«Եվրոպական հետազոտողների գիշեր Հայաստանում» (ERNA) նախագծի շրջանակում 2026 թ. սեպտեմբերի 25-26-ը Երևանում, Գյումրիում և Վանաձորում կիրականացվեն ինտերակտիվ ցուցահանդեսներ՝ գործնական փորձերով, աշխատարաններով, գիտական շոուներով, քննարկումներով ու բազմաթիվ այլ հետաքրքիր միջոցառումներով: Այս ցուցահանդեսները կհամախմբեն հետազոտողներին և քաղաքացիներին: Նախագիծը հանդիսանում է «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության մի մասը, որը գիտության հանրայնացման ամենամեծ նախագիծն է Եվրոպայում: Այն ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ «Մարի Սկլոդովսկա-Կյուրի գործողություններ» (MSCA) ծրագրի միջոցով։

ERNA-ն հրավիրում է բոլորին բացահայտելու, թե ինչպես է գիտությունը ձևավորում մեր առօրյա կյանքը և վաղվա օրվա լուծումների ոգեշնչում։
ERNA-Ն ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ Է՝ և՛ փոքրիկների, և՛ դպրոցականների, և՛ ուսանողների, և՛ նրանց ընտանիքների:
25 սեպտեմբերի - ժ.17:00-23:00
26 սեպտեմբերի - ժ. 11:00-17:00
Հասցե՝ Բաղրամյան պող., 24 (ՀՀ ԳԱԱ)
Մուտքն ազատ է բոլորի համար:
Ծրագիրն՝ այստեղ:
Ավելին՝ www.erna.am