298 կայքում

2018թ.-ի սեպտեմբերի 16-22-ը ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտը,Երևանի պետական համալսարանը անց են կացնում Ալեքսանդր Թալալյանի 90-ամյակին նվիրված «Հարմոնիկ անալիզ և մոտավորություններ, VII » միջազգային գիտաժողով (Ծաղկաձոր, Հայաստան): Մանրամասներին կարելի է ծանոթանալ http://mathconf.sci.am/haa2018 կայքում

ՀՀ ԳԱԱ Լ.Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտը ս.թ. սեպտեմբերի 22-26-ը Երևանում կազմակերպում է «Կենդանական, բուսական և մանրէաբանական թույների հետազոտական և կլինիկական ասպեկտները» խորագրով Թունաբանության միջազգային միության եվրոպական բաժանմունքի 19-րդ կոնգրեսը

2018թ. սեպտեմբերի 25-ից 29-ը ՀՀ ԳԱԱ Ա.Բ. Նալբանդյանի անվ. քիմիական ֆիզիկայի ինստիտուտը ք. Երևանում կազմակերպում է «Քիմիական ֆիզիկայի արդի խնդիրները» V միջազգային գիտաժողով

2018թ.-ի հոկտեմբերի 1-6-ը ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտը, ՀՀ կիրառական և տեսական մեխանիկայի ազգային կոմիտեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ա.Յու. Իշլինսկու անվան մեխանիկայի պրոբլեմների ինստիտուտը, Գորիսի պետական համալսարանը, Արցախի պետական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, անց են կացնում "Դեֆորմացվող միջավայրերի փոխազդեցության պրոբլեմները" 9-րդ միջազգային գիտաժողով (Գորիս, Հայաստան): Մանրամասներին կարելի է ծանոթանալ http://www.mechins.sci.am կայքում

ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտը 2018 թ. նոյեմբերի 14-ին կազմակերպում է «Հումանիտար և հասարակական գիտությունները ակադեմիական համակարգում» թեմայով գիտաժողով` նվիրված ՀՀ ԳԱԱ 75-ամյակին

ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտը 2018 թ. նոյեմբերի 15-ին կազմակերպում է գիտաժողով նվիրված UNESCO-ի հռչակած փիլիսոփայության միջազգային օրվան

ՀՀ 2018 թ. պետական բյուջեից ֆինանսավորման երաշխավորված գիտական միջոցառումների ցանկ

ՀՀ 2018 թ. պետական բյուջեից ֆինանսավորման երաշխավորված երիտասարդ գիտնականների դպրոցների ցանկ

Հրապարակումներ մամուլում
26/07/2018
Ակադեմիան խանութ չէ, որ այսօր բացես, վաղը՝ փակես. Ռադիկ Մարտիրոսյանը՝ նախարար Հարությունյանի հայտարարության մասին
haydzayn.am
28/06/2018
Երբեք չհնացող արժեքներ
hhpress.am
28/06/2018
Մեկնարկել է Մատենադարանի հիմնադիր տնօրեն Լեւոն Խաչիկյանի 100-ամյակին նվիրված գիտաժողովը
aravot.am
27/06/2018
НАН: Планы И Надежды
golosarmenii.am
26/06/2018
Էրդողանը ստացավ թուրք ընտրողների մանդատը նոր Թուրքիա կառուցելու համար. Ռուբեն Սաֆրաստյան
ankakh.com
25/06/2018
Развитая Наука - Развитая Страна
golosarmenii.am
Կայքը հաճախել են
1 550 158

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ լոգոտիպ (սև, կապույտ)
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  20:46, 16/08/2018 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Բաժանմունքներ
Նախագահության անդամներ - Փաստաթղթեր - Նորություններ - Գիտաժողովներ - Բոլոր հրապարակումները մամուլում
Բոլոր հայտարարությունները - Լուսանկարներ - «Գիտություն» թերթ - Հիմնադրամներ - Հոբելյաններ - Հրատարակություններ
Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - Համալսարաններ
Լինդաույում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2018, Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM)
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք գրել webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: