National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
«Գիտություն» թերթ
N332 հուլիս 2019թ.
N332
Կառուցվածք
Բաժանմունքներ
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Նորություններ
Գիտաժողովներ
Հրապարակումներ մամուլում
Հայտարարություններ
Լուսանկարներ
Տեսադարան
«Գիտություն» թերթ
Հիմնադրամներ
Հոբելյաններ
Հրատարակություններ
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
Համալսարաններ
Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում
Կայքի քարտեզ
Նորություններ
27/04/2018
Վաստակաշատ գիտնականը, կրթության հմուտ կազմակերպիչը: Ակադեմիկոս Վիլեն Պարույրի Հակոբյանի ծննդյան 80-ամյակը

   Լրացավ ճանաչված դեղաբան, մանկավարժ և հասարակական գործիչ, Երևանի պետական բժշկական համալսարանի երկարամյա նախկին ռեկտոր,  բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիլեն Պարույրի Հակոբյանի ծննդյան 80-ամյակը:
   Վիլեն Հակոբյանի գործունեության մեջ ցայտունորեն առանձնանում են մի շարք հիմնական կոչումներ՝ գիտնական, ուսուցիչ, բժշկական բարձրագույն կրթության հմուտ կազմակերպիչ և հասարակական գործիչ:
   Վ.Պ. Հակոբյանը ծնվել է 1938թ.-ի մայիսի 1-ին, Հայկական ԽՍՀ Թալինի շրջանի Գառնահովիտ գյուղում: 1960թ.-ին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի Բուժական ֆակուլտետը: Աշխատել է Արթիկի շրջանում՝ որպես գյուղական բժշկական տեղամասի վարիչ: 1967թ.-ին պաշտպանել է թեկնածուական, իսկ 1977թ.-ին՝ դոկտորական թեզերը:
   Վ.Պ.Հակոբյանը բարեխղճորեն աշխատել է Երևանի պետական բժշկական համալսարանի ուսումնավարչական գրեթե բոլոր օղակներում՝ ավագ լաբորանտից հասնելով ամբիոնի վարիչի, ռեկտորի պատասխանատու և պատվաբեր պաշտոններին:
   1987թ.-ին ընտրվելով Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, Վ.Պ. Հակոբյանը 19 տարի շարունակ դրսևորել է կազմակերպչի և նորարարի մեծ հմտություն: Հիշենք թեկուզ անցումային շրջանի 1991-1994 թվականները, տնտեսական ու  էներգետիկ ճգնաժամը: Սակայն այդ պայմաններում Երևանի պետական բժշկական համալսարանը հանրապետության միակ բուհն էր, որը կարողացավ ունենալ անխափան էլեկտրաէներգիա և ջեռուցում, և ոչ միայն ապահովեց իր աշխատանքի բնականոն գործընթացը, այլ նաև նկատելիորեն վերընթաց ապրեց:
   Հիրավի, նրա անդուլ և հետևողական աշխատանքների շնորհիվ մեծացավ ու խորացավ Երևանի պետական բժշկական համալսարանի միջազգային ճանաչումը: Անուրանալի են նրա ծառայությունները արտասահմանյան ուսանողների ներգրավման, անգլալեզու ուսուցման համակարգ ստեղծելու, սեփական համալսարանական կլինիկական հիվանդանոցներ և հանրակացարաններ ունենալու գործում:
   Ակադեմիկոս Վ.Պ. Հակոբյանի հետևողական գործունեության շնորհիվ 1991թ.-ին Երևանի պետական բժշկական ինստիտուտը վերանվանվեց մեծն բժշկապետ Մխիթար Հերացու անվամբ, իսկ 1995թ.-ին ինստիտուտը վերակազմավորվեց համալսարանի:
   Ճանաչված գիտնականն իր ներդրումն է կատարել տեղական և միջազգային մի շարք հանդեսների աշխատանքներում: Բավական է նշել, որ Վ.Պ. Հակոբյանը երկար տարիներ (1989-2007թթ.) խմբագրել է ՀՀ ԳԱԱ «Հայաստանի բժշկագիտություն» հանդեսը: Գիտնականի և կազմակերպչի նրա վաստակը գնահատվել է արտասահմանյան մի շարք ակադեմիաների և գիտական ընկերակցությունների անդամ ընտրվելով:
   Վ.Պ. Հակոբյանի գիտամանկավարժական գործունեությունն արտացոլված է նրա ավելի քան 300 աշխատություներում (որոնց զգալի մասը հրատարակվել է միջազգային գիտական հանդեսներում): Նա հեղինակ է 6 մենագրությունների (որոնցից 2-ը հրատարակվել է արտասահմանում՝ Մոսկվայում և Աթենքում), 11 ուսումնամեթոդական ձեռնարկների, 3 ֆարմակոլոգիայի դասագրքերի: Իր գործընկերների հետ ստեղծած այդ ուսումնական ձեռնարկները ֆարմակոլոգիայի հայերեն լեզվով առաջին բուհական դասագրքերն են Հայաստանում: Վ. Պ. Հակոբյանն ստացել է 24 հեղինակային արտոնագիր: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են 5 դոկտորական և 19 թեկնածուական ատենախոսություններ:
   Նա բազմիցս հրավիրվել է աշխարհի տարբեր երկրներ և զեկուցումներով հանդես եկել միջազգային գիտաժողովներում:
   Վ.Պ. Հակոբյանն իր գիտական աշխատանքներն սկսել է տակավին ուսանողական տարիներին, տասնամյակներ շարունակ զբաղվել է կենտրոնական նյարդային համակարգի արյան շրջանառության ուսումնասիրության հարցերով:
Գիտական հետազոտությունների նոր ուղղություն դարձան նրա առաջադրած սակավաշարժության և ֆիզիկական ակտիվության պայմաններում ուղեղային արյան շրջանառության կարգավորման մեխանիզմներին ուղղված աշխատանքները: Նա հաջողությամբ զարգացրել է ուղեղային արյան շրջանառության ինքնակարգավորման նյարդաքիմիական տեսությունը:
20180427_body.jpg
   Վ.Պ. Հակոբյանն ակտիվորեն մասնակցել է մեր նորանկախ հանրապետության ստեղծման ու կայացման գործընթացին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման արդար պայքարին, ինչպես նաև հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդմանը:
   Պատշաճ ձևով գնահատելով մեր անկախ պետականության համար ֆիզիկապես ամուր, առողջ և մարտունակ բանակ ունենալու և այն բարձրորակ զինվորական բժիշկներով ապահովելու կարևորությունը՝ Վ.Պ. Հակոբյանի անմիջական նախաձեռնությամբ և ղեկավարությամբ 1994թ.-ին Երևանի պետական բժշկական համալսարանում հիմնադրվեց և մինչ օրս հաջողությամբ գործում է Ռազմաբժշկական ֆակուլտետը:
   Հայրենիքի պաշտպանության և բանակաշինության գործընթացում ներդրած ուրույն ավանդի համար ակադեմիկոս Վ.Պ.Հակոբյանն արժանացել է բժշկական ծառայության գնդապետի կոչմանը, ինչպես նաև «Դրաստամատ Կանայանի», «Գարեգին Նժդեհի», «Սպարապետ Վ. Սարգսյանի» և ԼՂՀ-ի «Մայրական երախտագիտության» մեդալներով:
   Ակադեմիկոս Վ.Պ.Հակոբյանը պարգևատրվել է նաև հանրապետության մի շարք բարձրագույն պարգևներով, ներառյալ «Մխիթար Հերացու» մեդալով, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, արժանացել է Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակին, գիտության վաստակավոր գործչի կոչմանը:
   Իր բազմաբնույթ գործունեության մեջ Վ.Պ. Հակոբյանը միաժամանակ ծավալել է հասարակական բուռն գործունեություն, որի շնորհիվ արժանացել է ‹‹Երևանի պատվավոր քաղաքացի›› կոչմանը, ինչպես նաև պարգևատրվել է բազմաթիվ հուշամեդալներով և շնորհակալագրերով:
   Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, բարձր գնահատելով Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ Վ. Պ. Հակոբյանի ազգանվեր աշխատանքը, նրան պարգևատրեց  ‹‹Սուրբ Սահակ- Սուրբ Մեսրոպ›› բարձրագույն և ‹‹Սուրբ Ներսես Մեծ›› շքանշաններով:
   Նա արժանացել է նաև ‹‹Ամենափրկիչ Քրիստոսի տաճարի›› Մոսկվայի կաթողիկոսության երախտավորագրին:
   Բժշկագիտության և մարդասիրության բնագավառում, ինչպես նաև հասարակական գործունեության մեջ իր արժանի ծառայությունների արդյունքում Վ. Պ. Հակոբյանը պարգևատրվել է Ալբերտ Շվեյցերի և Վերանդսկու անվան ‹‹Ոսկե աստղ›› բարձրագույն պարգևներով, Ֆ. Նանսենի անվան ոսկե հուշամեդալով և այլն:
   Ներկայումս Վ. Պ. Հակոբյանն իր կուտակած փորձն ու հմտությունը ներդնում  է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտահետազոտական կազմակերպություններում:
   Ակադեմիկոս Վ.Պ. Հակոբյանի բազմաթիվ աշակերտներն ու հետևորդները, հանրապետության և արտերկրի բժշկական հասարակությունը, բոլոր նրանք, ովքեր ճանաչում են  Վ.Պ. Հակոբյանին, զգացել են նրա հոգատար, սրտացավ վերաբերմունքը, իրենց երախտագւտության և հարգանքի տուրքն են մատուցում անխոնջ մանկավարժին և հայրենասեր քաղաքացուն, որն իր ողջ գիտակցական կյանքը նվիրաբերել է իր հայրենիքին ու ժողովրդին ծառայելու պատվավոր գործին:

   ՀՀ ԳԱԱ Նախագահություն

Վերջին հայտարարություններ








2019թ. սեպտեմբերի 23-27-ը ՀՀ ԳԱԱ-ն և ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը Երևանում կազմակերպում է "Համակարգչային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ - CSIT-2019" 12-րդ միջազգային գիտաժողովը

2019թ. սեպտեմբերի 23-ից 27-ը ՀՀ ԳԱԱ Մ.Գ. Մանվելյանի անվ. ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտը և ՀՀ ԳԱԱ քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքը Երևանում կազմակերպում են «Քիմիա և քիմիական տեխնոլոգիաներ» VI միջազգային գիտաժողովը

Ս/թ. սեպտեմբերի 26-ին ժամը 15:00-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության դահլիճում տեղի կունենա Հայկական հանրագիտարան հրատարակչության հրատարակած «Հայ երաժշտության հանրագիտարանի» շնորհանդեսը: Գիրքը ներկայացնում են Հովհաննես Այվազյանը (հանրագիտարանի գլխավոր խմբագիր), Աննա Ասատրյանը (հատորի պատասխանատու խմբագիր), Արամ Սաթյանը (Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ), Ալինա Փահլևանյանը (երաժշտագետ, ԵՊԿ-ի պրոֆեսոր)

2019թ. սեպտեմբերի 24-ին ժամը 10:00-ին ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում (ք. Երևան, Մարշալ Բաղրամյան պող. 24) ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան կազմակերպում է Դ.Ի.Մենդելեևի պարբերական համակարգի 150-ամյակին նվիրված հանդիսավոր նիստ

2019թ․ սեպտեմբերի 27-29-ը ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը գումարում է «Շիրակի պատմամշակութային ժառանգությունը․ հայագիտության արդի հիմնահարցեր» 10-րդ միջազգային գիտաժողովը։ Գիտաժողովի բացումը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին ժամը 13։00-ին Գյումրու մարզա-մշակութային կենտրոնում (հասցեն՝ ք․ Գյումրի, Մհեր Մկրտչյան 49)

2019 թ.-ի հոկտեմբերի 1-5-ը ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտը, ՀՀ կիրառական և տեսական մեխանիկայի ազգային կոմիտեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ա.Յու. Իշլինսկու անվան մեխանիկայի պրոբլեմների ինստիտուտը, Երևանի պետական համալսարանըը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը անց են կացնում «Հոծ միջավայրի մեխանիկայի արդի պրոբլեմները» 6-րդ միջազգային գիտաժողով (Դիլիջան, Հայաստան)

2019թ. հոկտեմբերի 21-26-ը ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը Երևանում և Մեղրիում կազմակերպում է «Էլեկտրոնների, պոզիտրոնների, նեյտրոնների և ռենտգենյան ճառագայթների ցրումն արտաքին ազդակների առկայությամբ» ավանդական միջազգային գիտաժողով և Գ.Ա. Ասկարյանի անվան երիտասարդ գիտնականների դպրոցը

2019թ. հոկտեմբերի 24-ին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը կազմակերպում է հոբելյանական գիտական նստաշրջան՝ նվիրված Ակսել Բակունցի ծննդյան 120-ամյակին

2019թ. հոկտեմբերի 15-ից 18-ը ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը և Երևանի պետական համալսարանը Երևանում կազմակերպում են հոբելյանական միջազգային գիտական նստաշրջան` նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին

ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտը 2019 թ. նոյեմբերի 21-ին կազմակերպում է միջազգային գիտաժողով` նվիրված UNESCO-ի հռչակած փիլիսոփայության համաշխարհային օրվան: Լրացուցիչ տեղեկությունների համար՝ e-mail: jijyan@mail.ru

ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտը 2019 թ. նոյեմբերի 26-ին կազմակերպում է գիտաժողով՝ նվիրված ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի 50-ամյակին: Լրացուցիչ տեղեկությունների համար՝ e-mail: jijyan@mail.ru

«Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» ՀԿ-ն 2019թ. նոյեմբերի 28-30-ը կազմակերպում է երիտասարդական 5-րդ գիտաժողովը, որն այս տարի նվիրված է Մաշտոցյան Մատենադարանի հիմնադրման 60-ամյակին

Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակակիրների հետ 70-րդ հանդիպում

Հրապարակումներ մամուլում
16/09/2019
ՀՀ-ում կգործի սողունների պահպանման ու բազմացման կենտրոն
news.1tv.am
23/07/2019
Գիտության տոն նոր ուսումնական տարում
hhpress.am
13/06/2019
Հայաստանի պատուհանը Բաշկիրիայում
hhpress.am
12/06/2019
«Ես նախկին իշխանությունների պալատական երգիչը չեմ եղել և չեմ էլ լինելու»
a1plus.am
11/06/2019
РАЗВИТИЕ ОСНОВАНО НА ИНТЕЛЛЕКТЕ
golosarmenii.am
08/06/2019
ИЗВЕРЖЕНИЕ ВУЛКАНА В ХХI ВЕКЕ МОЖЕТ ИЗМЕНИТЬ КЛИМАТ
golosarmenii.am
Կայքը հաճախել են
1 782 337

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  12:12, 20/09/2019 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Բաժանմունքներ
Նախագահության անդամներ - Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Նորություններ - Գիտաժողովներ - Հրապարակումներ մամուլում
Հայտարարություններ - Լուսանկարներ - Տեսադարան - «Գիտություն» թերթ - Հիմնադրամներ - Հոբելյաններ
Հրատարակություններ - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - Համալսարաններ
Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2019, Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: