Սույն թվականի հունիսի 29-ին Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պ․գ․թ․, դոցենտ Գոհար Իսկանդարյանը և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ժ/պ, պ․գ․թ․, դոցենտ Լիլիթ Մկրտչյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր։

Հուշագրով նախատեսված է համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացում, սեմինարների, հանրապետական և միջազգային գիտաժողովների կազմակերպում, գիտական հետազոտությունների արդյունքների հրատարակում, համալսարանի ուսանողների գիտահետազոտական պրակտիկայի կազմակերպում, ասպիրանտական թեզերի ղեկավարում և համաղեկավարում, գիտական և մեթոդական գրականության աղբյուրների տրամադրում, գիտական աշխատությունների մշակում և խմբագրում, կրթական, գիտական ուղղվածության դրամաշնորհային ծրագրերի իրականացում։
Գիտական համագործակցությունը կիրականացվի Հարավային Կովկասին, Մերձավոր Արևելքին, Հեռավոր Արևելքին, ինչպես նաև Աֆրիկային վերաբերող փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։
ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
01.07.2026թ․