ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Արմեն Սեդրակյան
Ֆ.-մ.գ.դ., պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
COVID-19
Նորություններ
30/01/2018
Գիտական հանրությունը ՀՀ ԳԱԱ-ում նշեց ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Գևորգ Բարդակչյանի 75-ամյա հոբելյանը

    Սույն թվականի հունվարի 29-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում գիտական հանրությունը նշեց ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Օքսֆորդի համալսարանի դոկտոր, Միչիգանի համալսարանի դոկտոր, պրոֆեսոր, բանասեր, պատմաբան, գրականագետ Գևորգ Բարդակչյանի 75-ամյակը: 
    ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, բարձր գնահատելով Գևորգ Բարդակչյանի գիտակրթական գործունեությունը, իր շնորհավորական ելույթում մասնավորապես ասաց. «Գևորգ Բարդակչյանը մեր մտավորականության այն ներկայացուցիչն է, ով իր կյանքը նվիրել է գիտակրթական համակարգի զարգացմանը: Սփյուռքում մենք շատ հայագիտական կենտրոններ ունենք, սակայն այդ կենտրոնների մեջ Միչիգանի համալսարանի հայագիտական կենտրոնը, որը  ղեկավարում է Գևորգ Բարդակչյանը, ունի կարևոր ակադեմիական դեր ու մակարդակ: Գևորգ Բարդակչյանը ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ է և Հայաստան այցելություննների ժամանակ մասնակցում է մեր բոլոր հայագիտական գիտաժողովներին` տալով այդ գիտաժողովներին բարձր բովանդակություն: Մենք ցանկանում ենք Ձեզ առողջություն, ստեղծագործական հաջողություններ` ի փառս մեր կրթության, գիտության, մեր հայրենիքի»:

20180130_1.jpg
    Գևորգ Բարդակչյանին ուղղված իր շնորհավորական ելույթում  ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ասաց. «Ինձ համար, որպես Սփյուռքի պատասխանատուի, մեծագույն շնորհակալության է արժանի Գևորգ Բարդակչյանի գործունեությունը` Միչիգանի համալսարանում ղեկավարել հայոց լեզվի ամբիոն, երկար ժամանակ լինել Հայագիտական ընկերակցության ղեկավար: Սա մեծագույն արժեքն է մեր սիրելի հոբելյարի, որովհետև նա կարողացավ հայոց լեզուն, հայոց գրականությունը, հայոց պատմությունը ոչ միայն հայերին, այլ նաև օտարներին փոխանցել, դասավանդել և այս առումով մեծ գործունեություն ծավալել»: Հրանուշ Հակոբյանը հայտնեց, որ հրաման է ստորագրել Գևորգ Բարդակչյանին ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալով պարգևատրելու մասին: 

20180130_2.jpg
    Շնորհավորական ելույթներով և Գևորգ Բարդակչյանի  գիտակրթական գործունեության վերաբերյալ դրվատանքի խոսքերով հանդես եկան ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը, ԵՊՀ պրոռեկտոր Արարատ Մալխասյանը, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, գրականագետ Սամվել Մուրադյանը, գրականագետ, թարգմանիչ Հենրիկ Բախչինյանը, Գրողների միության քարտուղար Պետրոս Դեմիրճյանը: Հյուրերի կողմից բարձր գնահատականի արժանացավ Գևորգ Բարդակչյանի հեղինակած «Պատմաբանասիրական հոդվածներ» գիրքը, որում ի մի են բերվել հեղինակի հայ միջնադարյան և նոր շրջանի մշակույթին, գրականությանը և պատմական հարցերին նվիրված  7 հոդվածների հայերեն

20180130_3.jpg
թարգմանությունները: Գևորգ Բարդակչյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին ջերմ բարեմաղթանքների և իր վաստակը գնահատելու համար և որպես հաշվետվություն ներկայացրեց իր ծավալած գործունեության վերաբերյալ մանրամասներ` խոստանալով հաջորդ առիթների ժամանակ ներկայացնել իր ապագա գործունեության արդյունքները:Գևորգ Բարդակչյանը ԱՄՆ-ի Միչիգանի համալսարանի Մարի Մանուկյանի անվան հայոց լեզվի և գրականության ամբիոնի ղեկավարն է: Մինչ այդ դասախոսել է Հարվարդի համալսարանում: Երկար տարիներ եղել է ԱՄՆ-ի Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցության նախագահը: 

20180130_4.jpg
    Գևորգ Բարդակչյանի գիտական գործունեության շրջանակն ընդգրկում է  վերջին հազարամյակի գրական-մշակութային-պատմական-լեզվային կյանքը,  փոխառությունների մշակութային կոնտեքստը և հայերենի գրական տարբերակների առաջացումը:  Գևորգ Բարդակչյանը  ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ է, Օքսֆորդի համալսարանի հայագիտության և արևելագիտության դոկտոր, ԵՊՀ Պատվավոր դոկտոր, Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Պատվավոր դոկտոր: 
    Գևորգ Բարդակչյանը գիտության և կրթության ոլորտում ներդրած մեծ ավանդի համար 2000թ-ին արժանացել է «Արթուր Դադյանի անվան հայկական (մշակութային) ժառանգության մրցանակ»-ի, 2011թ-ին` Ամերիկայի Հայ ուսանողների ասոցիացիայի կողմից Ջեկ Քոլիգյանի անվան հայագիտական մրցանակի, 2011թ. ստացել է «Էլիս կղզու պատվավոր մեդալ», 2014թ-ին  ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կողմից պարգևատրել է «Հակոբ Մեղապարտ» մեդալով: 

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
30.01.2018թ.


Ազդեր








Ս.թ. հոկտեմբերի 7-11-ը ՀՀ ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ կենտրոնի միջազգային կազմակերպությունը կազմակերպում է "High Energy Astrophysics and Cosmology in the era of all-sky surveys (HEACOSS 2024)" միջազգային գիտաժողովը

2024թ․ հոկտեմբերի 11-13-ը ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա «Բնագիտությունը, մաթեմատիկան, տեխնիկան, ինֆորմատիկան XXI դարում. hանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» խորագրով համահայկական կրթական գիտաժողով

Ս.թ. հոկտեմբերի 15-19-ը հրավիրում ենք մասնակցելու Երևանում (Հայաստան) կայանալիք «Օպտիկան և նրա կիրառությունները» 12-րդ միջազգային սիմպոզիումին (12th Symposium on "Optics & its Applications (OPTICS12)): Գրանցման վերջնաժամկետն է ս․թ․ օգոստոսի 15-ը

2024թ.-ի նոյեմբերի 4-6-ը ՀՀ ԳԱԱ Լ․Ա․ Օրբելու անվ․ Ֆիզիոլոգիայի ինստիտուտը կազմակերպում է միջազգային կոնֆերանս՝ «Բնության գաղտնիքների բացահայտումը առաջադեմ կենսապատկերավորման մոտեցումների օգնությամբ» (Երևան, Հայաստան)

2024թ. նոյեմբերի 6-7-ը ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը կազմակերպում է միջազգային առցանց գիտաժողով՝ «Բարբառային լեզվի ուսումնասիրությունը ԱՊՀ երկրներում» խորագրով

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հրապարակումներ մամուլում
30/09/2024

Գիտության շաբաթ
gituzh.am
29/09/2024

«Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի նախագիծը՝ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում
escs.am
29/09/2024

Բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենք. Գիտուժի ու գիտական համայնքի արձագանքը
media-center.am
28/09/2024

ԳԱԱ կազմում չեն լինի գիտական կազմակերպություններ, այն կդառնա խորհրդատվական մարմին
1lurer.am
Կայքը հաճախել են
7 120 669

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  12:36, 10/10/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ - COVID-19
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: