ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Գիտական խորհուրդ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
06/10/2026
Արհեստական բանականությունը գիտության մեջ․ կլոր սեղաններ՝ ՀՀ ԳԱԱ-ում

Սույն թվականի սեպտեմբերի 29-30-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում առաջատար գիտնականներ, տեղեկատվական տեխնոլոգիաների և արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներ քննարկեցին գիտության մեջ արհեստականության բանականության կիրառման հարցեր։ Քննարկումներն անցկացվեցին «Արհեստական բանականությունը գիտության և արդյունաբերության մեջ․ հնարավորություններ և մարտահրավերներ» և «Արհեստական բանականությունը կենսաբժշկության, դեղագործության և նյութագիտության մեջ․ գենոմային տվյալներից մինչև նոր դեղամիջոցներ և նյութեր» կլոր սեղանների շրջանակներում։ Կլոր սեղաններն անցկացվեցին Հայաստանում Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (Ռուսաստանի Դաշնություն) օրերի շրջանակում՝ նվիրված ինստիտուտի հիմնադրման 70-ամյակին։

ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը շնորհավորեց Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի 70-ամյակը՝ շեշտելով ինստիտուտի մեծ դերն ու նշանակությունը․ «Տասնամյակներ շարունակ մենք ունեցել ենք համատեղ հետազոտություններ, արդյունավետ համագործակցություն Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի հետ։ Ես ողջունում եմ մեր հյուրերին՝ Հայաստանի գիտնականների լավ բարեկամներին»։ Անդրադառնալով արհեստական բանականության դերին ժամանակակից գիտության մեջ՝ ՀՀ ԳԱԱ նախագահը նշեց, որ այն այսօր գիտական օրակարգի ամենաարդիական և արագ զարգացող ուղղություններից է և կարևորեց այս հարցում արտասահմանյան գործընկերների հետ համագործակցության ընդլայնումը։

Աշխարհահռչակ գիտնական, Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար, ՌԳԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Յուրի Հովհաննիսյանը ևս ընդգծեց Հայաստանի գիտնականների հետ համագործակցության կարևորությունը, որը շարունակվում է տասնամյակներ։

Յուրի Հովհաննիսյանը շնորհավորեց դահլիճում ներկա ՀՀ ԳԱԱ նորընտիր արտասահմանյան անդամներին՝ Սկոլկովոյի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի նյութերի նախագծման լաբորատորիայի ղեկավար, Սբերբանկի համալսարանի գիտական ղեկավար, ՌԳԱ պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Արտեմ Օգանովին,  ՌԳԱ Համակարգային ծրագրավորման ինստիտուտի տնօրեն, ՌԳԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Հարություն Ավետիսյանին և ՌԴ Հարավային դաշնային համալսարանի պրոֆեսոր, Տարածաշրջանային գիտակրթական մաթեմատիկական կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Կարապետյանցին։  

Անդրադառնալով արհեստական բանականության հնարավորություններին և մարտահրավերներին՝ Յուրի Հովհաննիսյանը նշեց․  «Արհեստական բանականությունը մեր կյանքի արագ տեմպին ավելի արագ է արձագանքում։ Ստացվում է, որ կա տարբերություն բնական և արհեստական բանականության միջև, և բնական ինտելեկտը հաճախ  չի կարողանում հասնել արհեստական ինտելեկտին»։

Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի տնօրեն, ՌԳԱ ակադեմիկոս Գրիգորի Տրուբնիկովը նշեց․ «Այսօր շատ կարևոր է հասկանալ՝ ինչ է տալու մեզ արհեստական բանականությունը՝ ինչ է այն՝ տեխնիկական օգնական, որը հեշտացնելու է մեր կյանքը, թե այնքան է զարգանալու, որ արդեն իրեն պետք չի լինելու մարդը։ Մենք անհանգիստ ենք՝ ինչպես են այն օգտագործելու դպրոցականներն ու երիտասարդները։ Կդառնա արդյո՞ք արհեստական բանականությունը նրանց օգնական, թե՞ կհանգեցնի հիասթափության։ Յուրաքանչյուր մարդ ցանկանում է վստահություն ունենալ իր ապագայի նկատմամբ, և կան շատ հարցեր, որոնք բաց են», - ասաց Գրիգորի Տրուբնիկովը։  
«Արհեստական բանականությունը գիտության և արդյունաբերության մեջ․ հնարավորություններ և մարտահրավերներ» կլոր սեղանի մասնակիցները քննարկեցին արհեստական բանականության ազդեցությունը գիտական բացահայտումների վրա և հիմնարար գիտության, արհեստական բանականության, գիտական հաշվարկների ու արդյունաբերության հատման կետում ձևավորվող նոր հնարավորությունները։ Անդրադարձան մարդու և արհեստական բանականության փոխհարաբերությանը, հաշվարկային և փորձարարական ենթակառուցվածքների դերին, ինչպես նաև գիտահետազոտական հաստատությունների և արդյունաբերության միջև արհեստական բանականության տեխնոլոգիաների մշակման և կիրառման ոլորտում ընդլայնվող համագործակցությանը։

«Արհեստական բանականությունը կենսաբժշկության, դեղագործության և նյութագիտության մեջ․ գենոմային տվյալներից մինչև նոր դեղամիջոցներ և նյութեր» կլոր սեղանի ընթացքում ՀՀ ԳԱԱ նախագահի խորհրդատու բնական և ճշգրիտ գիտությունների գծով  Ռուբեն Հարությունյանը նշեց, որ արհեստական բանականության ստեղծմամբ առաջացավ երկբևեռ   նոր  համակարգ, որտեղ տեղի է ունենում մարդու և արհեստական բանականության փոխգործակցություն։

ՌԳԱ Համակարգային ծրագրավորման ինստիտուտի տնօրեն, ՌԳԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Հարություն Ավետիսյանը նշեց՝ արհեստական բանականությունը գլոբալ ազդեցություն ունի։ «Եթե մենք խոսում ենք ինչ-որ բան կառուցելու և այնուհետև այն գործարկելու, հատկապես կենսաինժեներիայի և նման ոլորտներում, պետք է իմանանք իրականությունը։ Իսկ ո՞րն է այդ իրականությունը։ Այսօր մեզ շրջապատում են ChatGPT-ները, մարդիկ այս կամ այն կերպ օգտվում են դրանցից, ամենուր արհեստական բանականություն է, ներդրված է կամ ներդրվում է։ Այնպիսի տպավորություն է, որ մենք ապրում ենք այս փուչիկի մեջ, և դրա ներսում էլ տարբեր շահարկումներ են տեղի ունենում։ Երբեմն ասում են՝ պետք է դադարեցնել զարգացումը, երբեմն էլ՝ պետք է շարունակել։ Բայց փաստը մնում է փաստ՝ արհեստական բանականությունն իրականում սկսում է մտնել գիտության ոլորտ», - ասաց  Հարություն Ավետիսյանը։

Կլոր սեղանի ընթացքում ներկայացվեցին արհեստական բանականության կիրառման լայն հնարավորությունները կենսաբժշկության, դեղագործության և քիմիայի ոլորտներում։ Մասնավորապես, անդրադարձ եղավ գենոմիկայի և օմիքս-տվյալների վերլուծությանը, դեղամիջոցների համակարգչային նախագծմանը, քիմիաինֆորմատիկային և քիմիական տարածության ուսումնասիրմանը։ Քննարկվեցին արհեստական բանականության կիրառման հարցերը նախակլինիկական հետազոտություններում, դեղամիջոցների արդյունավետության և անվտանգության կանխատեսման, ինչպես նաև կենսաբժշկական պատկերների և էլեկտրաֆիզիոլոգիական տվյալների վերլուծության գործընթացներում։ Քննարկման օրակարգում էին նաև արհեստական բանականության զարգացմանն ուղղված ազգային և միջազգային նախաձեռնությունները։ Մասնակիցներն անդրադարձան ոլորտի զարգացմանը զուգահեռ առաջացող էթիկական, իրավական հարցերին՝ ընդգծելով դրանց կարևորությունը տեխնոլոգիայի պատասխանատու և անվտանգ կիրառման համատեքստում։

Զեկուցումներով հանդես եկան Սկոլկովոյի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի նյութերի նախագծման լաբորատորիայի ղեկավար, Սբերբանկի համալսարանի գիտական ղեկավար, ՌԳԱ պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Արտեմ Օգանովը,  ՌԳԱ Համակարգային ծրագրավորման ինստիտուտի տնօրեն, ՌԳԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Հարություն Ավետիսյանը, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Կենսաբանական գործընթացների համակարգչային մոդելավորման լաբորատորիայի վարիչ Կարեն Նազարյանը և Հակավիրուսային դեղամիջոցների հայտնաբերման լաբորատորիայի վարիչ Հովակիմ Զաքարյանը, ֆիզիկատեխնիկական գիտությունների դոկտոր Սևակ Սարգսյանը և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Զավեն Նավոյանը։

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
05․10․2026թ․

Լուսանկարներ

Ազդեր
Հրապարակումներ մամուլում
22/09/2026

Team-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր
hetq.am
16/09/2026

Ընտրվեցին ՀՀ ԳԱԱ նախագահության և գիտական խորհրդի անդամները
aravot.am
14/09/2026

«Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնությունն այս տարի կանցկացվի նաև Հայաստանում
1lurer.am
14/09/2026

Պետական պատվերը Հայաստանում․ պետական մարմիններ-գիտնականներ երկխոսություն և ինստիտուցիոնալ մեխանիզմներ
infocom.am
Կայքը հաճախել են
8 409 589

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  22:29, 06/10/2026 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Գիտական խորհուրդ - Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ
Միջազգային համագործակցություն - Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես - Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները - Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2026 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: