ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
11/06/2026
ՀՀ ԳԱԱ դրամաշնորհ Հայկական համադպրոցական գիտության փառատոնի հաղթող Ալբերտի Շահինյանին՝ London International Young Scientist Forum-ին մասնակցելու համար

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ) հունիսի 9-ին հյուրընկալեց Հայկական համադպրոցական գիտության փառատոնի 2026 թվականի հաղթողների։ Նրանց շնորհավորեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Հարություն Սարգսյանը, Հայկական համադպրոցական գիտության փառատոնի ժյուրիի անդամներ։

 

ՀՀ ԳԱԱ նախագահը նշեց, որ ԳԱԱ-ում արդեն երկրորդ անգամ անցկացված Հայկական համադպրոցական գիտության փառատոնը մեծ հետաքրքրություն և ակտիվություն է առաջացնում։ «Սա հաճելի և կարևոր նախաձեռնություն է մեզ համար։ Մենք՝ բոլորս, մեծ հաճույք ու հպարտություն ենք զգացել մեր մասնակիցների աշխատանքներին ծանոթանալիս։ Հատկանշական է, որ աշակերտները համարձակորեն պաշտպանում էին իրենց աշխատանքները՝ ցույց տալով, որ լիարժեք տիրապետում են ընտրած թեմաներին,  պատրաստ են հիմնավորել իրենց տեսակետները։ Սա շատ կարևոր ձեռքբերում է և վկայում է նոր սերնդի գիտական մտածողության, ինքնավստահության և ստեղծագործ ներուժի մասին։ Փառատոնի ողջ ընթացքը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Հայաստանում ձևավորվում է գիտությամբ հետաքրքրված, նախաձեռնող և նպատակասլաց երիտասարդների նոր սերունդ», - ասաց Աշոտ Սաղյանը։

Շնորհավորելով աշակերտներին՝ Ժաննա Անդրեասյանը վստահեցրեց, որ պետությունը շարունակելու է աջակցել երիտասարդ գիտնականներին՝ գիտությամբ զբաղվելը դարձնելով գրավիչ ու հեռանկարային մասնագիտական ընտրություն։ «Եթե դպրոցական տարիներին այս հաջողություններից ոգևորված որոշեք շարունակել ձեր ճանապարհը գիտության մեջ, ապա վստահ եղեք, որ Հայաստանը դառնում է գիտությամբ զբաղվելու լավագույն երկրներից մեկը»,- ասաց Ժաննա Անդրեասյանը։ Նա նշեց, որ Հայկական համադպրոցական գիտության փառատոնը հնարավորություն է միջազգային գիտակրթական միջավայր մուտք գործելու։ «Գիտությունը միջազգային երևույթ է։ Մենք չենք կարող Հայաստանում ունենալ բարձրորակ գիտություն, եթե այն սերտորեն կապված չէ միջազգային գիտական ցանցերի հետ։ Աշխատանքի որակի գնահատման հստակ չափանիշներ ունենալու համար անպայման պետք է մասնակցենք հնարավոր բոլոր միջազգային մրցույթներին՝ տեսանելի դարձնելով մեր աշխատանքը, միջազգային գնահատումների միջոցով բարելավելով ու զարգացնելով մեր երկրում իրականացվող կրթագիտական ծրագրերը»,- ասաց նախարարը և շնորհակալություն հայտնեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիային՝ գիտության հանրայնացման, դպրոցականների շրջանում գիտությամբ զբաղվելու մշակույթի ձևավորման և Համադպրոցական գիտության փառատոնի կազմակերպման համար։

Հայկական համադպրոցական գիտության փառատոնի երկու մրցանակակիր նախագծեր ներկայացվել են աշակերտական գիտական նախագծերի ամենահեղինակավոր մրցույթներից մեկին՝ մայիսի 9-15-ին ԱՄՆ-ի Արիզոնա Նահանգի Ֆինիքս քաղաքում կայացած «Regeneron» ISEF 2026 միջազգային գիտական և ճարտարագիտական տոնավաճառին։ 

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցի 12-րդ դասարանի սովորող Ալբերտ Շահինյանի՝ «Ֆիզիկա և աստղագիտություն» անվանակարգում ներկայացրած «Forced condensation of atmospheric water vapor using multilayer graphene-coated porous ceramic substrates» նախագիծն արժանացել է 3-րդ կարգի մրցանակի։ Նախագծում ուսումնասիրվել են բազմաշերտ գրաֆենի միջոցով մթնոլորտային ջրի հավաքման արդյունավետությունը բարձրացնելու եղանակները։

Մրցույթին մասնակցել են նաև «Այբ կրթական հանգույց» հիմնադրամի 12-րդ դասարանի սաներ Սոֆյա Սեյրանյան և Մարիա Մելիքյանը և 11-րդ դասարանի սան Ալյոնա Հակոբյանը՝ «Շրջակա միջավայրի ճարտարագիտություն» անվանակարգում ներկայացնելով «Sorbroot» նախագիծը, որն ուսումնասիրում է ջրի մաքրման գործում պլաստիկ թափոնների կիրառության հնարավորությունները։

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան Ալբերտի Շահինյանին տրամադրում է դրամաշնորհ «London International Young Scientist Forum»-ին (LIYSF-2026) մասնակցության համար, որը տեղի կունենա հուլիսի 19-ից օգոստոսի 1-ը: Այս հեղինակավոր ֆորումը գործում է Նորին Թագավորական Մեծություն Արքայադուստր Աննայի հովանավորության ներքո։

Դիմելով Ալբերտ Շահինյանին՝ ՀՀ ԳԱԱ նախագահն ասաց․ «Սա հնարավորություն է այցելելու աշխարհի առաջատար գիտակրթական կենտրոններ՝ Օքսֆորդի, Քեմբրիջի համալսարան, Լոնդոնի Կայսերական քոլեջ և այլ հեղինակավոր գիտական հաստատություններ, լաբորատորիաներ և հետազոտական կենտրոններ, ծանոթանալու ժամանակակից գիտության ձեռքբերումներին, անմիջականորեն հաղորդակցվելու առաջատար գիտնականների, հետազոտողների հետ, ձևավորելու միջազգային գիտական կապեր, ինչպես նաև ձեռք բերելու արժեքավոր փորձ, որը կարող է կարևոր դեր ունենալ հետագա մասնագիտական զարգացման ճանապարհին»։

Կիսվելով իր տպավորություններով միջազգային մրցույթի մասնակցությունից՝ Ալբերտ Շահինյանը նշեց․ «Միջոցառումը բարձր մակարդակով էր կազմակերպված։ Այն ոչ միայն գիտական մրցույթ էր, այլև յուրահատուկ միջավայր, որտեղ հավաքվել էին տարբեր ոլորտների լավագույն ներկայացուցիչները։ Մասնակիցները լիովին ընկղմված էին գիտական աշխարհի մեջ, իսկ ներկայացված նախագծերը բարձր մակարդակի էին։ Ակնհայտ էր, որ աշակերտների պատրաստվածության և նախագծերի մշակման վրա տարիների աշխատանք ու զգալի ռեսուրսներ էին ներդրվել։ Սա արժեքավոր և ոգեշնչող փորձ էր»։

ՀՀ ԳԱԱ նախագահը նշեց, որ սեպտեմբերի 22-27-ին Գերմանիայի Քիլ քաղաքում կանցկացվի 37-րդ «The European Union Contest for Young Scientists» (EUCYS-2027) միջազգային մրցույթը, որին Հայաստանից այս տարի կներկայացվի 2 նախագիծ։ «Այբ կրթական հանգույց» հիմնադրամի 12-րդ դասարանի աշակերտներ Հայկ Ղազարյանը և Հովհաննես Մանուկյանը կներկայացնեն «Էյրիֆայ» նախագիծը։ Վանաձորի Մաթեմատիկայի և բնագիտական առարկաների  խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտներ Գարիկ Փանիկյանը և Նարեկ Պապոյանը կներկայացնեն «Խելացի բիոպլաստիկ» նախագիծը։

Հանդիպման ընթացքում աշակերտները ներկայացրին իրենց առաջարկները։ Նրանք նշեցին, որ կարևոր է դպրոցականների համար պարբերաբար այցելել առաջատար գիտական կենտրոններ, տեղում ծանոթանալ ժամանակակից հետազոտական սարքավորումներին, գիտական ենթակառուցվածքներին և առաջատար գիտնականների գործունեությանը։ Նրանց կարծիքով՝ նման այցերը ոչ միայն կընդլայնեն աշակերտների պատկերացումները գիտության մասին, այլև կոգեշնչեն նրանց, կխթանեն հետաքրքրությունը գիտության նկատմամբ և կաջակցեն մասնագիտական կողմնորոշմանը։

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
11.06.2026թ․


Ազդեր








Ս․թ․ հունիսի 09-12-ը ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը և Երևանի պետական համալսարանը կազմակերպում են 2-րդ Միջազգային գիտաժողով՝ «Biodiversity, Conservation and Climate Change (Toward COP 17)» (ԵՊՀ, Ալեք Մանուկյան1)

Ս.թ. ապրիլի17-ին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը, ՀՀ-ում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում, կազմակերպում է միջազգային գիտական գիտաժողով «Հայ-ֆրանսիական մշակութային կապերի պատմությունից» թեմայով

Ս.թ. ապրիլի 20-ին, ժամը 15.00-ին ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում տեղի կունենա «Իրավունքի դերը արժեքների համաշխարհային համայնքի ծագման գործում (Միրեյ Դելմա-Մարտի)» թեմայով սեմինար

Ս.թ. ապրիլի 20-ին, ժամը 14.00-ին ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում տեղի կունենա «Երկրաքաղաքականության ֆրանսիական դպրոցը» թեմայով սեմինար

2026թ. մայիսի 4-8-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների և ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտները կազմակերպում են 15-րդ միջազգային սիմպոզիում և COST գիտաժողով «Օպտիկան և նրա կիրառությունները (OPTICS-15)» թեմայով (ք.Երևան)

Ս.թ. մայիսի 16-19-ը, ժամը 10։00-ից ՀՀ ԳԱԱ Լ.Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտը և Երևանի Հերացու անվան պետական համալսարանը՝ «Սթրեսի և վարքի ուսումնասիրության միջազգային ընկերության» հետ համատեղ, կազմակերպում են «Նյարդագիտության շաբաթ 2026» միջազգային գիտաժողով

2026թ․ մայիսի 25-29-ը ՀՀ ԳԱԱ Վ․Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանը Բյուրականում կազմակերպում է «Աստղագիտության հաղորդակցումը հասարակության հետ» միջազգային գիտաժողով

Ս. թ. հունիսի 16-17-ը ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը և «Կարին» գիտական կենտրոնը կազմակերպում են «Ոգի-գաղափար-ինքնություն․ ավանդույթից՝ արդիականություն» պարագիտական գիտաժողով (ք.Երևան)

2026թ. hունիսի 21-28-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը անց է կացնում «Փնջեր և ճառագայթներ, փոխազդեցություն և կիրառություններ» միջազգային գիտաժողով և «Ճառագայթային ֆիզիկա» Ալպիկյան միջազգային գիտական դպրոց (ASRP)՝ նվիրված ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանին (ք. Երևան և Ջերմուկ)

ԱՊՀ Նանոտեխնոլոգիաների միջազգային նորարարական կենտրոնը (IINC CIS) հայտարարում է ԱՊՀ երկրների երիտասարդ գիտնականների և մասնագետների համար դրամաշնորհների և վերապատրաստման մրցույթ (Դուբնա, 2026)

Հրապարակումներ մամուլում
04/06/2026

Աշխատությունը ներկայացնում է Արուճի ամրոցում հայ-իտալական արշավախմբի հնագիտական պեղումների արդյունքները
aravot.am
03/06/2026

Մեկնարկել է «Դոկտորական հետազոտությունների աջակցության ծրագիր — 2026» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
29/05/2026

Գիտակարգ․ Քվանտային մեխանիկա | Հայկ Սարգսյան
boon.am
26/05/2026

Կֆինանսավորվեն ևս 7 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոց
hesc.am
Կայքը հաճախել են
7 819 664

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  17:07, 12/06/2026 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2026 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: