ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
11/05/2026
ՀՀ ԳԱԱ-ում կայացավ Հայկական համադպրոցական գիտության փառատոնի 2026 թվականի հաղթող նախագծերի պարգևատրման արարողությունը

Սույն թվականի մայիսի 7-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության շենքում տեղի ունեցավ Հայկական համադպրոցական գիտության փառատոնի 2026 թվականի հաղթող նախագծերի պարգևատրման արարողությունը: Միջոցառմանը մասնակցեցին գիտակրթական ոլորտի ներկայացուցիչներ, տասնյակ դպրոցների մանկավարժներ և սաներ։ Մասնակիցներին ողջունեցին ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։

Աշոտ Սաղյանը շեշտեց գիտության և կրթության զարգացման կարևորությունը՝ որպես ռազմավարական առաջնահերթություն։ Այս համատեքստում նա կարևորեց  Հայկական համադպրոցական գիտության փառատոնը։ «Ցանկացած երկրի ուժի հիմքում մարդիկ են իրենց գիտելիքներով, գիտական կարողություններով և ստեղծարար ներուժով։ Սակայն ամեն ինչ սկսվում է դպրոցից։ Դպրոցում պետք է ձևավորվի 

հետաքրքրությունը գիտության նկատմամբ, երեխան պետք է հասկանա, թե ինչ է գիտությունը, ինչ է գիտական գործունեությունը, ինչ նշանակություն ունի հետազոտությունը և ինչպես կարող է գիտելիքը փոխել հասարակությունն ու պետությունը։ Հենց այդ հիմքի վրա է ձևավորվում ապագայի գիտնականը, մասնագետը և գիտակից քաղաքացին», - ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը։

Արաքսիա Սվաջյանը շնորհակալություն հայտնեց փառատոնի մասնակից ուսումնական հաստատությունների մանկավարժներին և սաներինակտիվության, նախաձեռնողականության և կատարած աշխատանքի համար: «Գիտության փառատոնին մասնակցությունը վկայում է այն մասին, որ նախագծի թեման ընտրելիս լրացուցիչ ջանք եք դրել, հոգացել եք նորարարական վերջնարդյունքներ ունենալու մասին, փորձել եք գտնել հասարակության համար հետաքրքրական թեմաներ։ Ամեն անգամ շփվելով փառատոնի մասնակիցների հետ՝ 

ավելի եմ համոզվում՝ դուք ունեք մտքի մեծ թռիչք, նորարարական գաղափարներ: Որպես պետություն՝ մեր խնդիրն է ապահովել այնպիսի դպրոց, որը կխթանի ձեր ստեղծագործական, քննադատական, նորարարական մտածողությունը։ Դպրոցում գիտելիք ստանալը շատ կարևոր է, և այսպիսի աշխատանքներն օգնում են աշակերտներին ավելի լավ պատկերացնել, թե գիտելիքը ինչպես կարող է կիրառվել», - ասաց Արաքսիա Սվաջյանը։

Հայկական համադպրոցական գիտության փառատոնում հաղթող ճանաչված 62 նախագծի հեղինակները՝ շուրջ 120 սան, պարգևատրվեցին մրցանակներով։

2026 թվականին փառատոնին մասնակցել է Երևանի և ՀՀ մարզերի 40 ուսումնական հաստատության միջին և ավագ դասարանների շուրջ 140 սան՝ ներկայացնելով 78 անհատական կամ խմբային նախագիծ հինգ հիմնական անվանակարգերում․

  • «Մաթեմատիկա և ծրագրավորում» (14 նախագիծ)
  • «Ֆիզիկա և աստղագիտություն» (10 նախագիծ)
  • «Քիմիա» (18 նախագիծ)
  • «Կենսաբանություն» (18 նախագիծ)
  • «Հասարակական գիտություններ» (18 նախագիծ)

Յուրաքանչյուր անվանակարգում սաներն արժանացել են 1-րդ, 2-րդ, 3-րդ կարգի մրցանակների, պատվոգրերի, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի մրցանակների։ Փառատոնի մրցանակակիր նախագծերից երկուսը կներկայացվեն ԱՄՆ Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքում կայանալիք ԱՄՆ «Regeneron» միջազգային գիտական և ճարտարագիտական տոնավաճառում, երկուսը՝ Գերմանիայի Քիլ քաղաքում կայանալիք ԵՄ երիտասարդ գիտնականների EUCYS մրցույթում։

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
11.05.2026թ.


Ազդեր








Ս․թ․ հունիսի 09-12-ը ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը և Երևանի պետական համալսարանը կազմակերպում են 2-րդ Միջազգային գիտաժողով՝ «Biodiversity, Conservation and Climate Change (Toward COP 17)» (ԵՊՀ, Ալեք Մանուկյան1)

Ս.թ. ապրիլի17-ին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը, ՀՀ-ում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում, կազմակերպում է միջազգային գիտական գիտաժողով «Հայ-ֆրանսիական մշակութային կապերի պատմությունից» թեմայով

Ս.թ. ապրիլի 20-ին, ժամը 15.00-ին ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում տեղի կունենա «Իրավունքի դերը արժեքների համաշխարհային համայնքի ծագման գործում (Միրեյ Դելմա-Մարտի)» թեմայով սեմինար

Ս.թ. ապրիլի 20-ին, ժամը 14.00-ին ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում տեղի կունենա «Երկրաքաղաքականության ֆրանսիական դպրոցը» թեմայով սեմինար

2026թ. մայիսի 4-8-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների և ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտները կազմակերպում են 15-րդ միջազգային սիմպոզիում և COST գիտաժողով «Օպտիկան և նրա կիրառությունները (OPTICS-15)» թեմայով (ք.Երևան)

Ս.թ. մայիսի 16-19-ը, ժամը 10։00-ից ՀՀ ԳԱԱ Լ.Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտը և Երևանի Հերացու անվան պետական համալսարանը՝ «Սթրեսի և վարքի ուսումնասիրության միջազգային ընկերության» հետ համատեղ, կազմակերպում են «Նյարդագիտության շաբաթ 2026» միջազգային գիտաժողով

2026թ․ մայիսի 25-29-ը ՀՀ ԳԱԱ Վ․Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանը Բյուրականում կազմակերպում է «Աստղագիտության հաղորդակցումը հասարակության հետ» միջազգային գիտաժողով

Ս. թ. հունիսի 16-17-ը ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը և «Կարին» գիտական կենտրոնը կազմակերպում են «Ոգի-գաղափար-ինքնություն․ ավանդույթից՝ արդիականություն» պարագիտական գիտաժողով (ք.Երևան)

2026թ. hունիսի 21-28-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը անց է կացնում «Փնջեր և ճառագայթներ, փոխազդեցություն և կիրառություններ» միջազգային գիտաժողով և «Ճառագայթային ֆիզիկա» Ալպիկյան միջազգային գիտական դպրոց (ASRP)՝ նվիրված ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանին (ք. Երևան և Ջերմուկ)

ԱՊՀ Նանոտեխնոլոգիաների միջազգային նորարարական կենտրոնը (IINC CIS) հայտարարում է ԱՊՀ երկրների երիտասարդ գիտնականների և մասնագետների համար դրամաշնորհների և վերապատրաստման մրցույթ (Դուբնա, 2026)

Հրապարակումներ մամուլում
29/04/2026

Գիտակարգ․ Քվանտային ֆիզիկա | Քվանտային տեխնոլոգիաների հիմքում ընկած երևույթներ
boon.am
28/04/2026

Գիտության զարգացումը մեր քաղաքականությունն է. վարչապետ
hetq.am
28/04/2026

2022-ից գիտության ֆինանսավորման ծավալները գրեթե եռապատկվել են, որոշ ուղղություններով ներդրումներն աճել են ավելի քան 8 անգամ. ԳԱԱ նախագահ
1lurer.am
28/04/2026

Գիտության զարգացումը մեր քաղաքականությունն է. ՀՀ վարչապետ
1lurer.am
Կայքը հաճախել են
7 763 256

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  19:53, 11/05/2026 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2026 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: