Սույն թվականի սեպտեմբերի 14-ին՝ ժամը 18։30-ին, Երևանի Սիրահարների այգում (Մարշալ Բաղրամյան պող., 21), տեղի կունենա «Զրույցներ բնության հետ» միջոցառումը: Այն կանցկացվի «Գիտական սրճարան» ձևաչափով՝ «Եվրոպական հետազոտողների գիշեր Հայաստանում» նախագծի (ERNA) գիտության փառատոնին և ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովին (CBD COP 17) ընդառաջ։ Խոսնակներն են Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի լեռնային անտառագիտության լաբորատորիայի վարիչ Արեգ Կարապետյանը, նույն ինստիտուտի ավագ գիտաշխատող Ալլա Ալեքսանյանը և Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի ասիստենտ և կենսաբազմազանության հետազոտող Արսեն Գասպարյանը։
Միջոցառումը կանցկացվի ERNA նախագծի շրջանակում՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և «ՈւրբանԼաբ» անկախ քաղաքային հետազոտական կազմակերպության, «Պողոսյան Պարտեզներ» նախագծի աջակցությամբ:
ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
11.09.2026թ.
